Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Posts tagged “Brands

2014 in review

The WordPress.com stats helper monkeys prepared a 2014 annual report for this blog.

Here’s an excerpt:

A New York City subway train holds 1,200 people. This blog was viewed about 7,100 times in 2014. If it were a NYC subway train, it would take about 6 trips to carry that many people.

Click here to see the complete report.


Ամառային կրքեր Dolce&Gabbana-ից

red dolce-and-gabbana Dolce & Gabbana, Ready to Wear Spring Summer 2015 Collection in Milan

Ժամեր առաջ համացանցում հայտնված վիդեոն գերեց նույնիսկ ինձ նման նորաձևության նկատմամբ անտարբեր մարդուն՝


Pepsi-ի արջուկի “անհավանական արկածները” ինտերնետում:)

Գովելի է որ հայաստանում Digital արշավները սկսում են որակ ու մասսայականություն վայելել: Վերջին ժամանակներս տեսանք մի քանի հետաքրքիր Digital արշավներ, սակայն այս մեկը հավակնում է լինել “Տարվա բացահայտում”-ը: Այսօր, Pepsi Armenia -ի կայքում հրապարակվեց  Pepsi-ի “Արջուկի արկածները”:)

pepsiarmenia.com

Ավելի պարզ, մուտքագրում եք տառը, ու այդ տառի հետ կապված Արջուկը իրականացնում է որոշակի գործողություններ: Ի դեպ, սա խթանում է նաև ինտերնետում Հայատառ գրելուն, քանի որ տառերը պետք է մուտքագրել միայն Հայերեն:

pepsiarmenia2

Հերթով փորձեք տառերը և գտեք այն տառը, որի տակ թաքնված է անակնկալը:) Կիսվեք անակնկալով ֆեյսբուքում ու կիմանաք թե “Արջուկը ինչ է մտածում Ձեր մասին”:)

Այստեղ կայքի լինքը՝ pepsiarmenia.com.  Գնացինք:)

Ի դեպ, արշավի մտահաղացումը և իրականացումը  IP Marketing Digital Agency-ինն է:)

Գնացինք:


IKEA-ի “անկողնային կինոթատրոն”-ը: Արդեն Մոսկվայում:)

Դեռևս 2011 թվականին IKEA-ն փորձարկել էր մի նախագիծ՝ In Bed With IKEA-ն: Մարդիկ դասական երաժշտության համերգը լսեցին՝ մահճակալին պառկած:)  Գաղափարը այնքան վիրուսային ու լավն էր, որ այն սկսեց կիրառվել տարբեր երկրների տարբեր միջոցառումների ժամանակ:

իկեա

 

Օրերս, Ռուսկան Instinct գործակալության ֆեյսբուքյան էջում հայտնվեց անոնս այն մասին, որ մերձմոսկովյան Խիմկիի կինոթատրոններից մեկում տեղադրել են մահճակալներ, հարմար ու սիրառատ կինոդիտում ապահովելու համար: Հրավիրվեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ովքեր լուսաբանեցին անսովոր կինոդիտումը: Եվ այս փոսթը նույնպես  կրեատիվ ու գեղեցիկ Բրենդի առաջխաղացման արդյունք է,  երբ գաղափարը գերիշխող է լինում բիզնեսի շահերին, ու ԶԼՄ-ները պատրաստ են սրա մասին գրել անվճար: Սենց՝


Nissan: The Xtreme Delivery

Advertising Agency: TBWAHakuhodo, Tokyo, Japan
Chief Creative Officer: Miki Matsui
Creative Director: Takahiro Hosoda
Art Director: Masaru Uemura
Copywriter: Nobuhiro Arai
Producers: Hirotaka Fukatsu, Fusae Yoshikawa, Shumpei Negami
Interactive Planner: Kazuoki Uedo
Account Director: Satoshi Suzuki
Account Executive: Masakazu Kobayashi


