Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Ikea


IKEA-ի “անկողնային կինոթատրոն”-ը: Արդեն Մոսկվայում:)

Դեռևս 2011 թվականին IKEA-ն փորձարկել էր մի նախագիծ՝ In Bed With IKEA-ն: Մարդիկ դասական երաժշտության համերգը լսեցին՝ մահճակալին պառկած:)  Գաղափարը այնքան վիրուսային ու լավն էր, որ այն սկսեց կիրառվել տարբեր երկրների տարբեր միջոցառումների ժամանակ:

իկեա

 

Օրերս, Ռուսկան Instinct գործակալության ֆեյսբուքյան էջում հայտնվեց անոնս այն մասին, որ մերձմոսկովյան Խիմկիի կինոթատրոններից մեկում տեղադրել են մահճակալներ, հարմար ու սիրառատ կինոդիտում ապահովելու համար: Հրավիրվեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ովքեր լուսաբանեցին անսովոր կինոդիտումը: Եվ այս փոսթը նույնպես  կրեատիվ ու գեղեցիկ Բրենդի առաջխաղացման արդյունք է,  երբ գաղափարը գերիշխող է լինում բիզնեսի շահերին, ու ԶԼՄ-ները պատրաստ են սրա մասին գրել անվճար: Սենց՝


Գիշերել IKEA խանութ սրահում: Միսիան կատարված է:)

Ամիսներ առաջ IKEA Australia խանութ սրահը Airbnb կայքի հետ համատեղ իրականացրել էին խելահեղ ծրագիր՝ այն է, երեք հաջողակ ընտանիք կարող էին գիշերն անցկացնել IKEA-ի սրահում: Airbnb-ն 2008 թվականին հիմնված համաշխարհային կայք է, որի միջոցով մարդիկ/ճանապարհորդները հնարավորություն ունեն  վարձակալել գիշերակացներ աշխարհի բոլոր ծայրերում: Եվ ահա հենց այդ կայքի միջոցով էլ երեք հաջողակ ընտանից բոլոր գրանցվածներից կարող էին գիշերն անցկացնել IKEA-ում:

ikea

Մրցույթն ավարտվեց Օգոստոսի կեսերին, իսկ ահա Օգոստոսի 30-31 գիշերը Իկեաի խանութում գիշերեցին երեք հաջողակ ընտանից: Թե ինչպես ստացվեց և ինչ ստացվեց հետո, արդեն տեսանյութում՝

Արշավի մտահաղացումն ու իրականացաումը՝ The Monkeys  գործոկոլության, իսկ PR սատարումը՝ Mango and Espresso Communications PR Agency-ի: 

Վիդեոների առանձին հատվածները այստեղ, այստեղ ու այստեղ:


Instagram-ում IKEA-ի անհատական…կայքը!!!

Ռուսական Instinct գործակալությունը IKEA Russia-ի համար կրեատիվ առաջխաղացման շատ յուրօրինակ ու հետաքրքիր տարբերակ է գտել: INSTAGRAM-ի սահմանափակ հնարավորությունների պայմաններում թեգերով ու ֆիլտրներով առանձնացված ստեղծել են IKEA-ի  առանձին…կայք🙂 Այո, կայք!!! Գնահատեք՝

IKEA_russia.Instagram’s campaign from  djtolst  on Vimeo.

 


Թե ինչպես օպերային երգը օգնեց IKEA-ի տեսականու առաջխաղացմանը

Շվեդիայում IKEA-ի գովազդի համար իրականացրել են շատ հետաքրքիր միջոցառում: Ստոկհոլմի փողոցնեռրից մեկում, օրը ցերեկով պատուհանից մի կիսամերկ տղամարդ սկսեց երգել դասական արիա` IKEA-ի տեսականում ու կատալոգի մասին:)  Հաշվի առնելով, որ IKEA-ն իր գովազդային արշավներում շատ ակտիվորեն կիրառում է դասական երաժշտության թեման, կարծում ենք, որ սա նույնպես դրական արձագանքի կարժանանա:)

Գովազդային գործակալություն: Futurniture, Stockholm, Sweden
Կրեատիվ տնօրեն: Fredrik Nilsson
Արթ տնօրեն: Hanna Meijer
Քոփիռայթեռ: Björn Wigenius
Օպերատոր: Fredrik Andersson
Պրոդյուսեր: Nasim Kabiri
Օպերային երգիչ:  Sami Yousri
Իրականացվել է: 2013 Օգոստոսին


In Bed With IKEA

IKEA կահույքի բրենդի գովազդային արշավները միշտ հիացրել են իրենց կրետիվությամբ ու հիանալի կատարմամբ: Այս անգամ ֆրանսիական IKEA-ի գովազդային ակցիան քանդեց բոլոր սահմանները գովազդի ու էքշընի միջև: Նախ սկսվեց նրանից, որ կազմակերպվեց խաղարկություն “In bed wit IKEA” անվամբ ու 40 հաջողակները, ովքեր հաղթեցին… թե ինչ եղավ հետո գնահատեք ինքներդ:)))


IKEA Furniture Art

Advertising Agency: Grabarz & Partner/LLR, Hamburg
Creative Directors: Tom Hauser, Executive Creative Director: Ralf Heuel, Arno Lindemann
Copywriter: Tom Hauser
Art Director: Moritz Tolle
Production Company: Post Production: Slaughterhouse Hamburg
Film Director: Silvio Helbig
Production Company Producer: Juergen Joppen, Post Producer: Andi Mall, Gwen Teichmann
Editors: Josch Kretzschmar, Sabine Panek
Music: Massive Music Amsterdam
Composer: Joep Beving
Advertiser’s Supervisor: Claudia Willvonseder, Hendrik Zimmer