Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for January, 2011

LEXUS-ի “մահացու” կրկեսային համարները

Այս տարվա առաջին “Լեքսուսային” շոկը` գովազդային հոլովակի տեսքով!!!

(more…)


Իդեալական տղամարդ չկա!!!

Իդեալական տղամարդ չկա, բայց ամսագիր նրանց համար`  Հնարավոր է!!!  Այս կարգախոսի տակ էլ  CQ  ամսագրի գովազդը անցյալ տարի ցնցել է գովազդային աշխարհը:

Կրեատիվի հեղինակ ` DDB Paris,

Երաժշտական ձևավորում` Բիլլ Այդոլլ «Eyes without a face» .


JFK 50th: Final Edit!!!

Ogilvy & Mother ընկերությունը կրկին իր բարձրության վրա է: Օրերս նկարահանվել ու համացանցում տարածվել է նոր էպոտաժային գովազդը`

(more…)


General Elektik-ի Eco պարը:)

Advertising Agency: BBDO, New York, USA
Chief Creative Officer: David Lubars
Executive Creative Director: Don Schneider
Executive Producer: Regina Ebel
Producer: Regina Iannuzzi
Copywriter: Kevin Doyle
Art Director: Joel Rodriguez
Music Producer: Rani Vaz
Production Company: Traktor
Director: Traktor
Director of Photography: Chris Soos
Edit House: CrewCuts
Editor: Sherri Keenan
VFX House: Framestore
FX/SFX: Sonic Union
VFX Supervisor: Alex Thomas

Lead Flame: Alex Thomas

Nuke Artist: Sabrina Tenore

Head of Production: Laney Gradus


“MINI vs Monster”!!! Բացահայտում!!!

Անցյալ շաբաթ բլոգում ներկայացրել էի  Mini ընկերության teaser-ը: Վերջապես համացանցում հայտնվեց բացահայտումը`

3D տարբերակը համացանց կդրվի առաջիկայում, համենայն դեպս այդպես է ասվում Mini-ի կայքում:


New Mercedes-Benz CLS!!!

Օրերս եթեր է հերառձակվել և youtube պորտալում տեղադրվել է նոր  Mercedes-Benz CLS մեքենայի գովազդը: Սփոթի հիմքում ընկած է այն գաղափարը, որ ամեն ինչ ունեցող տղամարդը ի դեմս Mercedes-Benz CLS  մեքենայի ունի երազելու բան: “Լեռներ փախածը”/”Escaped To The Mountains” պայմանական անուն կրող գովազդային սփոթը ցույց է տալիս, որ ամեն ինչ ունեցող տղամարդը հրաժարվելով ամենից փախել է լեռների և ավելի մոտենալով իր նախամարդյան հիմքերին, վարում է “բնամարդու” կենցաղ: Ու նա ապրում է բնության գրկում խաղաղության ու հանգստության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ պատահական զուգադիպության շնորհիվ իր շանը հետապնդելիս դուրս չի գալիս ճանապարհ ու չի տեսնում նոր Mercedes-Benz CLS-ը: Այդ պահից նրա կյանքը կրկին փոխվում է:


60!!!

Wieden+Kennedy Amsterdam գործակալության գլուխգործոցներից մեկը` աշխարհի ամենամեծ “լուսադիոդային” էկրանը, որի վրա ուղիղ 60 վայրկյան տարբեր գրաֆիկական անիմացիանէր է ցուցադրվում: Գովազդը նկարվել է HONDA ընկերության համար:


Again about LEXUS

Lexus  ֆիրմայի նոր սերնդի շարժիչների  համաշխարհային պրեմիերան եղավ 2009 թվականի սկզբին: Հենց այդ ժամանակ էլ նկարահանվեց մի շատ հետաքրքիր գովազդային սփոթ: Գնահատեք`

(more…)


Playboy & Хортица!!! NU ART!!!

Արդեն երկրորդ տարին է  Playboy աքմսագիրը և  Хортица  ընկերությունը համատեղ թողարկում են “նյու” ոճի օրացույցեր: Անցյալ տարի նույն մոդելին ընկերությունները մերկացրեցին 12 անգամ, սակայն այս տարի Playboy-ի արխիվներից պեղվեցին մոդելների նկարներ, որոնք հիմնականում բնության ֆոնի վրա են: Ըմբոշխնենք:)

(more…)


Գիտությունը և Գովազդը!!!

