Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Telecommunication


Instagram-ում առաջխացման նոր օրինակ Ooredoo-ից

Քաթարի տելեկոմունիկացին ամենախոշոր ընկերություններից մեկը՝ Ooredoo-ն, հետ չմնալով համաշխարհային թրենդից, իր գովազդային արշավի համար պատեհ պահը չկորցնելով սկսել է  նոր ակցիա Instagram-ում՝ #MeetMessi հաշթագով , և հատուկ ակցիայի համար թողարկել է նոր գովազդ և կայք: Ու թեման իհարկե՝ ֆուտբոլային: Էլ ինչ ֆուտբոլ, եթե չկա Մեսսի:) Դե այդ ֆոնի վրա էլ պետք է լինեն երեխաներ, ինչ որ նոր բան, ու ամենակարևորը թույն ֆուտբոլային տրյուկներ: Վերջ՝ արշավի հաջողությունը ապահոված է: Գնահատեք՝

Հիմա արշավի նկարագրությունը:  Անհրաժեշտ է թույն ֆուտբոլային տրյուկեր, մկրատ, չերեզսեբյա ու եսիմինչ իրականացնել, նկարել ֆոտո կամ վիդեո, տեղադրել Instagram-ի սեփական էջում, որը անպայման պետք է լինի բաց ու թագ անել #MeetMessi հաշթագով: Լավագույնները հնարավորություն կունենան իրականում հանդիպել հենց Մեսսիին: Իհարկե գովազդը կլիներ թերի, եթե չլիներ պռոմո կայքը: Հուսանք արշավը մեզ կտա շատ թույն ու հետաքրքիր ֆոտո-վիդեո նյութ:)

Ի դեպ Ooredoo-ն Քաթարում, ոնց որ Ucom-ը Հայաստանում:)