Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Marketing campaigns


Ընտրեք անկախությունը: Mozilla Firefox

Ինտերնետի զարգացման տենդենցների հետ, զարգանում է նաև անձնական ինֆորմացիոն անհասանելիության խնդիրը ողջ աշխարհում: Հավելած այս ամենին նաև այն, որ որոշ կոռպոռացիաներ իրենց ծառայություններից օգտվելու համար առաջարկում են անձնական հաշիվ բացել իրենց մոտ, գրանցվել կորպորատիվ հաշվեհամարով և ամենակրևորը սահմանափակում են օգտատերին: Հենց այս նեգատիվ երևույթներին ընդդեմ Mozilla Firefox դիտարկիչը սկսել է արշավ ամերիկայում՝ քարոզելով անձնական ազատություն  ու անկախություն: Գնահատեք՝


IMAGINE ըստ DEEM-ի

Մի քանի օր առաջ գրել էի UNICEF-ի կողմից իրականացվող նոր արշավի մասին: Եվ հոպ…Հայկական գովազդային գործակալություններից առաջին արձագանքը:))) DEEM-ենք՝

dee

Իսկ երգի ֆուլ տարբերակը այս հղումով:)


Գիշերել IKEA խանութ սրահում: Միսիան կատարված է:)

Ամիսներ առաջ IKEA Australia խանութ սրահը Airbnb կայքի հետ համատեղ իրականացրել էին խելահեղ ծրագիր՝ այն է, երեք հաջողակ ընտանիք կարող էին գիշերն անցկացնել IKEA-ի սրահում: Airbnb-ն 2008 թվականին հիմնված համաշխարհային կայք է, որի միջոցով մարդիկ/ճանապարհորդները հնարավորություն ունեն  վարձակալել գիշերակացներ աշխարհի բոլոր ծայրերում: Եվ ահա հենց այդ կայքի միջոցով էլ երեք հաջողակ ընտանից բոլոր գրանցվածներից կարող էին գիշերն անցկացնել IKEA-ում:

ikea

Մրցույթն ավարտվեց Օգոստոսի կեսերին, իսկ ահա Օգոստոսի 30-31 գիշերը Իկեաի խանութում գիշերեցին երեք հաջողակ ընտանից: Թե ինչպես ստացվեց և ինչ ստացվեց հետո, արդեն տեսանյութում՝

Արշավի մտահաղացումն ու իրականացաումը՝ The Monkeys  գործոկոլության, իսկ PR սատարումը՝ Mango and Espresso Communications PR Agency-ի: 

Վիդեոների առանձին հատվածները այստեղ, այստեղ ու այստեղ:


Made of Black: Guinness Africa

Diageo unveiled a bold new Pan African campaign, #madeofblack, via a four hour take over on MTV Base. Over a year in development, #madeofblack, part of the global GUINNESS® Made of More™ platform, shines a light on a movement being created by a new generation of Africans whose boldness cannot be contained and who are fuelling a new, progressive spirit of Africa. A first for GUINNESS and MTV Base, the four-hour takeover featured #madeofblack stunts, guest appearances from Fuse ODG and Phyno amongst others, and the premier of the new GUINNESS #madeofblack commercial. The #madeofblack campaign was conceived by AMVBBDO in London with BBDO offices in Africa.

Advertising Agency: AMV BBDO, London, UK
Creative Director: Mike Schalit
Copywriter: Mike Sutherland
Art Director: Antony Nelson
Agency Planners: Alex Lewis, Tim Whirledge
Agency Account Man: Michael Pring, Gau Narayanan, Jonny White, Rob Ronayne, Harriet Pinnington
Agency Producers: Nick Godden, Holly Pienaar
Media Agency: Carat
Production Company: Rogue Films
Director: Sam Brown
Production Co. Producer: James Howland
Post-production Company: The Mill
Audio Post-production: Wave


Instagram-ում առաջխացման նոր օրինակ Ooredoo-ից

Քաթարի տելեկոմունիկացին ամենախոշոր ընկերություններից մեկը՝ Ooredoo-ն, հետ չմնալով համաշխարհային թրենդից, իր գովազդային արշավի համար պատեհ պահը չկորցնելով սկսել է  նոր ակցիա Instagram-ում՝ #MeetMessi հաշթագով , և հատուկ ակցիայի համար թողարկել է նոր գովազդ և կայք: Ու թեման իհարկե՝ ֆուտբոլային: Էլ ինչ ֆուտբոլ, եթե չկա Մեսսի:) Դե այդ ֆոնի վրա էլ պետք է լինեն երեխաներ, ինչ որ նոր բան, ու ամենակարևորը թույն ֆուտբոլային տրյուկներ: Վերջ՝ արշավի հաջողությունը ապահոված է: Գնահատեք՝

