Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

M.J. vs. ADVERTISMENT

Պարզվում է, որ փոփ արքա Մայքլ Ջեքսոնին առաջին անգամ պլաստիկ վիրահատության պատճառ է դարձել …գովազդը: Հիմա ավելի մանրամասն. 80-ականների կեսերին NEW GENERATION շարքով սկսեց հանդես գալ Pepsi-ն ու գովազդային հոլովակների միշարք նկարեց փոփ Արքայի մասնակցությամբ: 1984 թվականի Հունվարի 24-ին, 3000 հանդիսականներով լեցուն դահլիճում նկարահանվում էր Pepsi-ի հերթական գովազդը, որի ժամանակ պիրոտեխնիկների թերացման պատճառով սալյուտները շուտ են վառվում ու պայթյունը տեղի է ունենում հենց Ջեքսոնի գլխի վրա, որի արդյունքում դեմքի վրա երկրորդ ու երրորդ կարգի այրվածքներ է ստանում: Առաջին անհաջող պլաստիկ վիրահատությունը, որի հետևանքների վերացման համար Ջեքսոնը դիմեց երկրորդ, երրորդ պլաստիկ վիրահատությաններին, հիմք դարձան վիրահատությունների ու ցավազրկող միջոցների հաճախ օգտագործմանը:  Հետաքրքիր բացահայտում էր, համենայն դեպս գոնե իմ համար`

Leave a comment