Հաճախ պատահում է այնպիսի դեպք, երգ գնում եք Ձեր կողմից շատ ճանաչված ու Ձեր համար շատ հաճելի վայր և տեսնում եք, որ դռները փակ են և գրված է՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!! ՄԵՆՔ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆՔ: Առաջին վայրկյանին հիասթափությունը անխուսափելի է: Սակայն, երբ գնում եք արդեն նոր վայրը, այնտեղ տեսնում եք, որ նոր վայրը ավելի լավն է, լուսավոր, ճոխ, պրոֆեսիոնալ ու ավելի շատ աշխատակիցներ ունի:) Հենց տենց պահ է բլոգիս այցելուի համար:) Ով հիմա այցելում է այստեղ ու սովորել էր, որ ստեղ ներկայացված են գովազդային նորություններ, հիմա կարող եք փորձել արդեն քիչ ավելի բարելավված կայքը՝ ADindex.am-ը:
Դեռևս 2011 թվականին IKEA-ն փորձարկել էր մի նախագիծ՝ In Bed With IKEA-ն: Մարդիկ դասական երաժշտության համերգը լսեցին՝ մահճակալին պառկած:) Գաղափարը այնքան վիրուսային ու լավն էր, որ այն սկսեց կիրառվել տարբեր երկրների տարբեր միջոցառումների ժամանակ:
Օրերս, Ռուսկան Instinct գործակալության ֆեյսբուքյան էջում հայտնվեց անոնս այն մասին, որ մերձմոսկովյան Խիմկիի կինոթատրոններից մեկում տեղադրել են մահճակալներ, հարմար ու սիրառատ կինոդիտում ապահովելու համար: Հրավիրվեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ովքեր լուսաբանեցին անսովոր կինոդիտումը: Եվ այս փոսթը նույնպես կրեատիվ ու գեղեցիկ Բրենդի առաջխաղացման արդյունք է, երբ գաղափարը գերիշխող է լինում բիզնեսի շահերին, ու ԶԼՄ-ները պատրաստ են սրա մասին գրել անվճար: Սենց՝
Ամիսներ առաջ IKEA Australia խանութ սրահը Airbnb կայքի հետ համատեղ իրականացրել էին խելահեղ ծրագիր՝ այն է, երեք հաջողակ ընտանիք կարող էին գիշերն անցկացնել IKEA-ի սրահում: Airbnb-ն 2008 թվականին հիմնված համաշխարհային կայք է, որի միջոցով մարդիկ/ճանապարհորդները հնարավորություն ունեն վարձակալել գիշերակացներ աշխարհի բոլոր ծայրերում: Եվ ահա հենց այդ կայքի միջոցով էլ երեք հաջողակ ընտանից բոլոր գրանցվածներից կարող էին գիշերն անցկացնել IKEA-ում:
Մրցույթն ավարտվեց Օգոստոսի կեսերին, իսկ ահա Օգոստոսի 30-31 գիշերը Իկեաի խանութում գիշերեցին երեք հաջողակ ընտանից: Թե ինչպես ստացվեց և ինչ ստացվեց հետո, արդեն տեսանյութում՝
Արշավի մտահաղացումն ու իրականացաումը՝ The Monkeys գործոկոլության, իսկ PR սատարումը՝ Mango and Espresso Communications PR Agency-ի:
Շատ հետաքրքիր բացահայտում եղավ ինձ համար Moyee Coffee բրենդը: Բացի այն, որ իրենց իրենց դիրքավորում են որպես FairChain(հայերեն համարժեքը հնչում է մոտավորապես “արդարության շղթա” ), նաև համաշխարհային մակարդակի ազատության ու արդարության առաջամարտիկներին դարձնում են իրենց գովազդային արշավի հիմնական մեխերից: Apple-ի հայտնի հոլովակի մոտիվներով ու նույն կադրաբաժանումով նկարահանել են մի հոլովակ, որտեղ խոսվում է “Ճշմարտության առաջամարտիկների” մասին: Իմ համեստ մոտեցմամբ, սա ուղակի պրովակացիոն հոլովակ է, որը ավելորդ անգամ ուշադրություն կհրավիրի բրենդի վրա: Ընդամենը այսքանը:
Իսկ սա էլ իրենց Դայրեքթ Մարքեթինգ կամպանիայի պոստեռն է`
Kit Kat ենք Դեկտեմբերի սկզբին թողարկել են 24 կտորանի Kit Kat, որի ամեն օրվա վրա գրված է 1 օրվա ամիս ամսաթին,մինչև կաթոլիկ Քրիստմասը՝ Դեկտեմբերի 26-ը: Այսինքն մնաց 24 հատ աշխատանքային Break:)
Մի առավոտ համաշխարհային մի շարք բրենդերի մարքեթին գի տնօրենները առավոտյան օրաթերթերից իմացան…իրենց սեփական աշխատանքից ազատման մասին: Մասնավորապես Google, Intel, Samsung և Unilever ընկերությունների մարքեթինգային տնօրենները սրտի կաթված ստացան…. Թե ինչի համար և ինչպես, ավելի լավ է գնահատեք НЕФТЬ կրեատիվ գործակալության ինքնագովազդը:)
Recent Comments