Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Posts tagged “RUGBY

Էպիկական գովազդի շարք Guinness գարեջրից՝ Ռեգբիի մասին

Օրերս Guinness իռլանդական գարեջրի համար BBDO գործակալությունը թողարկեց նոր գովազդային շարք: Շարքը հետաքրքիր է նրանով, որ հարգանքի տուրք է տրվում Ռեգբիի իռլանդական ակունքներին: Գնահատեք դուք էլ՝

(more…)

Advertisements

Գլադիատորական ՌԵԳԲԻ-ՖՈՒՏԲՈԼ: CANON

Շատ երկրներ, տուրիզմը զարգացնելու համար ստեղծում և իրականացնում են տարբեր միջոցառումներ, որպեսզի տուրիստների համար լինի ավելի դիտարժան ու հետաքրքիր: Նույն կերպ իտալիայում ստեղծվել ու իրականացվում է “Գյադիատորական ֆուտբոլ” մարզաձևը, որի մեջ տարրեր կան Ռեգբիից, Ֆուտբոլից, բոքսից և նույնիսկ ըմբշամարտից: Խաղը դիտարժան լինելուց բացի, դինամիկ է, գունեղ, վառ ու արագ: Հենց այս հատկանիշներն են, որ կիրառվել են CANON  ֆոտոխցիկի նոր գովազդում սարքի առանձնահատկությունները ցույց տալու համար՝

Ի դեպ, Արամ Խաչատրյանի անմահ ստեղծագործությունը իր դինամիկայով ու ոգով արտացոլում է գովազդում առկա ողջ էներգիան:)

Էլի հետաքրքիր վիդեոներ կան Canon Europe Youtube ալիքում:

(more…)


Ռեգբիի աշխարհի առաջնությանն ընդառաջ

2015 թվականի Ռեգբիի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերը գովազդելու, ինչպես նաև մարզական միջոցառումների տոմսերը պաշտոնական ռեսուրսներից ձեռք բերելու նպատակով Անգլիայի Ռեգբիի Ֆեդերացիան կազմակերպում է տարատեսակ մասսայական միջոցառումներ:

irb

Դրանցից մեկը ամենամարդաշատ Scrum-ն է, որը գրանցվել է Գինեսի Ռեկորդների գրքում:

Միջոցառման, մասնակիցների ու կազմակերպիչների մասին, ինչպես նաևհամառոտ ակնարկ թե ինչպես հղացավ գաղափարը, տեղադրված է Միջազգային Ռեգբիի Ֆեդերացիայի (IRB) -ի պաշտոնական կայքում:

Ռեգբին գովազադի մեջ օգտագործելու մի քանի օրինակներ նախկինում ներկայացրել էինք կայքում:

Ի դեպ: Scrum-ը (Схватка, հայերեն թարգմանվել է որպես՝ հարձակման խաղարկում)՝ ռեգբիի մեջ, հարձակման ժամանակ գնդակի խաղարկման ձևերից է, երբ ամեն թիմից 8 հոգի իրար կիպ գրկելով ստեղծում են տանկի նման մարդկային մարմինների զանգված ու դեմառդեմ իրար հրելով փորձում են խաղարկել ու շահել գնդակը: Ավելի մանրամասն Scrum-ի մասին կարող եք ծանոթանալ այստեղ:  


Մարզական բրենդինգ: New Zeland HAKA Dance

Բրենդինգի շատ հետաքրքիր տարրեր  ունի մարզական աշխարհը: Խոսքը  NIke (այստեղ,  այստեղ,  այստեղ,   այստեղ,  այստեղ  կամ ընդհանրապես այստեղ) կամ adidas -ի (այստեղ,  այստեղ,  այստեղ,  այստեղ  կամ  ընդհանրապես այստեղ) մասին չէ: Խոսքը գնում է մարզական թմերի, արհմիությունների կամ  երկրի ներկայացուցչությունների մասին, մասնավորապես Նոր Զելանդիայի Ռեգբիի հավաքականը արդեն 50 տարի ասոցացվում է Նոր Զելանդական բնիկների` մաորի ցեղերի հետ:

djtolst-haka 1

 

(more…)


Ռեգբի 7-ի Հոնկ Կոնգյան մրցաշարի գովազդային ինտրիգը

Ինչպես գիտենք այս տարի Մարտի 23-25-ը Հոնկ Կոնգում անցկացվելու է Ռեգբի7-ի հերթական մրցաշարը, որին մասնակցելու են աշխարհի լավագույն ռեգբիի հաբաքականները: Այս տարի մրցաշարի գլխավոր հովանավորն է HSBC բանկը և կրեատիվշիկները հաշվի առնելով Ռեգբիում երկրպագուների զանազան շորեր հագնելու ավանդույթը, ստեղծել են իմ կարծիքով հիրավի հեղափոխական կոնցեպտ բանկի համար: Տարբեր ժամանակների տարբեր պերսոնաժների հագուստներ հագած մարդիկ փողոցում ուղղակի Ռեգբի են խաղում: Գնահատեք`

Նաև որպես շարունակություն TV գովազդին տեղադրված են նաև արտաքին գովազդային ցուցանակներ մետրոյում և օդակայաններում:

This slideshow requires JavaScript.


Great Ads in RUGBY

In this post I wat to share may favorites RUGBY Ads!!!

Adidas-All BLACKS!!!  HAKA-Wariors Dance

(more…)