Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Posts tagged “Pepsi

Pepsi-ի արջուկի “անհավանական արկածները” ինտերնետում:)

Գովելի է որ հայաստանում Digital արշավները սկսում են որակ ու մասսայականություն վայելել: Վերջին ժամանակներս տեսանք մի քանի հետաքրքիր Digital արշավներ, սակայն այս մեկը հավակնում է լինել “Տարվա բացահայտում”-ը: Այսօր, Pepsi Armenia -ի կայքում հրապարակվեց  Pepsi-ի “Արջուկի արկածները”:)

pepsiarmenia.com

Ավելի պարզ, մուտքագրում եք տառը, ու այդ տառի հետ կապված Արջուկը իրականացնում է որոշակի գործողություններ: Ի դեպ, սա խթանում է նաև ինտերնետում Հայատառ գրելուն, քանի որ տառերը պետք է մուտքագրել միայն Հայերեն:

pepsiarmenia2

Հերթով փորձեք տառերը և գտեք այն տառը, որի տակ թաքնված է անակնկալը:) Կիսվեք անակնկալով ֆեյսբուքում ու կիմանաք թե “Արջուկը ինչ է մտածում Ձեր մասին”:)

Այստեղ կայքի լինքը՝ pepsiarmenia.com.  Գնացինք:)

Ի դեպ, արշավի մտահաղացումը և իրականացումը  IP Marketing Digital Agency-ինն է:)

Գնացինք:


Pepsi-ի նոր արշավը: #halftime

(more…)


Pepsi: “Test Drive”

NASCAR driver Jeff Gordon puts on everyman makeup and goes to a car dealership to scare an unsuspecting salesman by taking him on the test drive from hell. A huge viral hit … but it turned out to be fake.

Agency: TBWA\Chiat\Day

..


Cola-ի ու Pepsi-ի հավերժական պատերազմը

Ներկայացնեմ մի գովազդային պատերազմի պատմության նորագույն մի էջ ևս: Էս Cola-ենք նկարահանել և թողարկել են հատուկ կայք ու գովազդային արշավ, որտեղ որոշվում է թե ով պետք է հասնի անապատային օազիսին՝ Coca Cola-ին: Կայքում  user-ներն են ընտրում, թե ում առաջինը կհասնի հրաշք ըմպելիքը: Իսկ կայքի թողարկման համար նկարահանվել էր նախնական հոլովակը՝

Էս Pepsi-ենք էլ, բռնում մեյքինգ օֆ են սարքում, որտեղ կոլայի գովազդի մեջ նկարահանվող մարդիկ pepsi-ի վենդինգ ապարատի մոտ “պատերազմ” են սկսում:) Գնահատեք՝

Pepsi-ենց խորամանկությունը կայանում է նրանում, որ հոլովակը դնում են #CokeChase հեշթեգով, որը հենց Coke-ի հեշթեգն էր:)))


Pepsi vs. Cola!!! What does Santa do when he’s on vacation?:)

Pepsi և Cola հանրահայտ բրենդերի պատերազմը շարունակվում է: Դրա վառ ապացույցն է ժամեր առաջ համացանցում հայտնված մի գովադային սփոթ: Բոլորս հիշում ենք Կոլայի “Տոներ են մոտենում” հոլովակների հաջող արշավները և Սանտա Կլաուսի կերպարի հաջող կիրառումը բոլոր հիմնական սփոթերում: Բայց ինչ է խմում Սանտա Կլաուսը արձակուրդների ժամանակ? Դիտեք հոլովակը, հետո կխոսենք:)))