Հիմա արշավի նկարագրությունը:  Անհրաժեշտ է թույն ֆուտբոլային տրյուկեր, մկրատ, չերեզսեբյա ու եսիմինչ իրականացնել, նկարել ֆոտո կամ վիդեո, տեղադրել Instagram-ի սեփական էջում, որը անպայման պետք է լինի բաց ու թագ անել #MeetMessi հաշթագով: Լավագույնները հնարավորություն կունենան իրականում հանդիպել հենց Մեսսիին: Իհարկե գովազդը կլիներ թերի, եթե չլիներ պռոմո կայքը: Հուսանք արշավը մեզ կտա շատ թույն ու հետաքրքիր ֆոտո-վիդեո նյութ:)

Ի դեպ Ooredoo-ն Քաթարում, ոնց որ Ucom-ը Հայաստանում:)


Իսկական տղամարդու փորձություն: Head & Shoulders

Բրիտանացի Գիտնականները պարզել են,  որ երբ տղամարդը երկար նայում է հայելու մեջ….թե ինչ են  պարզել…դիտեք`

Գործակալություն: Saatchi & Saatchi Poland, Warsaw, Poland
Կրեատիվ տնօրեն: Max Olech, Piotr Chrobot, Kamil Majewski
Արթ տնօրեն: Martin Winther, Jakub Zielecki, Johan Pasternak
Քոփիռայթեռ: Renata Prandota-Prandecka
Հրապարակված է: Մարտ 2014


AUDI-ի ռուսաստանյան արշավը

Դեռևս անցյալ տարի AUDI-ն հայտարարել էր Ռուսատանյան արշավի մասին: AUDI Quattro© -ն քանի որ դիրքավորվում է որպես ձնային ու անանցանելի ճանապարհների սիրահար մեքենա, դրա համար էլ Ռուսատատնի համար ստեղծվել էր գովազդային նյութեր ու այնքան հաջողված, որ սկսել են այն կիրառել ողջ աշխարհում: Այս տարի էլ վերաթողարկվել է անցյալ տարիների հոլովակը, փոքր ինչ փոփոխություններով`

 

AUDI-ի մասին էպիկ գովազդի , AUDI-ի կրակոցիների,  AUDI-ով ինքնասպանության փորձի  ու “Վամպիրների” փարթիի  մասին, ինչպես նաև Ձմեռային նախասիրությունների մասին ժամանակին ներկայացրած եմ եղել:

Սա արդեն հենց Սոչի 2014 -ի համար նկարահանված գովազդային սփոթն է՝


“Շուխուրչիների” մասին: Moyee Coffee

Շատ հետաքրքիր բացահայտում եղավ ինձ համար Moyee Coffee բրենդը:   Բացի այն, որ իրենց իրենց դիրքավորում են որպես  FairChain (հայերեն համարժեքը հնչում է մոտավորապես “արդարության շղթա”  ), նաև համաշխարհային մակարդակի ազատության ու արդարության առաջամարտիկներին դարձնում են իրենց գովազդային արշավի հիմնական մեխերից:  Apple-ի հայտնի հոլովակի մոտիվներով ու նույն կադրաբաժանումով նկարահանել են մի հոլովակ, որտեղ խոսվում է “Ճշմարտության առաջամարտիկների” մասին: Իմ համեստ մոտեցմամբ, սա ուղակի պրովակացիոն հոլովակ է, որը ավելորդ անգամ ուշադրություն կհրավիրի բրենդի վրա: Ընդամենը այսքանը:

Իսկ սա էլ իրենց Դայրեքթ Մարքեթինգ կամպանիայի պոստեռն է`

moyee_kerstpakketjes_klein

 


Popok- Yerevan International Ad Festival

Մինչ արժմ ուղղակի առիթ չի հանդիսացել անդրադառնալ Հայկական գովազդի փառատոնին` “Պոպոք”-ին, սակայն այսուհետ կփորձեմ անդրադառնալ նաև “Մեր” փառատոնին (Փառատոնի պաշտոնական կայքը):

 Մասնավորապես այսօր ուզում եմ ուղղակի ներկայացնել այս տարվա “Մարքեթինգային արշավ” նոմինացիայում հաղթողին` WINDFOR’S Advertising Վրացական ընկերությանը, ով ներկայացրել էր Վրացական TBC Bank-ի ավանդային պորտֆելի ավելացման մարքեթինգային արշավը: Արշավը բացի այն, որ արժանացել է երեք ոսկե մրցանակի “Լավագույն Մարքեթինգային արշավ” անվանակարգում, նաև արժանացել է փառատոնի “Գրան Պրի” մրցանակին: Գնահատեք`