Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

creative


IKEA-ի “անկողնային կինոթատրոն”-ը: Արդեն Մոսկվայում:)

Դեռևս 2011 թվականին IKEA-ն փորձարկել էր մի նախագիծ՝ In Bed With IKEA-ն: Մարդիկ դասական երաժշտության համերգը լսեցին՝ մահճակալին պառկած:)  Գաղափարը այնքան վիրուսային ու լավն էր, որ այն սկսեց կիրառվել տարբեր երկրների տարբեր միջոցառումների ժամանակ:

իկեա

 

Օրերս, Ռուսկան Instinct գործակալության ֆեյսբուքյան էջում հայտնվեց անոնս այն մասին, որ մերձմոսկովյան Խիմկիի կինոթատրոններից մեկում տեղադրել են մահճակալներ, հարմար ու սիրառատ կինոդիտում ապահովելու համար: Հրավիրվեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ովքեր լուսաբանեցին անսովոր կինոդիտումը: Եվ այս փոսթը նույնպես  կրեատիվ ու գեղեցիկ Բրենդի առաջխաղացման արդյունք է,  երբ գաղափարը գերիշխող է լինում բիզնեսի շահերին, ու ԶԼՄ-ները պատրաստ են սրա մասին գրել անվճար: Սենց՝


Ընտրեք անկախությունը: Mozilla Firefox

Ինտերնետի զարգացման տենդենցների հետ, զարգանում է նաև անձնական ինֆորմացիոն անհասանելիության խնդիրը ողջ աշխարհում: Հավելած այս ամենին նաև այն, որ որոշ կոռպոռացիաներ իրենց ծառայություններից օգտվելու համար առաջարկում են անձնական հաշիվ բացել իրենց մոտ, գրանցվել կորպորատիվ հաշվեհամարով և ամենակրևորը սահմանափակում են օգտատերին: Հենց այս նեգատիվ երևույթներին ընդդեմ Mozilla Firefox դիտարկիչը սկսել է արշավ ամերիկայում՝ քարոզելով անձնական ազատություն  ու անկախություն: Գնահատեք՝


Գործակալության կրեատիվ ինքնագովազդ: Edenspiekermann

 գործակալության կրեատիվ ինքնագովազդը՝


Էպիկական գովազդի շարք Guinness գարեջրից՝ Ռեգբիի մասին

Օրերս Guinness իռլանդական գարեջրի համար BBDO գործակալությունը թողարկեց նոր գովազդային շարք: Շարքը հետաքրքիր է նրանով, որ հարգանքի տուրք է տրվում Ռեգբիի իռլանդական ակունքներին: Գնահատեք դուք էլ՝

(more…)


IKEA: Halloween

Advertising Agency: BBH Asia Pacific, Singapore
Executive Creative Director: Scott McClelland
Art Director: Marcus Yuen
Senior Copywriter: Angie Featherstone
Project Director: Lesley Chelvan
Account Manager: Manavi Sharma, Jade Cheng
Head of Planning: James Sowden
Social Strategist: Josie Khng
Director: Jordan Quellman
Agency Producers: Daphne Ng, Wendi Chong
Production Company Producers: Bhavna Shivayogimath, Malay Prakash
Production Company: Black Sheep Live


Էքստրեմալ թռիչք: BFGoodrich

2012-ին Ֆելիքս Բաումգարտների ստրատոսֆերայի թռիչքից ոգևորված շատ մարքեթինգի ու կրեատիվի մասնագետներ  իրենց գովազդներում բարձրությունից թռչելու փորձեր կազմակերպեցին: Մասնավորապես IKEA-ն մահճակալով թռիչք կազմակերպեց, իսկ France 3 հեռուստաալիքը կազմակերպեց թռիչք փղերի համար: Այս անգամ  BFGoodrich ավտոանվադողը 2 միլ բարձրությունից թռավ: Ինչ եղավ հետո, գնահատեք ինքներդ՝

Իրականացումը՝ The Martin Agency


Միստր Բինը շարունակում է ուսումնասիրել Քունգ Ֆու մարտարվեստը:)

Սկիզբը այստեղ:


Միստր Բինը թշնամու մեջ, կամ Դու դու չես, երբ քաղցած ես։)

