Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for December 1, 2010

Sex & Music

Բելգիական Mortierbrigade գործակալությունը Studio Brussels ռադիոյի համար նկարահանել է համարձակ հոլովակ: Հոլովակը կոչվում է «Life is music»/«Կյանքը- երաժշտություն է» և հիմքում ընկած է այն գաղափարը, որ երաժշտությունը կարող է անճանաչելիորեն փոխել մարդու կյանքը:  Հոլովակում հումորով ու շատ ուղիղ ցույց է տալիս թե երաժշտությունը ինչի է վերածումհասարակ sex-ը:)))

Advertisements

Cola vs. Pepsi:))) Vol.3!!!

Այս տարվա սկզբին Pepsi մեգաբրենդի համար TBWA/Chiat/Day գործակալությունը թողարկել էր 1995 թվականին նկարահանված հոլովակի նոր տարբերակը, այսպես ասած ռիմեյքը, որին անդրադարձել էի բլոգումս:   Օրերս համաշխարհային Youtube ցանցում հայտնվեց նույն գործակալության կողմից նկարահանված հոլովակի շարունակությունը, որի սյուժեն զարգանում է շատ դինամիկ: Հոլովակում նույն դերասանները` Cola-ի ու Pepsi-ի ներկայացուցիչները “պատերազմում” են սուպերմարկետում ամենալավ դասավորության համար: Ու Cola-ի դասավորությունը թվում է թե հաղթանակում է, սակայն հանկարծակի հայտնվում է…ավելի լավ է դիտեք ինքներդ:)))


One Big Happy XXL!!!:)

XXL սպորտային բրենդը վերջերս թողարկել է հետաքրքիր գովազդային հոլովակ , որի մեջ մարդիկ վերածվում են …Պանկերի:)  TV սփոթը նկարահանել է Schjarven Oslo գործակալությունը և կոչվում է “Պանկերը”: Հիմնական իմաստը կայանում է նրանում, որ հասարակ մարդիք, ովքեր կրում են XXL հագուստը, վերածվում են Պանկերի` սուր զգացողությունների ու էքստրեմալ տրյուկերի ձգտող: Կարծում են հետաքրքիր դրայվով հոլովակ է ստացվել: