Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Interaktive sites


The Briefcase: Nissan

Nissan Rogue-ի համար սովորական երթևեկությունը կարող է դառնալ հետաքրքիր ու արկածային արշավ: Մոտավորապես այսպիսին է Nissan Rogue-ի համար  TBWA\Chiat\Day LA գործակալության մշակած օնլայն արշավի հիմնական կարգախոսը: Շատ սովորական մի տղա կանչում է վարորդ, որպեսզի իրեն հասցնի տուն: Խաչմերուկին, կարմիր լույսի տակ կանգնած ժամանակ մոտոցիկլիստը վարորդուհուն փոխանցում է…Briefcase(Հայերենում անալոգը երևի՝ դիպլոմատ տեսակի պայուսակ): Ու սկսվում է խելահեղ մրցարշավը…Վերջում…Ավելի լավ է ինքներդ հասեք վերջին, քանի որ այն նաև շանս է շահելու   Nissan Rogue մեքենա:) Ի դեպ տվյալ արշավը հավակնում է դառնալ 2014-ի առաջին խոշորամասշատաբ վիրուսային արշավը:

(more…)


Կյոռլինգ BIC-ի ձևով:)

Անցյալ տարվա համացանցային ամենահաջողված գովազդային արշավի` youtube ցանցում Tippex-ի գովազդի Hunter հոլավակների ինտերակտիվ շարքի հեղինակների կողմից(Buzzman agensy) գործարկվել է BIC սափրիչների գովազդային արշավը: Սկզբնական հոլովակի միջոցով տեղափոխվում եք կամ facebook-ի ֆանփեյջ, կամ էլ սկսում խաղալ “Մարդկային կյոռլինգ”:)))

Ահա այն` դիտեք, հիացեք, խաղացեք:))))))))


Ինտերակտիվ պատկերասրահ` Կլոդ Մոնե

Online promotion-ի շատ հետաքրքիր կայք են պատրաստել “Ֆրանսիական թանգարանների միության” համար, որտեղ ներկայացված է Կլոդ Մոնեի աշխատանքները և նկարների ու նրանց ստեղծման համառոտ պատմությունը : Սակայն հետաքրքրությունը կայանում է ոչ միայն նրանում, որ կայքում հնարավոր է Մոնեի նկարները մոտեցնել և մանրամասն ուսումնասիրել, այլև այն որ  ինտերակտիվ է և համակարգչին միացված բարձրախոսի միջոցով հնարավոր է տարբեր կերպ ազդել նկարների վրա: Ինչպես? Օրինակ`

եթե համակրգչի բարձրախոսի դիմաց ծափ տաք,  կամ համակարգչի կուրսորով շարժել կաչաղակների մոտ, ապա կաչաղակները կթռնեն: Կամ օրինակ

եթե փչեք միկրոֆոնի վրա, հողմաղացի թևերը սկսում են պտտվել: Ի դեպ կայքը հասանելի է լինելու մինչև 2011 թվականի Հունվարի 11-ը` “Ֆրանսիական  Պատկերասրահների Միավորում”-ի  կիսամյակի Կլոդ Մոնեյական շրջանակներում: Հետո հնարավոր է տեսնենք այլ հանրաճանաչ նկարչի գործերի ինտերակտիվ տարբերակը:)