#teaser /N1-Beeline Բրենդի գովազդը

#teaser /N1-ում պատկերված հատվածը մեր վրացի գործընկերների նկարահանած գովազդն էր Beeline-ապրանքանիշի համար:


#teaser /N1

Որ բրենդի ինչ գովազդից է տվյալ կադրը?:)

sqreen


Apple-ի նոր մրցակիցը՝ Microsoft:

Ուղղակի հիացեք “Բրենդային պատերազմներ”-ով՝

կամ՝

կամ էլ՝


Գործակալության կրեատիվ ինքնագովազդ: Edenspiekermann

 գործակալության կրեատիվ ինքնագովազդը՝


“From London with Love” | Starring Romeo Beckham


Safety video by Air New Zelland: Hobbit

Advertising Agency: True, New Zealand
Production company: WETA Workshop


“Twisted”-SNICKERS

Դու դու չես , երբ քաղցած ես:)


New inspiration from CHANEL No5!!!


Թաքուն հայացքներ:) Nestle Fitness

Nestle Fitness  բրենդը այս անգամ էլ է ուշադրություն հրավիրել կրծքագեղձի քաղցկեղի  խնդրի վրա։ Ակցիան ուղղված է նրան, որ կանայք “նայեն” իրենց կրծքին:) Բառիս բուն իմաստով՝

Սա ի դեպ McCann Paris գործակալության հերթական հրաշալի աշխատաներից է։ Այստեղ կա արշավի լրիվ պատմությունը։

Ակցիան տրամաբանական շարունակությունն էր անցյալ տարի հաջող փորձի, որը կրկին իրականացվեց նույն թեմատիկայով։ Հիշեցնենք, որ անցյալ տարի ստեղծվել էր ինքն իրեն Tweet անող կրծկալ, որը անջատվելուց հետո ինքն իրնեն Tweet էր անում:)


Միստր Բինը շարունակում է ուսումնասիրել Քունգ Ֆու մարտարվեստը:)

Սկիզբը այստեղ:


Միստր Բինը թշնամու մեջ, կամ Դու դու չես, երբ քաղցած ես։)

SNICKERS-ի հումորային հոլովակները միշտ էլ հիացրել են իրենց գաղափարական սրությամբ։ Բոլորովին վերջերս Snickers-ի “Ֆուտբոլիստ” սփոթը նոր թափ հաղորդեց “Դու դու չես, երբ քաղցած ես” շարքին։ Նաև նախկինում ներկայացրել էինք, Snickers-ի կողմից հայտնի մարդկանցով կերպարների կերտումը հենց այս շարքի մեջ՝ մասնավորապես տաղանդավոր Ռոբին Ուիլիամսի մասնակցությամբ “Մարզիչ” սփոթը։ Օրերս  BBDO London-ը թողարկեց Միստր Բինի մասնակցությամբ չինական քունգ ֆու մարտարվեստի ոճում ռետրո ֆիլմերի նման նկարահանված նոր սփոթը։ Կրկին պարզ, հասարակ ու ամենակարևորը սուր հումորային մոտեցմամբ։


Նոր “սարքոցի” Volvo trucks-ի կողմից!!!

Իտալիա, SanRemo Casino: Մի երիտասարդ գալիս է ընդունվելու աշխատանքի կազինոյում, որպես մեքենան կայանող:

Թե ինչ “սարքեցին” երիտասարդի գլխին Վան Դամի Էպիկական “Շպագատ”-ի հեղինակները, հոլովակում՝

Այստեղ էլ թե ինչպես այս ամենը “սարքեցին” խեղճ երիտասարդի գլխին:)


Diet Coke’s ad (!!!) :)

