Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

VW Beetle


Тараканьи бега-VW Beetle Turbo

Գերմանական ավտոարտադրող Volkswagen կոնցեռնը այս տարի թողարկեց իր հանրահայտ VW Beetle Turbo  տարբերակը: Այս սերիայի մեքենաների պրոմոները միշտ էլ աչքի են ընկել վառ ու նորարար մոտեցումներով և այս տարվա պրոմոն բացառություն չեր: Ընկերությունը իր պաշտոնական  կայքում  տեղադրել էր հոլովակ, որտեղ ասվում էր, որ հինգ օր շարունակ կլինեն…տառականների մրցույթ…այո, այո, իրական Тараканьи бега :))) Ու ամենակարևորը այդ մրցույթը կլինի իրական խաղադրույքներով ու օնլայն: Կան նույնիսկ “վազորդ” խավարասերների նկարները ու կարող եք ըստ անունների ընտրել, թե հատկապես որ “մարզիկի” վրա խաղադրույք կատարել:

Գովազդային պրոմոյի հեղինակն է  B-reel գործակալությունը: Գնահատեք պրոմոն՝