SNICKERS-ի հումորային հոլովակները միշտ էլ հիացրել են իրենց գաղափարական սրությամբ։ Բոլորովին վերջերս Snickers-ի “Ֆուտբոլիստ” սփոթը նոր թափ հաղորդեց “Դու դու չես, երբ քաղցած ես” շարքին։ Նաև նախկինում ներկայացրել էինք, Snickers-ի կողմից հայտնի մարդկանցով կերպարների կերտումը հենց այս շարքի մեջ՝ մասնավորապես տաղանդավոր Ռոբին Ուիլիամսի մասնակցությամբ “Մարզիչ” սփոթը։ Օրերս  BBDO London-ը թողարկեց Միստր Բինի մասնակցությամբ չինական քունգ ֆու մարտարվեստի ոճում ռետրո ֆիլմերի նման նկարահանված նոր սփոթը։ Կրկին պարզ, հասարակ ու ամենակարևորը սուր հումորային մոտեցմամբ։


Խենթ: Toyota ATGO

Իսկական խենթություն Դյուսելդորֆի փողոցներում:)

Գովազդի հեղինակ՝ Saatchi&Saatchi Agency


Նոր “սարքոցի” Volvo trucks-ի կողմից!!!

Իտալիա, SanRemo Casino: Մի երիտասարդ գալիս է ընդունվելու աշխատանքի կազինոյում, որպես մեքենան կայանող:

Թե ինչ “սարքեցին” երիտասարդի գլխին Վան Դամի Էպիկական “Շպագատ”-ի հեղինակները, հոլովակում՝

Այստեղ էլ թե ինչպես այս ամենը “սարքեցին” խեղճ երիտասարդի գլխին:)


KitKat’s #Bendgate :)

կիտ կատ 2

Apple ընկերության նոր ֆլագմանի՝ iPhone6-ի թողարկումից հետո սկսվեցին տարատեսակ թեսթեր, թե ինչպես են  քերում էկրանըկոտրում, խփում, սառեցնում, բլենդում կամ ճկում այդ ֆաբլեթը: Հենց վերջին ճկելու տարբերակը ոգեորեց համացանցը, ու դարձավ վիրուսային,  սկսեցին զարգանալ online մեմերը: Twitter-ում  #Bendgate հաշթեգով սկսեցին տարբեր արտադրողներ իրենց առաջխաղացումն իրականացնել, քանի որ տվյալ հեշթեգը դարձավ թրենդ:

(more…)


Yandex-ը 17 տարեկան է

yandex-logo

Հաճախորդ՝  Yandex,

Բրիֆ՝ Yandex-ը 17 տարեկան է,

Իդեա՝ 17 տարեկանը այն տարիքն է, երբ խաղալիքներով էլ չեն խաղում և դրանք տալիս են ավելի կարքն ունեցողներին:

Ինչ է ստացվել, գնահատեք ստորև՝


Apple-ի նոր հոլովակները

23.09.2014-ին ժամը մոտավորապես 7:40 Երևանի ժամանակով, ցանցում հայտնվեցին Apple-ի նոր ֆլագմանների iPhone6 և iPhone6+ -ի տարբերակվող առանձնահատկությունների մասին գովազդային հոլովակները: Գնահատեք առաջինը՝


Հուզիչ սոցիալական գովազդ իսկական ընկերության մասին։ Budweiser

1923 թվականին Տոկիոյում, կայարաններից մեկում մի շուն ամեն օր դիմավորում էր իր տիրոջը։ Օրերից մի օր շան տերը հանկարամահ է լինում և այլևս չի գալիս։ Բայց շունը, որի անունն էր Հատիկո, ամեն օր գալիս է և տխուր սպասում է իր տիրոջը։ Այդպես 9 տարի, մինչև մի օր Հատիկոն կարոտով այլևս վեր չի կանգնում տեղից։

Նույնանման մի սցենար էլ Budweiser-ի գովազդում է, որտեղ փոքրիկ շունիկը ամեն օր սպասում է իր տիրոջը, ու մի օր․․․տերը չի գալիս։ Իսկ ինչ է լինում հետո․․․արդեն հոլովակում՝

Լավ է, որ ամեն ինչ լավ է վերջանում։)

 

 


