Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Posts tagged “Fake

KitKat’s #Bendgate :)

կիտ կատ 2

Apple ընկերության նոր ֆլագմանի՝ iPhone6-ի թողարկումից հետո սկսվեցին տարատեսակ թեսթեր, թե ինչպես են  քերում էկրանըկոտրում, խփում, սառեցնում, բլենդում կամ ճկում այդ ֆաբլեթը: Հենց վերջին ճկելու տարբերակը ոգեորեց համացանցը, ու դարձավ վիրուսային,  սկսեցին զարգանալ online մեմերը: Twitter-ում  #Bendgate հաշթեգով սկսեցին տարբեր արտադրողներ իրենց առաջխաղացումն իրականացնել, քանի որ տվյալ հեշթեգը դարձավ թրենդ:

(more…)

Advertisements

Նոր Fake ոչ միանշանակ թեմայով:

Գերմանական կինոակադեմիաներից մեկի ուսանողները իրենց կուրսային աշխատանքների  շրջանակներում նկարահանել են ավտոարտադրողի՝ Mercedes-ի նոր C դասի մեքենայի գովազդ: Այն միանշանակ չի ընդունվել, ոչ հանրության, ոչ էլ ավտոարտադրողի կողմից:

ad

Ինտրիգան նրանում է, որ այդ մեքենան ունի “չերևացող վտանգը տեսնելու ունակություն” և համակարգը ակտիվանում է կովերին և երեխաներին հանդիպելիս, իսկ մանուկ Ադոլֆ Հիտլերին տեսնելիս չի ակտիվանում: Վերջում  կա մի տեսարան, որը հենց այդ ոչ միանշանակ ընդունվելու պատճառն է՝ վրաերթ եղած տղա երեխան, սվաստիկայի նման ընկած:  Ինչևէ, կարող եք գնահատել ինքներդ:

Ի  դեպ նախկինումել են նկարվել Fake գովազդներ, որոնք կրկին միանշանակ չեն ընդունվել հանրության կողմից: Օրինակ VolksWagen POLO-ի այս գովազդը: