Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Robin Williams-ի հիշատակին!!!

Տխուր…

snickers-robin-williams-hed-2014

Օրերս կյանքից հեռացավ շատ հետաքրքիր ու սիրված դերասան, Օսկարակիր Ռոբին Վիլիամսը: Լինելով հանճարեղ դերասան, նա կարողացել էր մարմնավորել կոմիկականից մինչև դրամատիկ կերպարներ:

Ինչպես կինոյում, այնպես էլ գովազդում Ռոբին Վիլիամսը  մարմնավորել է շատ հետաքրքիր կերպարներ: Նրա ամենավերջին համագործակցություններից էր Apple-ի  վերջին արշավներից The Verse սփոթը, որտեղ Վիլիամսը կարդում էր տեքստը՝

Ի դեպ Ռոբին Վիլիամսի գովազդում նկարահանվելու պատմությունը սկսկվել էր դեռևս հեռավոր 1977 թվականին, երբ դեռ նա չուներ այնպիսի հանրահայտություն: Ահա Վիլիամսի առաջին գովազդային հոլովակներից մեկը՝

Նախախնամությամբ թե մտածված, բայց նրա մարմնավորած կերպարները գովազդում միշտ էպիկական են եղել: Օրինակ Nintendo հայտնի խաղային հավելվածի խաղերից մեկի ողջ մարքեթինգային արշավը հիմնվել էր նրա վրա, որ Robin Williams-ի իր աղջկան անվանել էր այդ խաղի պատվին՝ Zelda: Իրականում դա լավ մտածված ու ճիշտ դիրքավորած գովազդային քայլ էր՝

2010 թվականի օլիմպիական խաղերի մասին նկարահանված սոցիալական գովազդների շարքում տեքստի կարդալը կադրից դուրս կրկին վստահվեց Robin Williams ին: Շատ ազդեցիկ ու հետաքրքիր գովազդային շարք էր ստացվել՝

Եվ վերջապես ամենահայտնի գովազդներից մեկը՝ Snickers-ի “Դու դու չես, երբ քաղցած ես”:) Իսկապես հանճարեղ դերասան՝

R.I.P.

One response

  1. Pingback: Միստր Բինը թշնամու մեջ, կամ Դու դու չես, երբ քաղցած ես։) | Creative advertisement blog

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s