Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Posts tagged “Fashion

Ինչ է թաքնված գրիմի (տոնալ քսուք) տակ:)

Ամերիկյան  Dermablend Professional կանացի կոսմետիկա արտադրող ընկերությունը յուրօրինակ պրեզենտացիա է արել իր արտադրանքի համար: Տոնալ քսուքների րոպեյուկեսանոց հոլովակում նկարահանվել է մոդելային բիզնեսի ամենացայտուն աստղերից մեկը` Ռիկ Ջենեստը` Զոմբի Տղա մականունով, ում մարմնի 80%-ից ավելին պատված է դաջվածքներով: Շատ հետաքրքիր վիրուս է ստացվել, որը մեկ ամսից էլ կարճ ժամանակում դիտել են ավելի քան երկու միլիոն մարդ: Գնահատեք:)    

   

  Իսկ այստեղ կարող եք դիտել նկարահանման աշխատանքները: Ի դեպ Զոմբի Տղան առաջին անգամը չի, որ մասնակցում է գովազդային հոլովակների նկարահանումներին:

Advertisements

«The Kaleidoscopic Fashion Spectacular»

Նորաձևության թեման շարունակելով, ներկայացնեմ այս Օգոստոսի 18-ից լույս 19-ի գիշերը  Նյու Յորքում “Mother NY” գործակալության հետաքրքիր ակցիայի մասին:)  Standart Hotel-ի հարավային մասի 155 համարներում տեղադրվել էր LED լուսադիոդային լուսարձակներ և 66 պարողներ յուրաքանչյուր երկրորդ համարում, ապա նաև կենդանի էլեկտրոնային երաժշտություն հայտնի DJ-ների կատարմամբ ուղիղ 20 րոպե ցնցում էին Նյու Յորքի բնակիչներին ու հյուրերին:)

(more…)