Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

ReBranding


Կապույտի վերադարձը: GAP

Ողջ անցյալ տարի GAP ամերիկյան հագուստի բրենդը իր լոգոն սոցիալական հարթակներում թողեց կարմիր ֆոնի վրա: Իրականում GAP-ը իր անհաջող ռեբրենդինգից հետո կրկին փորձեր էր անում հենց լոգոյի հետ, սակայն ամերիկացի պահպանողական լոյալ հաճախորդների արձագանքներին անսալով GAP-ենք կրկին հետ են բերում հին ու բարի, ավանդական կապույտ GAP-ը: Եվ այսպես՝

(more…)


Rebranding առանց “Շուխուրի”:)

Օրերս ռուսական  “Евросеть” ընկերության կայքն նայելիս նկատեցի, որ կայքը կորդինալ փոխվել է:  Հին կայքը չգիտես ինչի ինձ ավելի շատ է դուր գալիս, սակայն նոր կայքը կարծես թե ավելի ֆունկցիոնալ է:

 Կայքի հարցերը առանձնակի չեն հետաքրքրում, սակայն հենց կայքից սկսվեց այն բացահայտումը, որ եղավ իմ համար: Պարզվեց, որ  “Евросеть” ընկերության “станции Полежаевской” հասցեի նոր խանութ-սրահի արտաքին ցուցանակը բոլորովին “ԱՅԼ” է:

Ինչ է սա, սրահի ղեկավարի ինքնագործունեություն թե նոր ReBranding?


ReBranding or NoReBranding? Starbucks!!!

Ուղիղ 40 տարի առաջ Սիեթլ քաղաքում երեք “Կոֆեման” էնտուզիաստ ընկերներ` անգլերենի դասատու Ջերրի Բոլդուինը, պատմության դասատու Զև Սիեգալը և գրող Գորդոն Բուքերը հիմնադրեցին “Սթարբաքս” սուրճի առաջին խանութ սրճարանը, որտեղ սկսեցին վաճառել հատիկավոր սուրճ: Նախնական կապիտալը կազմում էր այն ժամանակների համար համեմատաբար փոքր գումար` յուրաքանչյուրը ներդրեց 1350 դոլար և պարտքով վերցրեցին ևս 5000-ը:  Սրճարանը անվանվեց “Starbucks”   Հերման Մեյլվիլի ամենահայտնի վեպի` Մոբի Դիկ-ի հայտնի հերոսի անվան հիման վրա, ով բավականին հաճախ սուրճ էր ըմպում:

Լոգոն էլ ընտրվեց երկպոչանի ջրահարսի պատկերը, որը խորհրդանշում էր, որ սուրճի հատիկները բերված են շատ հեռվից: Չնայած որ 40 ամյակը հոբելյանական չի համարվում, այնուամենայնիվ ժամանակին համընթաց քայլելով Սթարբակսի ղեկավարությունը փորձեց լինել ինտերակտիվ և սիրելի սուրճի բոլոր “թեր և դեմ” կողմերը բացահայտել կայքի միջոցով:

http://www.starbucks.com/preview հնարավոր է հայացք ուղղել Սթարբակսի ապագայի, միջոցառումների, մենյուի և ինչու չէ,  նաև լոգոյի նորացված տարբերակի վրա: Ի դեպ լոգոն 2011 թվականի տարբերակով արդեն հրապարակվում է օնլայն  ռեսուրսներում, բայց Սթարբակսում  չեն շտապում կատարել ռեբրենդինգ, խուսափելու համար միայն Ամերիկային յուրահատուկ ռեբրենդինգային սխալներից, ինչը կատարվեց GAP-ի հետ անցյալ տարի Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսներին:

(more…)