Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Posts tagged “Toyota

Խենթ: Toyota ATGO

Իսկական խենթություն Դյուսելդորֆի փողոցներում:)

Գովազդի հեղինակ՝ Saatchi&Saatchi Agency

Advertisements

Փորձարկիր իմ Hybrid-ը: Նորվեգական առաջխաղացում TOYOTA-ի համար

Օսլոյի  Saatchi & Saatchi -ի գործակալության ժողովուրդը իրականացրել են մեքենաների օնլայն առաջխաղացման 2013 թվականի իմ կարծիքով  լավագույն օրինակը: Ուսումնասիրելով Հիբրիդ տեխնոլոգիայով TOYOTA մեքենա ունեցողների ու ցանկացողների, բայց տատանվողների քանակների հարաբերակցությունը: Արդյունքում պարզվել է, որ ցանկացողներին պակասում է ընդամենը 1 անգամ թեսթ-դրայվ: Սակայն ավտոսրահներում թեսթ-դրայվի և մեքենաները, և ժամանակը սահմանափակ է: Արդյունքում ստեղծվել է օնլայն հավելված, որին մուտքագրվելով Ֆեյսբուքյան պրոֆայլով, մեքենայի սեփականատերերը առաջարկում են թեսթ-դրայվի հնարավորություն իրենց մեքենայով, մեքենա ցանկացողների համար:) Ստացվել է այնպես, որ տվյալ միջոցառումը էապես ազդել է վաճառքների աճի վրա: Ավելի մանրամասն ինֆորմացիա հենց տեսանյութում՝


Toyota Prius!!! Ինչպես կլինի անվանման հոգնակաին?:)

Աշխարհահռչակ  Saatchi & Saatchi  գործակալությունը օրերս Toyota Prius հիբրիդային մեքենայի համար թողարկել է ուսուցողական վիդեո գովադ: Բանը նրանում է, որ Prius հիբրիդային մեքենայի տարբեր մոդիֆիկացիաների առկայության դեպքում հաճախ խնդիր է առաջանում ասել անվանման հոգնակի ձևը, իսկ Անգլերենի լեզվական առանձնահատկությունները թույլ են տալիս բազմաթիվ վարիացիաներ: Հենց այս բառախաղի վրա էլ հիմնված է սփոթը, որը նկարահանված է մանկական երգի ու ուսուցողական վիդեոյի  նմանությամբ: Սովորենք ճիշտ խոսել Անգլերեն:)