Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Posts tagged “social ads

A Vaccine for Violence: PSA for Unicef UK

Advertising Agency: Don’t Panic, London, UK
Creative Directors: Richard Beer, Joe Wade
Art Director: Sarah Jenneson
Copywriter: Richard Beer
Production: Unit 9
Published: October 2014

Advertisements

Հուզիչ սոցիալական գովազդ իսկական ընկերության մասին։ Budweiser

1923 թվականին Տոկիոյում, կայարաններից մեկում մի շուն ամեն օր դիմավորում էր իր տիրոջը։ Օրերից մի օր շան տերը հանկարամահ է լինում և այլևս չի գալիս։ Բայց շունը, որի անունն էր Հատիկո, ամեն օր գալիս է և տխուր սպասում է իր տիրոջը։ Այդպես 9 տարի, մինչև մի օր Հատիկոն կարոտով այլևս վեր չի կանգնում տեղից։

Նույնանման մի սցենար էլ Budweiser-ի գովազդում է, որտեղ փոքրիկ շունիկը ամեն օր սպասում է իր տիրոջը, ու մի օր․․․տերը չի գալիս։ Իսկ ինչ է լինում հետո․․․արդեն հոլովակում՝

Լավ է, որ ամեն ինչ լավ է վերջանում։)

 

 


Ընդդեմ Աղիքային Քղցկեղի: Շատ անսպասելի!!!

Ամեն տարի աշխարհում քաղցկեղւ խլում է հազարավոր մարդկայց կյանքեր: Բժշկությունն առայժմ պայքարում է դրա դեմ, բայց որ ավելի կարևոր է, քաղցկեղի կանխարգելումն է: Այդ պատճառով վերջին ժամանակներս սոցիալական գովազդներչի միջոցով անընդհատ փորձ է արվում մարդկանց ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա: Օրինակ Նոր Զելանդիայում “Ուղիղ աղիքի քաղցկեցի դեմ պայքարի ասոցիացիան”  շատ յուրօրինակ միջոցի է դիմել՝ օնլայն կայք, որը կլինի վիրուսային ու որի միջոցով հնարավոր է մարդկանց ուշադրությունը հրավիրել այդ խնդրին: Ահա այն՝


Վախերի դեմ:Կանադայի Քաղցկեղի դեմ պայքարի ասոցիացիա

Վախեր…Սրանք այն բաներն են, որոնք խանգարում են մարդուն վայելել կյանքը լիարժեք: Հատկապես երբ այդ կյանքը վայելելու համար մնացել է շատ քիչ ժամանակ: Խոսքը վերաբերում է քաղցկեղով հիվանդ մարդկանց: 2 րոպեյանոց դինամիկ ու էքստրեմալ սոցիալական հոլովակում  “անվախ” մարդիկ հաղթահարում են դրանք՝ սովորական սարդի նկատմամբ վախից, մինչև բարձրության նկատմամաբ վախը: Աղդեցիկ գործ, ազդեցիկ հոլովակ՝


Երբեմն կարիք է լինում ուղակի ասել՝ “Շնորհակալություն”:TD Canada Trust

Advertising Agency: Leo Burnett, Toronto, Canada


The Perfect Dad


Շղթայական ռեակցիա


Դատարկ Աթոռ: Guinness!!!

BBDO New York գործակալությունը հերթական անգամ Guinness գարեջրի համար թողարկել է ոգևորող ու սոցիալական ուղղվածությամբ գովազդ: Հոլովակը կոչվում է “Դատարկ աթոռ” և BBDO-ն համագործակցել է հայտնի ռեժիսյոր Noam Murro-ի հետ(Biscuit Filmworks), ով հեղիանակել էր նախորդ տարվա աղմուկ հանած “Բասկետբոլ” սփոթը, որի Իսկական ընկերության մասին է և որի մասին պատմել եմ բլոգումս:

(more…)


Ժպիտների փունջ թաքնված տեսախցիկներից:) Coca-Cola

Coca-Cola -ն իր ողջ պատմության ընթացքում միշտ հիացրել է իր բարի ու պուպուշ արշավներով: Այս անգամ բարի գովազդը տեսախցիկների աչքով՝

Չնայած գովազդը հրապարակվել է 2014 թվականի Հունվարին, այնուամենայնիվ աննկատ մնաց ինետում: Արժանի չէր:)


MTC -ի հնդկաստանի հավակնությունները

Այս տարի Կաննի Առյուծ մրցանակաբաշխության շորթլիստ է մտցվել MTS -ի հնդկաստանի համար նկարահանված  “Նոր սերունդ/Next Generation” հոլովակը, որը նկարահանված է Էվիան ջրերի գովազդի ոգով: Գնահատեք`