Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Posts tagged “Parody

BlackBerry Q10 -ի տռոլլինգը Apple-ի թեմայով:)

This slideshow requires JavaScript.

Creative Agency: Miami Ad School

Advertisements

MTC -ի հնդկաստանի հավակնությունները

Այս տարի Կաննի Առյուծ մրցանակաբաշխության շորթլիստ է մտցվել MTS -ի հնդկաստանի համար նկարահանված  “Նոր սերունդ/Next Generation” հոլովակը, որը նկարահանված է Էվիան ջրերի գովազդի ոգով: Գնահատեք`


Պատահական զուգադիպություններ?

Միրնյայա օղու գովազդը թողարկված 2012 թվականի Նոյեմբերի 2-ին:

Իսկ սա 2011-ի Super Bowl-ի ամենամեծ հաջողություն ունեցած գովազդային հոլովակներից մեկը` Էմինեմի մասնակցությամբ, որը հետագայում Online-ում հավաքեց ավելի քան 15 միլիոն դիտում:

Նման են չէ? Նույնիսկ բառերը:)


Russian Viral Ad!!!


Բոլոր լավ “Վիրուսները” մի հոլովակում:)

Բրիտանական  Hadouken երաժշտական կոլեկտիվը իր նոր երգի հոլովակ նկարահանելու համար չի ծախսել պրակտիկորեն ոչ մի սենթ ու այսքանով հանդերձ արդեն մեկ շաբաթվա մեջ հավակնում է դառնալ youtube-ում ամենադիտվող երաժշտական քլիփը: Գաղտնիքը կայանում է նրանում, որ խմբի նոր սինգլի տակ մոնտաժվել է youtube-ի ամենադիտված վիրուսային գովազդային, մարզական, քաղաքական և ուղղակի շատ դիտումներ հավաքած հոլովակներից ամենադիտարժան հատվածները: Հետաքրքիր հավաքածու է ստացվել, սակայն պարոնայք քլիփմեյքերներ, հանկարծ չսկսեք գողանալ ուրիշների գաղափարները` ռեյթինգի համար:)


Գովազդի Պարոդիա Գովազդ:)

Սիրում եմ, երբ գովազդի պարոդիայի ժանրում գովազդ են նկարում:)

Այս ժանրում անկրկնելի ավանդ ունի Specsavers ակնոցների բրենդը ու հատկապես նշանավորվել է Դանիել Կլեինմանի հետ համագործակցությունը: Ի դեպ Specsavers բրենդը օպտիկական ակնոցների խոշոր խանութների ցանց է ու ունի ավելի քան 1390 խանութ աշխարհի ավելի քան 50 երկրում: Ի դեպ հենց Մեծ Բրիտանիայում բրենդի վաճառքը գրավում է շուկայի 40%-ից ավելին:

(more…)


Yes-Կաբելային հեռուստատեսության գովազդ` “Մուռկա” երգի մոտիվներով

Իսրաելական կրեատիվշիկները անցյալ տարվանից եթեր են թողել ու մինչ այժմ բավականաին բարձր ռեյտինգներով ցուցադրվում է Իսրաելական “YES” կաբելային հեռուստատեսության գովազդը, նկարահանված 90-ականների “ռազբորկաների” ու համապատասխանաբար այն ժամանակների ամենահանրահայտ “Մուռկա” երգի մյուզիքլի մոտիվներով:

Ռուսալեզու գովազդի հեղինակներն են`

Արթ-տնօրեն- Ալյոնա Չերնյավսկայա, Հատալյա Նիժնիկովա,

Հեղինակներ-Դմիտրի Մալինսկիյ, Շաուլ Րեզնիկ,

Ռեժիսյոր-Ավիվ Մաարավի,

Պրոդյուսեր-Օֆեր Մեյուխաս: