Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Pepsi


Pepsi-ի նոր արշավը: #halftime

(more…)


Cola-ի ու Pepsi-ի հավերժական պատերազմը

Ներկայացնեմ մի գովազդային պատերազմի պատմության նորագույն մի էջ ևս: Էս Cola-ենք նկարահանել և թողարկել են հատուկ կայք ու գովազդային արշավ, որտեղ որոշվում է թե ով պետք է հասնի անապատային օազիսին՝ Coca Cola-ին: Կայքում  user-ներն են ընտրում, թե ում առաջինը կհասնի հրաշք ըմպելիքը: Իսկ կայքի թողարկման համար նկարահանվել էր նախնական հոլովակը՝

Էս Pepsi-ենք էլ, բռնում մեյքինգ օֆ են սարքում, որտեղ կոլայի գովազդի մեջ նկարահանվող մարդիկ pepsi-ի վենդինգ ապարատի մոտ “պատերազմ” են սկսում:) Գնահատեք՝

Pepsi-ենց խորամանկությունը կայանում է նրանում, որ հոլովակը դնում են #CokeChase հեշթեգով, որը հենց Coke-ի հեշթեգն էր:)))


M.J. vs. ADVERTISMENT

Պարզվում է, որ փոփ արքա Մայքլ Ջեքսոնին առաջին անգամ պլաստիկ վիրահատության պատճառ է դարձել …գովազդը: Հիմա ավելի մանրամասն. 80-ականների կեսերին NEW GENERATION շարքով սկսեց հանդես գալ Pepsi-ն ու գովազդային հոլովակների միշարք նկարեց փոփ Արքայի մասնակցությամբ: 1984 թվականի Հունվարի 24-ին, 3000 հանդիսականներով լեցուն դահլիճում նկարահանվում էր Pepsi-ի հերթական գովազդը, որի ժամանակ պիրոտեխնիկների թերացման պատճառով սալյուտները շուտ են վառվում ու պայթյունը տեղի է ունենում հենց Ջեքսոնի գլխի վրա, որի արդյունքում դեմքի վրա երկրորդ ու երրորդ կարգի այրվածքներ է ստանում: Առաջին անհաջող պլաստիկ վիրահատությունը, որի հետևանքների վերացման համար Ջեքսոնը դիմեց երկրորդ, երրորդ պլաստիկ վիրահատությաններին, հիմք դարձան վիրահատությունների ու ցավազրկող միջոցների հաճախ օգտագործմանը:  Հետաքրքիր բացահայտում էր, համենայն դեպս գոնե իմ համար`


Ice Pepsi Guerilla Ad!!!

Այս ամառվա “Ամենասառը” պարտիզանական գովազդը runet-ում հայտնված Pepsi-ի գովազդն էր, որտեղ լողափին հայտնված սառույցից սառնարանի միջի pepsi-ներին հասնելու համար պետք էր հալեցնել սառույցը ձեռքերով, ոտքերով, կրծքերով ու նույնիսկ հետույքով:))) Դե ինչ, դու պատրաստ ես հաղթահարել շոգը?:)))


Again about Pepsi’s Ad

Եվ էլի Պեպսիի կրեատիվ մտքերն եմ ներկայացնում ձեր դատին:) Փորձել եմ պեղել  Պեպսիի մասին գոնե իմ համար չբացահայտված գովազդային պոստերներ!

(more…)