Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Guerilla


Գիշերել IKEA խանութ սրահում: Միսիան կատարված է:)

Ամիսներ առաջ IKEA Australia խանութ սրահը Airbnb կայքի հետ համատեղ իրականացրել էին խելահեղ ծրագիր՝ այն է, երեք հաջողակ ընտանիք կարող էին գիշերն անցկացնել IKEA-ի սրահում: Airbnb-ն 2008 թվականին հիմնված համաշխարհային կայք է, որի միջոցով մարդիկ/ճանապարհորդները հնարավորություն ունեն  վարձակալել գիշերակացներ աշխարհի բոլոր ծայրերում: Եվ ահա հենց այդ կայքի միջոցով էլ երեք հաջողակ ընտանից բոլոր գրանցվածներից կարող էին գիշերն անցկացնել IKEA-ում:

ikea

Մրցույթն ավարտվեց Օգոստոսի կեսերին, իսկ ահա Օգոստոսի 30-31 գիշերը Իկեաի խանութում գիշերեցին երեք հաջողակ ընտանից: Թե ինչպես ստացվեց և ինչ ստացվեց հետո, արդեն տեսանյութում՝

Արշավի մտահաղացումն ու իրականացաումը՝ The Monkeys  գործոկոլության, իսկ PR սատարումը՝ Mango and Espresso Communications PR Agency-ի: 

Վիդեոների առանձին հատվածները այստեղ, այստեղ ու այստեղ:


Rumors with Richard: Virgin Hotels

Աշխարհահռչակ միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, ով հայտնի է իր էպոտաժային կերպարով ու անկանխատեսելի վարքով, հայտարարեց  իրեն պատկանող Virgin ընկերությանը պատկանող հյուրանոցային բիզնեսի, մասնավորապես Virgin Hotel-ի ցանցի առաջին հյուրանոցի բացման մասին։ Այն գտնվում է Չիկագոյում։ Բրենսոնը Բրենոն չեր լինի, եթե մի հետաքրքիր  բան չմտածեր։ Այս անգամ նա առաջարկում է թվիթերում իր հյուրանոցի մասին գրել “շշուկներ”, ու ստանալ հնարավորություն առաջիններից մեկը լինել Virgin Hotel-ի այցելուն։

Հոլովակը՝ One Trick Pony, USA  գործակալության։


Երբեմն կարիք է լինում ուղակի ասել՝ “Շնորհակալություն”:TD Canada Trust

Advertising Agency: Leo Burnett, Toronto, Canada


Անսովոր գլխարկ՝ խմելու ջուր ստանալու համար: Land Rover

Ավտոգիգանտը աշխարհի ամենաշոգ մայրցամաքում իր մեքենաների առաջխաղացման համար ստեղծել է խմելու ջրի ֆիլտրով…գլխարկ: Այո, չեք սխալվել, գլխարկ: Ինչպես? Ահա այսպես՝

Ի դեպ սա Գրեհմ Լանգի հերթական աշխատանք է: Հիշեցնեմ, որ Գրեհմ Լանգը Young & Rubicam, Cape Town Գործակալության կրեատիվ տնօրենն է:


Samsung Galaxy S5: #UnderwaterSelfie

Samsung ընկերությունը առիթը բաց չի թողնում հերթական անգամ ցույց տալու իր վաճառքի ֆլագման հանդիսացող Galaxy S5 մոդելի բարեմասնությունները: Այս անգամ պարտիզանական ակցիայի մեջ օգտագործվում է խելախոսը ջրի տակ աշխատելու հրանավորությունը:

Ցյուրիխում ֆենոմենալ վաճառքի ստարտ ունենալուց հետո Samsung-ը կանգ չառավ և Շվեյցարական Sarrenga  գործակալության հետ  իրականացրեցին հետաքրքիր պարտիզանական արշավ: Ցյուրիխի կենտրոնում լճի մոտ ման եկող ու հանգստացող  անցորդները ականատես էին լինում մի հետաքրքիր տեսարանի՝ ջրի տակից դուրս էր գալիս ջրասուզակը (ջրի ջերմաստիճանը մոտ 8 աստիճան….բռռռռ:)) ում ձեռքին կար Galaxy S5 սմարթֆոն, ու հենց այդ պահին զանգ էր գալիս  հեռախոսի վրա: Հետո ջրասուզակը տալիս էր ամենամոտ պատահական անցորդին ու ասում էր՝ Ձեզ են ուզում: Հեռախոսի միջից հրանագում էին- Եթե ուզում եք այս հեռախոսը մնա Ձեզ, ապա պետք է Նրա(հեռախոսի) նման փորձեք Ձեր ամրությունը ջրի ու ցրտի նկատմամբ: Դրա համար հենց հիմա ցատկեք ջրի մեջ, սուզվեք ու նկարեք #selfie:)  Ավելի մանրամասն դիտեք վիդեոն:


Ինչպես AUDI-ն ստեղծեց աշխարհի ամենամեծ ֆուտբոլային ցուցատախտակը

Աշխարհը ապրում է ֆուտբոլով: Առավել ևս այս Աշխարհի առաջնության շրջանակներում ինչեր ասես չտեսանք: Սակայն AUDI կոնցեռնի մեր գործընկերները ուղակի հիացրեցին իրենց կրեատիվ լուծմամբ:

 

Բրուքլինի կամրջի մոտ, այնպիսի տեղ, որը տեսանելի է ողջ ճանապարհի երկայքնով AUDI-ի մասնագետները 28 հատ նոր մեքենաներով և տրանսպորտային կոնտեյներներով ստեղծեցին ԱՄՆ հավաքականի խաղերի հաշիվները ռեալ ժամանակում ցույց տվող Աշխարհի Ամենամեծ Լուսատախտակը: Ուղղակի գնահատեք՝

Այստեղ էլ ցուցատախտակի ստեղծման գործընթացը:


Երաժշտական խմբի առաջխաղացման Viral տարբերակ

Բոլորս էլ հանդիպել ենք 2013-ի Հունվարին youtube տեղադրված այս վիդեոն՝

Իրականում, սա ոչ այն ինչ է, քան ամերիկյան phank_modern ոճի  HADOUKEN խմբի նոր սինգլի ռեմիքսի առաջխաղացման վիրուսային հոլովակ:


#GALAXY11: The Match Part 1

Samsung Galaxy11 Հզոր արշավի գերազանց ստարտից ու պարապմունքից հետո, արշավի հիանալի շարունակություն՝


Ազդեղիկ սոցիալական գովազդ Volkwwagen-ից

Բոլորս գիտենք, թե ինչ  կարող է լինել, երբ մեքենայի ղեկին SMS ենք գրում: Հոնկ Կոնգում դա ավելի պատկերավոր ցուցադրեցին Ogylvi-ի կրեատիվ թմի անդամները:

Գնահատեք՝