Ժամանակակից խելահեղ “Բրենդային” աշխարհում ընկերությունները փորձում են նորոնոր շուկաներ գրավել կամ նոր ապրանքներ վաճառել շնորհիվ կրեատիվ լուծումներով գովազդային կամպանիաների: Հիմա արդեն ոչ մեկին չես զարմացնի եռաչափ գովազդով, հետաքրքիր տպագիր նյութով, գեղեցիկ արտաքին ցուցանակներով:

Brands

(more…)


Sberbank’s Nice Ads!!!


Toyota Prius!!! Ինչպես կլինի անվանման հոգնակաին?:)

Աշխարհահռչակ  Saatchi & Saatchi  գործակալությունը օրերս Toyota Prius հիբրիդային մեքենայի համար թողարկել է ուսուցողական վիդեո գովադ: Բանը նրանում է, որ Prius հիբրիդային մեքենայի տարբեր մոդիֆիկացիաների առկայության դեպքում հաճախ խնդիր է առաջանում ասել անվանման հոգնակի ձևը, իսկ Անգլերենի լեզվական առանձնահատկությունները թույլ են տալիս բազմաթիվ վարիացիաներ: Հենց այս բառախաղի վրա էլ հիմնված է սփոթը, որը նկարահանված է մանկական երգի ու ուսուցողական վիդեոյի  նմանությամբ: Սովորենք ճիշտ խոսել Անգլերեն:)


UNSTOPPABLE BMW


Danger makes legend

 Անցյալ տարի մեկնարկեց Facebook-յան  նոր online խաղ, պատրաստված adidas ընկերության կողմից: Այն կոչվում է “Danger Makes Legend/Փորձություններն են ստեղծում լենգենդներ” :

adidas

 Մասնակիցները մուտք են գործում կայք իրենց Facebook-ի հաշվեհամարով, ընտրում Չեմպիոնների լիգայի մասնակից թմերից մեկի քաղաքը, սկսում են ֆուտբոլ խաղալ ու քաղաքի գույները փոխվում են, կախված նրանից թե որ գույներն են շատ հաղթում:  Սա OnLine Promotion-ի ամենատարածված ձևերից է և լայնորեն կիրառվում է համաշխարհային բրենդերի կողմից հատկապես սոցիալական ցանցերի մասսայականացմանը զուգահեռ: Ինձ դուր եկավ:)

Գովազդային ակցիան իրականացվում է  180 Amsterdam  գործակալությանը:


Ինչպես Բրենդին Թվիթել Թվիթթերում:)

Ծանոթացեք, նկարում Էստեբան Կոնտրերասն է:

Samsung

Էստեբան Կոնտրերասը(http://estebancontreras.com/) հանդիսանում է Samsung ընկերության ամերիկյան մասնաճյուղի “սոցիալ մեդիա տնօրեն”-ը:  Այսինքն սոցիալական մեդիաներում, սոցիալական ցանցերում` մասնավորապես twitter-ում  Samsung ընկերության հաշվեհամարը( @SamsungTwetts ) կառավարում է հենց նա:  Twitter-ում նոր վիդեոներ և նկարներ, նորություններ ու հղումներ twitt-ողը բավականին հաջողությամբ կառավարում է հենց այս հաշվեհամարը, որի միջոցով մասնագետների համեստ հաշվարկներով Samsung ընկերության վարկանիշը, սրա հետևանքով նաև վաճառքները աճել են 12-16% -ի չափով: BrandNews.ua կայքի հարցմանը , թե “Ինչ է տալիս Twitter-ը բրենդերին?” , Էստեբանը համեստությամբ պատասխանել է…մեջբերում եմ օրիգինալը:)

Esteban Contreras

Ամեն դեպքում Twitter-ի հաշվեհամարի հաջողակ կառավարման լավագույն պրակտիկան Էստեբան Կոնտրերասի կողմից ներկայացված Presentation-ի տեսքով կգտնեք այստեղ:


ReBranding or NoReBranding? Starbucks!!!

