Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Street art


«The Kaleidoscopic Fashion Spectacular»

Նորաձևության թեման շարունակելով, ներկայացնեմ այս Օգոստոսի 18-ից լույս 19-ի գիշերը  Նյու Յորքում “Mother NY” գործակալության հետաքրքիր ակցիայի մասին:)  Standart Hotel-ի հարավային մասի 155 համարներում տեղադրվել էր LED լուսադիոդային լուսարձակներ և 66 պարողներ յուրաքանչյուր երկրորդ համարում, ապա նաև կենդանի էլեկտրոնային երաժշտություն հայտնի DJ-ների կատարմամբ ուղիղ 20 րոպե ցնցում էին Նյու Յորքի բնակիչներին ու հյուրերին:)

(more…)


Նայիր ոտքերիդ տակ

Ժամանակակից գովազդային կրիչների  բազմազանության մեջ իր ուրույն տեղն ունի պատկերային գովազդը հատակին: Հիմնական ուղղությունը սոցիալականն է, սակայն կոմերցիոնն էլ բավականաչափ թափով առաջ է սլանում: Հարկ է նշել, որ տվյալ ուսումնասիրությունը կատարել եմ, երբ մի քանի օր առաջ “Armenian PRreality network” բլոգում կարդացի NIKE-ի կողմից նոր PR տեխնոլոգիաների կիրառման օրինակի մասին: Հետաքրքիր էր, քանի որ շատ շուտվանից այս տիպի կոմունիկացիան հաջող կիրառվում էր ու հաճախ էի հանդիպել օրինակների: Սակայն հանդիպած ինֆորմացիան  հավաքել մի տեղ, թերևս առաջին դեպքն էր:  Օրինակ սոցիալական գովազդ`

Պատվիրատու` Նոր Զելանդիա, Օքլենդ քաղաքի իշխանություններ(Auckland City Council),

Կատարող` Ogilvy New Zealand գործակալություն

Հաղորդագրություն` Մի անցեք փողոցը դրա համար չնախատեսված վայրում: (more…)