Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Funny


Kmart-ի տղամարդկանց ներքնազգեստի շարքի նոր վիրուսը

Kmart-ը անցյալ տարի թողարկելով  Shoe Your Joe  գովազդային հոլովակը իր կրեատիվ մոտեցմամբ հավաքեց ավելի քան 18 մլն ցուցադրում Youtube-ում:

kmart

Այս տարի կրկին անակնկալ է մատուցում Kmart-ը: Խենթացեք՝


Միստր Բինը շարունակում է ուսումնասիրել Քունգ Ֆու մարտարվեստը:)

Սկիզբը այստեղ:


Միստր Բինը թշնամու մեջ, կամ Դու դու չես, երբ քաղցած ես։)

SNICKERS-ի հումորային հոլովակները միշտ էլ հիացրել են իրենց գաղափարական սրությամբ։ Բոլորովին վերջերս Snickers-ի “Ֆուտբոլիստ” սփոթը նոր թափ հաղորդեց “Դու դու չես, երբ քաղցած ես” շարքին։ Նաև նախկինում ներկայացրել էինք, Snickers-ի կողմից հայտնի մարդկանցով կերպարների կերտումը հենց այս շարքի մեջ՝ մասնավորապես տաղանդավոր Ռոբին Ուիլիամսի մասնակցությամբ “Մարզիչ” սփոթը։ Օրերս  BBDO London-ը թողարկեց Միստր Բինի մասնակցությամբ չինական քունգ ֆու մարտարվեստի ոճում ռետրո ֆիլմերի նման նկարահանված նոր սփոթը։ Կրկին պարզ, հասարակ ու ամենակարևորը սուր հումորային մոտեցմամբ։


#Bendgate տռոլլինգը շարունակվում է:

Ինչպես երեկ տեսանք, iPhone6 Plus-ի ճկվելը Տռոլինգի լավ առիթ հանդիսացավ: Թեման շարունակում են այլոք:)

Samsung՝

samsung

(more…)


Նոր “սարքոցի” Volvo trucks-ի կողմից!!!

Իտալիա, SanRemo Casino: Մի երիտասարդ գալիս է ընդունվելու աշխատանքի կազինոյում, որպես մեքենան կայանող:

Թե ինչ “սարքեցին” երիտասարդի գլխին Վան Դամի Էպիկական “Շպագատ”-ի հեղինակները, հոլովակում՝

Այստեղ էլ թե ինչպես այս ամենը “սարքեցին” խեղճ երիտասարդի գլխին:)


Օրվա գովազդային նորությունները: Apple vs. Yerevan Mall

apple vs yerevan mall

Երեկ, Սեպտեմբերի 9-ին Apple ընկերության կողմից հրապարակվեց մի քանի նորություններ՝  մասնավորապես iPhone 6-ը ու iPhone 6 Plus-ը, ինչպես նաև երկար սպասված iWatch-ը: Բայց դա թող մնա տեխնիկական բլոգերներին: մեզ հետաքրքրում է գովազդային նորությունները:) Եվ հենց երեկ թողարկվեց iPhone 6-ի նոր հոլովակը՝

Զվարճալի է չէ?:))) Դեռ չի հրապարակվել, թե ում աշխատանքն է, սակայն ենթադրում ենք, որ հեղինակը Apple-ի վերջին 1 տարվա  անբաժան գործընկեր TWBA գործակալությունն է:

Սակայն օրվա երկրորդ կես ինձ ոգևորեց ևս մեկ աշխատանք; Այս անգամ դա YerevanMall-ի ու MegaSport-ի համատեղ էքստրիմ վիդեոհոլովակն էր: Իրականում, կարծես թե ինչ որ առանձնակի բան չկա, սակայն ոգևորությունը կայանում էր նրանում, որ ալտերնատիվ գովազդային առաջխաղացման տարբերակները զարգանում են Հայաստանում: Վայելեք հոլովակը՝

Ի դեպ, իմ կարծիքով շատ ճիշտ դիրքավորում է իրականացվել YerevanMall-ի թիրախային լսարանի մոտ:

Ցանկալի կլիներ հասկանալ թե ով է իրականացրել տվյալ աշխատանքի նկարահանումները: Եթե տեղյակ եք, արձագանքեք:)

 


Rumors with Richard: Virgin Hotels

Աշխարհահռչակ միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, ով հայտնի է իր էպոտաժային կերպարով ու անկանխատեսելի վարքով, հայտարարեց  իրեն պատկանող Virgin ընկերությանը պատկանող հյուրանոցային բիզնեսի, մասնավորապես Virgin Hotel-ի ցանցի առաջին հյուրանոցի բացման մասին։ Այն գտնվում է Չիկագոյում։ Բրենսոնը Բրենոն չեր լինի, եթե մի հետաքրքիր  բան չմտածեր։ Այս անգամ նա առաջարկում է թվիթերում իր հյուրանոցի մասին գրել “շշուկներ”, ու ստանալ հնարավորություն առաջիններից մեկը լինել Virgin Hotel-ի այցելուն։

Հոլովակը՝ One Trick Pony, USA  գործակալության։


Ընդդեմ Աղիքային Քղցկեղի: Շատ անսպասելի!!!

Ամեն տարի աշխարհում քաղցկեղւ խլում է հազարավոր մարդկայց կյանքեր: Բժշկությունն առայժմ պայքարում է դրա դեմ, բայց որ ավելի կարևոր է, քաղցկեղի կանխարգելումն է: Այդ պատճառով վերջին ժամանակներս սոցիալական գովազդներչի միջոցով անընդհատ փորձ է արվում մարդկանց ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա: Օրինակ Նոր Զելանդիայում “Ուղիղ աղիքի քաղցկեցի դեմ պայքարի ասոցիացիան”  շատ յուրօրինակ միջոցի է դիմել՝ օնլայն կայք, որը կլինի վիրուսային ու որի միջոցով հնարավոր է մարդկանց ուշադրությունը հրավիրել այդ խնդրին: Ահա այն՝


Նոր գովազդային կոմունիկացիոն ալիք: DRONE Vertising

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բարձրահարկ շենքերի վերին հարկերի օֆիսի աշխատակիցները ալարելու պատճառով ընդմիջում անում են հիմնականում պատվիրելով: Իսկ պատվիրում են կամ սովորության համաձայն, կամ ինչպես պատահի: Եվ ահա մոսկովյան Hungry Boys գործակալության կրեատիվշիկները գտել են այն կոմունիկացիոն ուղին, որով պետք է գովազդային բաները հասցնեն գովազդատուի պոտենցիալ հաճախորդին, այս դեպքում՝ բարձրահարկի օֆիսի աշխատողները տեսնեն սննդի առաքման պատվերի հեռախոսահամարները:) Ինչպես? Ահա այսպես՝