Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բարձրահարկ շենքերի վերին հարկերի օֆիսի աշխատակիցները ալարելու պատճառով ընդմիջում անում են հիմնականում պատվիրելով: Իսկ պատվիրում են կամ սովորության համաձայն, կամ ինչպես պատահի: Եվ ահա մոսկովյան Hungry Boys գործակալության կրեատիվշիկները գտել են այն կոմունիկացիոն ուղին, որով պետք է գովազդային բաները հասցնեն գովազդատուի պոտենցիալ հաճախորդին, այս դեպքում՝ բարձրահարկի օֆիսի աշխատողները տեսնեն սննդի առաքման պատվերի հեռախոսահամարները:) Ինչպես? Ահա այսպես՝
Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում Volkswagen New Golf R նոր մոդելը վաճառքի հանելու կապակցությամբ Ogilvy & Mather, Cape Town գործակալությունը պատրաստել է շատ կրեատիվ, համարյա 3D պոստեր: Հիմնական գաղափարը նրանում է, որ 0-ից 100 արագություն հասնելու համար Volkswagen New Golf R մոդելին հարկավոր է ընդամենը 5 վայրկյան, իսկ դա նշանակում է, որ քաղաքի ցանկացած խաչմերուկ կարող է պոտենցիալ անդունդ լինել: Գնահատեք՝
Եվրոպական հայտնի քաղաքների ուրբան կուլտուրայի մաս են կազմում հայտնի գրաֆիտի նկարիչ՝ Բենքսիի StreetArt-ները: Դրանցով ոգեշնչված թույն առաջխաղացման օրինակ՝
5 GUM հանրահայտ մաստակների ֆիրման Ավստրալիայում և Նոր Զելանդիայում առաջխաղացման նպատակով գնացել են օգտակար մոբայլ հավելված ստեղծու ճանապարհով: Մասնավորապես ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամեն օր 7.3 միլիոն ավստրալացի մտնում է Facebook իրենց մոբայլ սարքերից, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ մարդկանց միշտ չի հարմար ֆիզիկապես նայել նոթիֆիքեյշններին: 5GUM-ենք տվյալ խնդրի լուծման համար ստեղծել են Stealth հավելվածը, որով հնարավոր է լսել Ֆեյսբուքի թարմացումները: Գնահատեք`
Բրենդային պատերազմները, ինչպես միշտ բացի հետաքրքիր ու տեսարժան լինելուց, նաև գաղափարական մեծ հենք են ունենում: Շատ հայտնի օրինակ է BMW և Audi-ի Բիլբորդային պատերազմը, կամ Audi-ի հարձակումը Mercedes-ի վրա: Coca-Cola-ն Ամերիկյան շուկայում հարատև պատերազմի մեջ էր Pepsi-ի հետ, որոնք ներկայացրել եմ այստեղ, այստեղ, այստեղ ու այստեղ: Այս անգամ ոչ այնքան հայտնի բրենդը, միգուցե սեփական PR-ի, միգուցե շատ լավ կազմակերպված գովազդային կոմունիկացիայի շնորհիվ ուղղակի “շշում” է Coca-Cola-ին: “Կիսիր Cola-ն ….ընկերոջդ հետ” գլոբալ արշավի շրջանակներում Cola-ն Լոնդոնում տեղադրել է այս բիլբորդը:
Recent Comments