Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Կապուտակ BI^O …

Նա երկնագույն էր…..Բայց դա վերաբերվում էր միայն գույնին, ու ոչ մի այլ բան: Արևի առաջին լույսը, որ ողողեց նրան, եղավ պլաստմասսայե արտադրանքների արտադրամասից դուրս բերելիս: Ու սպասվածից ավելի հետաքրքիր էր ռեակցիան շրջապատի: Մարդիկ հավաքվել եին նրա շուրջը ու հիացմունքով պտտվում էին, շոշափում էին, թխկթխկացնում էին, նույնիսկ մի համարձակ բացեց դռնակը, որն իսկ հայտնագործություն եղավ հենց իր համար – Ես դռնակ ունեմ…Ու քանի գնում այնքան մեծանում էր ինգնագնահատականը Կապուտակի, քանի որ ինքն իրեն բացահայտում էր նոր, բոլորովին անծանոթ Ամպլուայում: Չնայած հայելի նա տեսել էր արտադրամասում, որտեղ իրեն էին սարքում, այն էլ վարպետ Մակարի սեյֆի դռան վրա ներսից, սակայն պատկերացում չուներ թե ինչ չափի է, ինչ տեսք ունի, ու նույնիսկ չեր էլ հասկանում թե ինչի համար է ինքը: Բայց որ ինքը կարևոր էր`միանշանակ էր,  դատելով արտադրամասի բանվորների խնամքով տեղափոխելուց, Առանձնահատուկ Կարևոր: Ու սկսվեց մեր Կապուտակի Փառապանծ կյանքի ուղին…

Տեղափոխման օրը առավել քան տոնական էր: Մարդկային ամբոխը խառնված մրջնանոցի պես պտտվում էր Կապուտակի շուրջը, պոլիեթիլենով փաթաթեցին, ապա սպիտակ կտորով, ու սկոչով պինդ գոտեպնդեցին…Նա ուրախ էր ու միևնույն ժամանակ հիասթափված – միթե իրեն չէր տեսնելու փողոցի խանութների մեծ ցուցափեղկերի մեջ:

Ամբարձիչի ճոպանը ամուր գրկել էր նրան, երբ զգաց որ ոտքերի տակ հողը կորավ…..Վերջ,-մտածեց, սակայն հաջորդ պահին իրեն սփոփեց – Միթե այդքան հանդիսավոր իրեն կգցեն, չէ, այստեղ հաստատ մի բան կա: Ու երբ ոտքերի տակ զգաց հիմք, հանգստացավ: Սակայն զգաց, որ հիմքը շարժվեց, ու միանգամից հիշեց կեղտոտ ակներով մեքենաներին, որոնք արտադրամասից պարբերաբար տանում էին դույլերի ու տաշտակների կույտերը:

Հավերժություն…Այս բառի իմաստը հասկացավ մեքենայի մեջ,ու կարծես մի ամբողջ կյանք գնում էր: Կրկին մարդկանց եռուզեռ, կրկին ամբարձիչի ճոպաններ, կրկին ոտքերի տակ անհայտություն և վերջապես հիմք – տաշած փայտից: Վերջապես արժանվույն գնահատվեց Կապուտակը:

Ճառեր ու ծապողջույններ,ուռաներ ու հիացմունքի ճիչեր….

Եվ վերջապես երբ հանեցին սպիտակ փաթաթանը, Կապուտակը հպարտացավ: Վերնիսաժի մոտ, հենց Վարդան Մամիկոնյանի դիմացի մայթին կանդնած էր նա, մարդկային հոծ բազմության մեջ: Եկել էին կոստյումներով բանկիրներ, ծառայողներ, փոխնախարարներ և նույնիսկ մի կին գրող: Ու մարդիկ, մարդիկ, մարդիկ…

Հպարտ կանգնած էր Կապուտակը, երբ հանդիսավորությամբ Ասյա մայրիկին տվեցին բանալին`Կապուտակի բանալին….

Կես ժամ անց մարդիկ ցրվեցին, ու կրկին իր առօրյաի մեջ մտավ Վերնիսաժի կյանքը:

Կապուտակը հպարտ կանգնել էր ու անտարբեր հայացքով նայում էր թե ինչպես Ասյա մայրիկը հիսուն դրամանոց մետաղադրամը վերցնելով բացեց Կապուտակի դռնակը կաշվե կարճ բաճկոնով երիտասարդի առաջ: Սպասիր, հոպ, էս ինչ ես անում,- ուզում էր գոռալ Կապուտակը, ուզում էր ասել որ իրեն նախարարներն են բերել այստեղ, մի արա, մի միզիր իր ներսի անցքերի մեջ…Ավաղ, ուշ հասկացավ որ ինքը – Բիոզուգարան է:

Մի քանի օր անց ,գիշերը, հարբած անցորդները վառեցին վերնիսաժի դիմաց դրված բիօզուգարանը, իսկ առավոտյան կենտրոնի թաղապետարանի սանմասի աշխատակիցները մնացորդները տեղափոխեցին Նուբարաշեն…

3 responses

  1. Hi, this is a comment.
    To delete a comment, just log in, and view the posts’ comments, there you will have the option to edit or delete them.

    May 26, 2009 at 7:07 pm

  2. Tolst

    Molodec Art jan!!!Halala mez:)

    May 26, 2009 at 8:13 pm

  3. Tolst

    Art jan!halala:)))

    May 26, 2009 at 8:14 pm

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s