Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Hell Pizza


Ինտերնետ առաջխաղացում կամ “Դժոխային Պիցցա”

Աշխարհում իրենց ապրանքը առանձնացնելու և առաջխաղացում ապահովելու մեթոդները, քանի գնում, այնքան զանազան են դառնեւմ: Կարծես թե սովորական օնլայն առաջխաղացումը, կայքը կամ youtube հոլովակը դարձել են ցանկացած բրենդի անբաժանելի մաս: Սակայն Նոր Զելանդական կրեատիվշիկները այս անգամ առավել քան զարմացնում են: Ապրանքը` սովորական պիցցա, սակայն անվանումից սկսած սկսվում են “աննորմալությունները” : Բրենդը անվանել……“Դժոխային Պիցցա”/” HELL PIZZA”, միտքը կառաջանար մենակ էսցենտրիկ մտածողների գլխում:  Բայց արի ու տես, որ աշխատում է:
Նախ, սկզբի համար ձեռք է բերվել 70-ականների քադիլաք-կատաֆալկ, որը ձևավորվել է Բրենդային ատրիբուտիկայով` չմոռանալով մահվան մասին, նաև սլոգանը` Ամենաարագ Մահը: Ի դեպ, ամենաարագի մասով չեն ստում- մեքենայի շարժիչը հզորացված է: Պատկերացնում եք, կատաֆալկ, քաղաքում սլանալով 70 կմ/ժ արագությամբ` “Դժոխային Պիցցա” առաքելիս:)))

(more…)