Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for November, 2010

Again 3D projektion in Amsterdam!!!

Again 3D projektion in Amsterdam, H&M’s flagship store!!!

Advertisements

Բոլոր ժամանակների ամենահաջողված “Ֆուտբոլային” գովազդները

Գովազդի մեջ շատ է օգտագործվել սպորտային թեման, սակայն որպես սպորտի արքա, լավագույն ու ամենադիտվող գովազդները ֆուտբոլային թեմաներով են: Փորձել եմ ձեռքի տակ եղած նյութերով որոշակի դասակարգում մցնել և կազմել եմ իմ անհատական Հիթ Շքերթը:))) Ներկայացնեմ`

10-րդ տեղ`   Nike Shox, «Streaker» (Wieden + Kennedy, 2003)

(more…)


Again RedBull!!!

RedBull աշխարհահռչակ էներգետիկ ըմպելիքը ամեն անգամ հիացնում է իր խելահեղ մտահաղացումներով ու ամենակարևորը դրանց տաղանդավոր իրականացմամբ: Ժամանակին խոսել ենք RdBull-ի 3D անիմացիոն սնոուբորդ շոուի մաին: Օրերս RedBull-ի youtube էջում հայտնվեց մի նոր տեսահոլովակ աշխարհահռչակ վելոտրյուկաչ, շոտլանդացի Դեննի ՄակԱսկիլի մասնակցությամբ, որտեղ ամենաանհավանական ու անանցանելի տեղերով հեծանիվով տրյուկներ է անում: Հոլովակը կոչվում է «Way Back Home»/«Ճանապարհ դեպի տուն», որտեղ  Դեննին ուղևորվում է Էդինբուրգից հարազատ Սքայ քաղաքը:


Dont!!!

Dont!!!


Conte-Բելառուսական բրենդ!!!

Հենց նոր իմացա, որ Conte զուգագուլպան Բելոռուսական բրենդ է: Հետաքրքիր էր… Իսկ ահա 2010 թվականի գովազդը, որը նկարահանվել է հենց ներքին առաջխաղացման համար, բավականաչափ հաջողված են համարել ֆիրմայի մարքեթոլոգները և սկսել են կիրառել նաև արտաքին շուկայի համար.


BBC Local Radio

Այս տարի կաննի գովազդի փառատոնում Բրոնզե առյուծ ստացավ BBC-ի ռադիոյի հոլովակը: Մեկուկես րոպեյանոց հեռուստասփոթի մեջ շատ հետաքրքիր ձևով ներկայացված է սիրո դրսևորումը դեպի “հարազատ քաղաքը” , որն էլ հենց հիմնական գովազդային գաղափարն է: Հոլովակի երաժշտությունը 1955 թվականին գրված ու մինչ այժմ ակտուալ «Unchained Melody» ստեղծագործությունն է, որի կանացի ձայնով ակապելլան յուրօրինակ հետաքրքիր լիրիկականություն է ավելացնում սփոթին: Անձամբ ինձ դուր է գալիս.

 


4D-in Advertisment!!!

Վերջապես 4D տեխնոլոգիաները սկսեցին կիրառվել գովազդի մեջ, թե  չէ սկսել էի անհանգստանալ որ  համաշխարհային էդմեյքերները քնած են:) Ralph Lauren ինտերնետ խանութի տասնամյակին ու նրա բրիտանական մասնաճյուղի բացմանն ուղված գովազդային 3D անիմացիան մոտ տաս րոպե ցուցադրվել էր միաժամանակ համ Լոնդոնում համ Նյու Յորքում: Հրաշալի անիմացիան բացի դիտելուց, մարդիք, որոնք հավաքվել էին հրապարակում, զգացին Ralph Lauren նոր պարֆյումի հոտը: Ցավոք հոտը դեռևս հասանելի չի ինտերնետով, բայց անիմացիան գնահատեք`

Սա Նյու Յորքյան պրեզենտացիան էր, իսկ ահա սա Լոնդոնյանն է.

 



Batelco-ի գովադի գովազդ!!!

 Առաջին անգամ գովազդի պատմության մեջ հանդիպում եմ դեպքի, երբ գովազդի համար մինչ այն եթեր տալը նկարահանում են թրիլլեր:

FP7 Bahrain գործակալությունը Բատելկո տելեկոմունիկացիոն ընկերության գովազդի համար կիրառել է այդ տեխնոլոգիան ու մինչ հոլովակի դուրս գալը youtube ցանցում տեղադրել է հոլովակի թրիլլերները երկու տարբերակով:

(more…)


Բոլոր լավ “Վիրուսները” մի հոլովակում:)

Բրիտանական  Hadouken երաժշտական կոլեկտիվը իր նոր երգի հոլովակ նկարահանելու համար չի ծախսել պրակտիկորեն ոչ մի սենթ ու այսքանով հանդերձ արդեն մեկ շաբաթվա մեջ հավակնում է դառնալ youtube-ում ամենադիտվող երաժշտական քլիփը: Գաղտնիքը կայանում է նրանում, որ խմբի նոր սինգլի տակ մոնտաժվել է youtube-ի ամենադիտված վիրուսային գովազդային, մարզական, քաղաքական և ուղղակի շատ դիտումներ հավաքած հոլովակներից ամենադիտարժան հատվածները: Հետաքրքիր հավաքածու է ստացվել, սակայն պարոնայք քլիփմեյքերներ, հանկարծ չսկսեք գողանալ ուրիշների գաղափարները` ռեյթինգի համար:)