Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Mobile


iPad: Քո տարերքը

iPad-ի համար TBWA\Media Arts Lab գործակալության կողմից կրկին նկարահանվել է սարքի հնարավորությունները բացահայտող հետաքրքիր, շնչառության կտրող ու դինամիկ գովազդ: Շարքը կոչվում է “Քո տարերքը”/”Your Verse”: Սփոթի հերոսն է Լոնդոնի ֆիլհարմոնիկի դիրիժոր՝ Էսսա-Պեկա Սալոնեն, ով iPad-ով “Իր տարերքի” մեջ է և գրում է իր հերթական մեղեդային  շեդեվրը՝

Մյուս հոլովակում հայտնի ճանապարհորդ Չերրի Կինգը շրջելով աշխարհում “Իր տարերքի”  մեջ է, և կիսվում  է  իր սեփական ֆոտոպատմությամբ՝

Apple-ն էլ իր հերթին  իր կայքի հատուկ բաժնում հնարավորություն է տալիս բոլոր ցանկացողներին կիսվել “Իրենց տարերքով”:


Լեհական առաջխաղացում NOKIA Lumia 1020-ի համար

Wunderman (Y&R Group) լեհական գործակալությունը NOKIA Lumia 1020-ի առաջխաղացման համար իրականացրել է հետաքրքիր ակցիա: Համաշխարհային թվային տենդենց հանդիսացող 360 view տեխնոլոգիան և Air Pano նկարահանման մեթոդները կիրառվել են, որպեսզի լեհական սպառողներին ցույց տալ իրենց ծանոթ տեղերը բոլորովին այլ տեսանկյունից և բարձրությունից:

nokia lumia djtolst

(more…)


Տպագիր գովազդին նոր մոտեցում: Motorola-ի Moto X

Տեխնոլոգիաների զարգացման հետ վերջին 3 տարվա մեջ շատ փորձեր են եղել տպագիր մամուլում էլեկտրոնային ինտերակտիվ տարրի ավելացման շնորհիվ հետաքրքիր էֆեկտ ստանալ: Մոտոռոլա Ամերիկյան ընկերությունն էլ գնալով այդ ուղով ավելի հեռուն հասավ: Նոր թողարկված MOTO X սմարթֆոնի համար տեղադրեց գովազդ, որը ինտերակտիվ կոճակների շնորհիվ հնարավորություն ունի ցուցադրել…. Ավելի տպավորիչ կլինի դիտեք հոլովակը`