Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Posts tagged “Sochi 2014

AUDI-ի գովազդ, թե “Չար կատակ”

Գովազդի աշխարհը շատ դինամիկ ու արագ արձագանքում է անխտիր բոլոր իրադարձություններին: Վառ օրինակ եղավ Սոչի 2014 օլիմպիադայի  բացման ժամանակ 5 օլիմպիական օղակների փերֆոմանսի ժամանակ հինգերորդ օղակի չբացվելու փաստը: Մեմերից բանցի համացանցթում հայտնվեց մի շատ հետաքրքիր նկար ու ընկալվեց որպես AUDI-ի գովազդ: Հիշեցնեմ, որ  AUDI-ն հանդիսանում էր Սոչի 2014-ի պաշտոնական գործընկերը  և  ժամանակին թողարկվել էր արշավ հենց հատուկ Ռուսաստանի համար: Հետագայում AUDI կոնցեռնը պաշտոնապես հայտարարեց, որ սա իրենց գովազդը չի;)

audi_four_rings_hed_2014

Advertisements

AUDI-ի ռուսաստանյան արշավը

Դեռևս անցյալ տարի AUDI-ն հայտարարել էր Ռուսատանյան արշավի մասին: AUDI Quattro© -ն քանի որ դիրքավորվում է որպես ձնային ու անանցանելի ճանապարհների սիրահար մեքենա, դրա համար էլ Ռուսատատնի համար ստեղծվել էր գովազդային նյութեր ու այնքան հաջողված, որ սկսել են այն կիրառել ողջ աշխարհում: Այս տարի էլ վերաթողարկվել է անցյալ տարիների հոլովակը, փոքր ինչ փոփոխություններով`

 

AUDI-ի մասին էպիկ գովազդի , AUDI-ի կրակոցիների,  AUDI-ով ինքնասպանության փորձի  ու “Վամպիրների” փարթիի  մասին, ինչպես նաև Ձմեռային նախասիրությունների մասին ժամանակին ներկայացրած եմ եղել:

Սա արդեն հենց Սոչի 2014 -ի համար նկարահանված գովազդային սփոթն է՝