M.J. vs. ADVERTISMENT

Պարզվում է, որ փոփ արքա Մայքլ Ջեքսոնին առաջին անգամ պլաստիկ վիրահատության պատճառ է դարձել …գովազդը: Հիմա ավելի մանրամասն. 80-ականների կեսերին NEW GENERATION շարքով սկսեց հանդես գալ Pepsi-ն ու գովազդային հոլովակների միշարք նկարեց փոփ Արքայի մասնակցությամբ: 1984 թվականի Հունվարի 24-ին, 3000 հանդիսականներով լեցուն դահլիճում նկարահանվում էր Pepsi-ի հերթական գովազդը, որի ժամանակ պիրոտեխնիկների թերացման պատճառով սալյուտները շուտ են վառվում ու պայթյունը տեղի է ունենում հենց Ջեքսոնի գլխի վրա, որի արդյունքում դեմքի վրա երկրորդ ու երրորդ կարգի այրվածքներ է ստանում: Առաջին անհաջող պլաստիկ վիրահատությունը, որի հետևանքների վերացման համար Ջեքսոնը դիմեց երկրորդ, երրորդ պլաստիկ վիրահատությաններին, հիմք դարձան վիրահատությունների ու ցավազրկող միջոցների հաճախ օգտագործմանը:  Հետաքրքիր բացահայտում էր, համենայն դեպս գոնե իմ համար`


Cola vs. Pepsi:))) Vol.3!!!

Այս տարվա սկզբին Pepsi մեգաբրենդի համար TBWA/Chiat/Day գործակալությունը թողարկել էր 1995 թվականին նկարահանված հոլովակի նոր տարբերակը, այսպես ասած ռիմեյքը, որին անդրադարձել էի բլոգումս:   Օրերս համաշխարհային Youtube ցանցում հայտնվեց նույն գործակալության կողմից նկարահանված հոլովակի շարունակությունը, որի սյուժեն զարգանում է շատ դինամիկ: Հոլովակում նույն դերասանները` Cola-ի ու Pepsi-ի ներկայացուցիչները “պատերազմում” են սուպերմարկետում ամենալավ դասավորության համար: Ու Cola-ի դասավորությունը թվում է թե հաղթանակում է, սակայն հանկարծակի հայտնվում է…ավելի լավ է դիտեք ինքներդ:)))


Pepsi vs. Cola!!! Viral Remake 2010!

Մոտ մեկ ամիս առաջ համացանցում հայտնվեց Պեպսիի նոր վիրուսային հոլովակը, որը հանդիսանում էր 1995 թվականին նկարված դասական դարձած հեռուստասփոթի թարմացված տարբերակը` այսպես ասած Ռեմեյքը:

Պեպսիի ու Կոլայի մշտական պատերազմի մասին գիտեն բոլորը, բայց ագրեսիվ գովազդային քաղաքականությամբ ավելի աչքի է ընկել Պեպսին, ու առավել հաճախ համարձակ հարձակումներ ունեցել Կոլայի վրա: 1995 թվականին եթերում հայտնված գովազդի սյուժեի հիմքում ընկած են երկու ֆիրմաների առաքիչների շփման ընդհանրությունները` երաժշտությունից մինչև PEPSI!!!:) Ու բանը հասնում է ծեծկռտուքի, երբ Պեպսիի առաքիչը հետ է պահանջում իր Պեպսին:) Հիմա դիտեք այդ TV Spot-ը.

Նոր վիրուսը հանդիսանում է նույն սյուժեով 2010 թվականին նկարված հոլովակ, որը հեռուստատեսությամբ  ՉԻ ՑՈՒՑԱԴՐՎԵԼՈՒ: Այդ դեպքում էլ կռիվը սկսվում է նրանից, որ Պեպսիի առաքիչը նկարում է Կոլայի առաքիչին New PEPSI MAX խմելիս ու միանգամից տեղադրում հոլովակը youtube:)

Ասեք որ լավնա:)


Again about Pepsi’s Ad

Եվ էլի Պեպսիի կրեատիվ մտքերն եմ ներկայացնում ձեր դատին:) Փորձել եմ պեղել  Պեպսիի մասին գոնե իմ համար չբացահայտված գովազդային պոստերներ!

(more…)


MJ’s Pepsi advertisment

Պեպսիի թեման շարունակելով ուզում եմ պեղումներիցս մի բան էլ ներկայացնել…..  Ուղղակի դիտեք ու գնահատեք…:)!!!