Հաճախ պատահում է այնպիսի դեպք, երգ գնում եք Ձեր կողմից շատ ճանաչված ու Ձեր համար շատ հաճելի վայր և տեսնում եք, որ դռները փակ են և գրված է՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!! ՄԵՆՔ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆՔ: Առաջին վայրկյանին հիասթափությունը անխուսափելի է: Սակայն, երբ գնում եք արդեն նոր վայրը, այնտեղ տեսնում եք, որ նոր վայրը ավելի լավն է, լուսավոր, ճոխ, պրոֆեսիոնալ ու ավելի շատ աշխատակիցներ ունի:) Հենց տենց պահ է բլոգիս այցելուի համար:) Ով հիմա այցելում է այստեղ ու սովորել էր, որ ստեղ ներկայացված են գովազդային նորություններ, հիմա կարող եք փորձել արդեն քիչ ավելի բարելավված կայքը՝ ADindex.am-ը:
Սերֆերի կյանքում “Ամեն ալիք նոր ալիք է”: Samsung ընկերությունը մի հոլովակում հավաքել է աշխարհի լավագույն սերֆերներին ու նորեկ սերֆերներին, որտեղ նրանք ցույց են տալիս, որ սերֆերի համար ամեն մեկը ամեն նոր ալիքի համար նորեկ սերֆեր է: Մի քիչ խուճուճ ստացվեց, բայց վայելեք՝
Samsung ընկերությունը առիթը բաց չի թողնում հերթական անգամ ցույց տալու իր վաճառքի ֆլագման հանդիսացող Galaxy S5 մոդելի բարեմասնությունները: Այս անգամ պարտիզանական ակցիայի մեջ օգտագործվում է խելախոսը ջրի տակ աշխատելու հրանավորությունը:
Ցյուրիխում ֆենոմենալ վաճառքի ստարտ ունենալուց հետո Samsung-ը կանգ չառավ և Շվեյցարական Sarrenga գործակալության հետ իրականացրեցին հետաքրքիր պարտիզանական արշավ: Ցյուրիխի կենտրոնում լճի մոտ ման եկող ու հանգստացող անցորդները ականատես էին լինում մի հետաքրքիր տեսարանի՝ ջրի տակից դուրս էր գալիս ջրասուզակը (ջրի ջերմաստիճանը մոտ 8 աստիճան….բռռռռ:)) ում ձեռքին կար Galaxy S5 սմարթֆոն, ու հենց այդ պահին զանգ էր գալիս հեռախոսի վրա: Հետո ջրասուզակը տալիս էր ամենամոտ պատահական անցորդին ու ասում էր՝ Ձեզ են ուզում: Հեռախոսի միջից հրանագում էին- Եթե ուզում եք այս հեռախոսը մնա Ձեզ, ապա պետք է Նրա(հեռախոսի) նման փորձեք Ձեր ամրությունը ջրի ու ցրտի նկատմամբ: Դրա համար հենց հիմա ցատկեք ջրի մեջ, սուզվեք ու նկարեք #selfie:) Ավելի մանրամասն դիտեք վիդեոն:
Անցյալ տարի դեկտեմբերի 18-ին Սամսունգ կորպորացիան թողարկեց ֆուտբոլային աշխարհին վերաբերվող մինի ֆիլմերի մի շարք՝ The Beginning(սկիզբը) գլխագրով ու #galaxy11 հաշթեգով։ Շարքը նրա մասին էր, որ հայտնի մարզիչ Ֆրանս Բեկենբաուերը երազ է տեսնում, որ պետք է ֆուտբոլային թիմ հավաքի ու պարապմունքները սկսեն մի նպատակով՝ Փրկել Աշխարհը Վերահաս վտանգից։ Սրա մասին պատմել եմ այստեղ։ Երեկ Սամսունգը թողարկեց տվյալ թիզերի շարունակությունը՝ Պարապմունքը։ Գնահատեք մեծ արշավի հետաքրքիր սկիզբը։)
Recent Comments