Ուղիղ 40 տարի առաջ Սիեթլ քաղաքում երեք “Կոֆեման” էնտուզիաստ ընկերներ` անգլերենի դասատու Ջերրի Բոլդուինը, պատմության դասատու Զև Սիեգալը և գրող Գորդոն Բուքերը հիմնադրեցին “Սթարբաքս” սուրճի առաջին խանութ սրճարանը, որտեղ սկսեցին վաճառել հատիկավոր սուրճ: Նախնական կապիտալը կազմում էր այն ժամանակների համար համեմատաբար փոքր գումար` յուրաքանչյուրը ներդրեց 1350 դոլար և պարտքով վերցրեցին ևս 5000-ը:  Սրճարանը անվանվեց “Starbucks”   Հերման Մեյլվիլի ամենահայտնի վեպի` Մոբի Դիկ-ի հայտնի հերոսի անվան հիման վրա, ով բավականին հաճախ սուրճ էր ըմպում:

Լոգոն էլ ընտրվեց երկպոչանի ջրահարսի պատկերը, որը խորհրդանշում էր, որ սուրճի հատիկները բերված են շատ հեռվից: Չնայած որ 40 ամյակը հոբելյանական չի համարվում, այնուամենայնիվ ժամանակին համընթաց քայլելով Սթարբակսի ղեկավարությունը փորձեց լինել ինտերակտիվ և սիրելի սուրճի բոլոր “թեր և դեմ” կողմերը բացահայտել կայքի միջոցով:

http://www.starbucks.com/preview հնարավոր է հայացք ուղղել Սթարբակսի ապագայի, միջոցառումների, մենյուի և ինչու չէ,  նաև լոգոյի նորացված տարբերակի վրա: Ի դեպ լոգոն 2011 թվականի տարբերակով արդեն հրապարակվում է օնլայն  ռեսուրսներում, բայց Սթարբակսում  չեն շտապում կատարել ռեբրենդինգ, խուսափելու համար միայն Ամերիկային յուրահատուկ ռեբրենդինգային սխալներից, ինչը կատարվեց GAP-ի հետ անցյալ տարի Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսներին:

(more…)


New Guerillia for “Kit-Kat”

Ուղղակի հիանալի գաղափար է նորագույն արվեստների թանգարանում ցուցադրել “Kit-Kat” էքսպոնատը`

Ստեղծագործական խումբ  UbachsWisbrun/JWT :


Teaser for 3D commercial “MINI vs Monster”

Հենց այսօր youtube վիդեպորտալում հայտնվեց երկու հետաքրքիր գովազդային Թիզեր: Կարծես թե կապ չունեցող բաներ են` մի “Ուժեղ” տնային տնտեսուհի և մի ամբողջ չինական կամ ճապոնական ընտանիք   հիացած նայում են մի կողմ ու այսքանով ավարտվում է գովազդի խաղարկային մասը, որը նկարահանված է slow motion-ով:  Հանգուցալուծումը ժանրին բնորոշ մնում է անհասկանալի,  սակայն վերջում գրվում է,  որ շուտով լինելու է Mini vs. Monster  գովազդային հոլովակը: Փորփրեցի ու գտա, որ սփոթը նկարվէլ է BSUR Amsterdam գործակալության կողմից: Սպասում ենք հիմնական գովազդին:)

(more…)


Hayasy Group!!! New Armenian Brandy’s Teaser!!!(Updated)

2011 թվականի առաջին փոսթը ուզում եմ սկսել Հայկական գովազդով ու հուսով եմ, որ այս տարի Հայկական գործակալությունների գովազդները ու ակցիաները կգերակշռեն բլոգումս:

Առաջինը, որ աչքի ընկավ անցնող տարում, դա Հայասի գրուփ ընկերության գովազդներն էին իրենց teaser-ներով: Նկարահանվել է “Պերսոնա Գրատա” գործակալության կողմից (գաղափարի, ռեժիսյորի ու հատկապես կոմպոզիտորի մասին կգրեմ առաջիկայում): Նշեմ, որ “Պերսոնա Գրատա” գործակալության աշխատանքներից շատերն են ծանոթ եթերից:  Գնահատեք`

“Իմիջային” սփոթը`

(more…)