Diet Coke-ն Սեպտեմբերի 22-ին ցանցում տեղադրեց իր նոր գովազդային հոլովակը: Հոլովակը ունի շատ պարզ սցենար, աղջիկը ինքնաթիռում, էկոնոմ կլասով ուղևորություն կատարելիս, ինքնաթիռի մեջ վերցնում է Diet Coke ու…փոխվում է ինքնաթիռի մթնոլորտը..երաժշտություն, զվարճանք..երիտասարդ սրտակեր…Երկար բարակ պատմելու փոխարեն, ուղղակի դիտեք այն՝

Բայց…

(more…)


Կրկին GoPro-ն հիացնում է

Կրկին GoPro-ն հիացնում է իր անզուգական ու էքստրեմալ վիդեոներով: Ուղղակի վայելեք պահը՝


Yandex-ը 17 տարեկան է

yandex-logo

Հաճախորդ՝  Yandex,

Բրիֆ՝ Yandex-ը 17 տարեկան է,

Իդեա՝ 17 տարեկանը այն տարիքն է, երբ խաղալիքներով էլ չեն խաղում և դրանք տալիս են ավելի կարքն ունեցողներին:

Ինչ է ստացվել, գնահատեք ստորև՝


Հուզիչ սոցիալական գովազդ իսկական ընկերության մասին։ Budweiser

1923 թվականին Տոկիոյում, կայարաններից մեկում մի շուն ամեն օր դիմավորում էր իր տիրոջը։ Օրերից մի օր շան տերը հանկարամահ է լինում և այլևս չի գալիս։ Բայց շունը, որի անունն էր Հատիկո, ամեն օր գալիս է և տխուր սպասում է իր տիրոջը։ Այդպես 9 տարի, մինչև մի օր Հատիկոն կարոտով այլևս վեր չի կանգնում տեղից։

Նույնանման մի սցենար էլ Budweiser-ի գովազդում է, որտեղ փոքրիկ շունիկը ամեն օր սպասում է իր տիրոջը, ու մի օր․․․տերը չի գալիս։ Իսկ ինչ է լինում հետո․․․արդեն հոլովակում՝

Լավ է, որ ամեն ինչ լավ է վերջանում։)

 

 



The Big Leap: Lacoste

Creative agency: BETC
Production: Wanda
VFX: MPC
Sound production: Schmooze


Օրվա գովազդային նորությունները: Apple vs. Yerevan Mall

apple vs yerevan mall

Երեկ, Սեպտեմբերի 9-ին Apple ընկերության կողմից հրապարակվեց մի քանի նորություններ՝  մասնավորապես iPhone 6-ը ու iPhone 6 Plus-ը, ինչպես նաև երկար սպասված iWatch-ը: Բայց դա թող մնա տեխնիկական բլոգերներին: մեզ հետաքրքրում է գովազդային նորությունները:) Եվ հենց երեկ թողարկվեց iPhone 6-ի նոր հոլովակը՝

Զվարճալի է չէ?:))) Դեռ չի հրապարակվել, թե ում աշխատանքն է, սակայն ենթադրում ենք, որ հեղինակը Apple-ի վերջին 1 տարվա  անբաժան գործընկեր TWBA գործակալությունն է:

Սակայն օրվա երկրորդ կես ինձ ոգևորեց ևս մեկ աշխատանք; Այս անգամ դա YerevanMall-ի ու MegaSport-ի համատեղ էքստրիմ վիդեոհոլովակն էր: Իրականում, կարծես թե ինչ որ առանձնակի բան չկա, սակայն ոգևորությունը կայանում էր նրանում, որ ալտերնատիվ գովազդային առաջխաղացման տարբերակները զարգանում են Հայաստանում: Վայելեք հոլովակը՝

Ի դեպ, իմ կարծիքով շատ ճիշտ դիրքավորում է իրականացվել YerevanMall-ի թիրախային լսարանի մոտ:

Ցանկալի կլիներ հասկանալ թե ով է իրականացրել տվյալ աշխատանքի նկարահանումները: Եթե տեղյակ եք, արձագանքեք:)