Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Posts tagged “UNICEF

IMAGINE ըստ DEEM-ի

Մի քանի օր առաջ գրել էի UNICEF-ի կողմից իրականացվող նոր արշավի մասին: Եվ հոպ…Հայկական գովազդային գործակալություններից առաջին արձագանքը:))) DEEM-ենք՝

dee

Իսկ երգի ֆուլ տարբերակը այս հղումով:)

Advertisements

UNICEF-ի սոցիալական արշավը

UNICEF-սկսել է գլոբալ սոցիալական արշավ, որի գաղափարախոսությունը հիմնված է Ջոն Լենոնի հայտնի Իմեջին երգի վրա: Արշավի համար հատուկ ստեղծվել է կայք` imagine.unicef.org , որտեղ ցանկացած մարդ կարող է ձայնագրել իր ձայնը ու մասնակից դառնալ գլոբալ արշավին` #IMAGINE:  Մեկ անգամ էլ վայելեք Ջոն Լենոնի անմահ երգը, ապա մասնակցեք նաև գլոբալ արշավին`


“Լավ մարդիկ” UNICEF-ի գովազդում

Օրերս համացանցում ու ինդեքսացիոն գործակալությունների կայքերում հայտնվեց մի վիճելի գովազդային արշավ: Դա UNICEF-ի համար նկարահանված շվեդական գովադային սփոթերի շարքն էր, որտեղ հոլովակի հերոսներ են…սրբերը՝ Good Guys: Պատկերացրեք սենց պահ՝ Գանդին, Մայր Թերեզան և Հիսուսը Սուրբ Ծննդյան տոնի սեղանի շուրջ նստած զրուցում են, ու ամեն մեկը պատմում է թե ինքը մարդկության համար ինչ է արել: Լրիվ պատահաբար կադրում հայտնվում է հասարակ շվեդ: Ու շատ հանգիստ տոնով շվեդն ասում է, որ ինքը ուղղակի քլիք է արել UNICEF-ի բանեռին: Հաջորդ սփոթերում նույն շվեդը նույն մարդկանց ընկերակցությամբ պատմում է, թե ինչպես է ինքը օգնել երեխաներին UNICEF-ի միջոցով: Բարեբախտաբար գովազդում չեն օգտագործել Մուհամեդի կերպարը:)

(more…)