Գլադիատորական ՌԵԳԲԻ-ՖՈՒՏԲՈԼ: CANON

Շատ երկրներ, տուրիզմը զարգացնելու համար ստեղծում և իրականացնում են տարբեր միջոցառումներ, որպեսզի տուրիստների համար լինի ավելի դիտարժան ու հետաքրքիր: Նույն կերպ իտալիայում ստեղծվել ու իրականացվում է “Գյադիատորական ֆուտբոլ” մարզաձևը, որի մեջ տարրեր կան Ռեգբիից, Ֆուտբոլից, բոքսից և նույնիսկ ըմբշամարտից: Խաղը դիտարժան լինելուց բացի, դինամիկ է, գունեղ, վառ ու արագ: Հենց այս հատկանիշներն են, որ կիրառվել են CANON  ֆոտոխցիկի նոր գովազդում սարքի առանձնահատկությունները ցույց տալու համար՝

Ի դեպ, Արամ Խաչատրյանի անմահ ստեղծագործությունը իր դինամիկայով ու ոգով արտացոլում է գովազդում առկա ողջ էներգիան:)

Էլի հետաքրքիր վիդեոներ կան Canon Europe Youtube ալիքում:

(more…)


Օպերատորը: CANAL+ ֆրանսիական հեռուստաալիքի կրեատիվ գովազդը:

Հնարավոր է արդյոք հեռուստաընկերությունը մարզական միջոցառումը այնպես ներկայացնի, այնպես նկարահանի կամ լուսաբանի, որ տրամադրությունը փոխանցվի էկրանից այն կողմ?  Պարզվում է հնարավոր է…. 

canal+

Ֆրանսիական CANAL+ հեռուստաընկերության գովազդում ներկայացվում է հենց այդ տրամադրությունը, երբ օպերատորները մտնում են խաղի մեջ… նկարում են դետալները… ու հեռուստադիտողին մնում է միայն վայելել խաղը՝

Կրեատիվը և իրագործումը Ֆրանսիական BETC  գործակալությանն է, որը օրերս թողարկել էր Lacoste բրենդի “Մեծ Թռիչքը“:


The Big Leap: Lacoste

Creative agency: BETC
Production: Wanda
VFX: MPC
Sound production: Schmooze


New Epic Ad from NIKE: Nike Hypervenom: Mirrors ft. Neymar Jr.

Advertising Agency: Wieden + Kennedy, Portland, USA
Creative Directors: Alberto Ponte, Ryan O’Rourke
Copywriter: Dylan Lee
Art Director: Bertrand Fleuret
Producer: Jeff McDougal
Agency Executive Producer: Matt Hunnicutt
Visual Effects: Dan Williams
Agency Producers: Jessica Staples, Endy Hedman
Production Company: Reset
Director: Johnny Green
Editors: Kirk Baxter, Scot Crane
Post Production Producer: Sean Costelloe
Music: Wu-Tang Clan with Kool G Rap


Assassin’s Creed Unity: Trailer

Ժամանակակից տեմպերով զարգացող աշխարհում խաղային ինդուստրիան մեծ գումարներ է դնում նոր խաղերը առաջխաղացնելու նպատակներով: Հայտնի Ubisoft ընկերությունը պատրաստվում է թողարկել իր  այս տարվա նորությունը՝ Assassin’s Creed Unity խաղի հաջորդ աշխարհը: Մասնավորապես խաղի հիմնական սյուժեն ընթանում է Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում ու հիմնական խնդիրը՝ Բաստիլի գրավումն է: Իսկ խաղի առաջխաղացման թրեյլերը նկարահանել է հանրահայտ Դեյվին Գրեհմը: Թրեյլերի մանրամասներից միայն ասեմ, որ նկարահանմանը մասնակցել են այնպիսի հայտնի Պառկուրի մարզիկներ, ինչպիսիք են՝  Ronnie Shalvis, Simon Nogueira, Yoann Leroux և Johan Tonnoir (դիտմամբ եմ անգլերեն գրել, որ եթե հետաքրքրի googleեք, գտնեք իրանց վիդեոներից):


Ընդդեմ Աղիքային Քղցկեղի: Շատ անսպասելի!!!

Ամեն տարի աշխարհում քաղցկեղւ խլում է հազարավոր մարդկայց կյանքեր: Բժշկությունն առայժմ պայքարում է դրա դեմ, բայց որ ավելի կարևոր է, քաղցկեղի կանխարգելումն է: Այդ պատճառով վերջին ժամանակներս սոցիալական գովազդներչի միջոցով անընդհատ փորձ է արվում մարդկանց ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա: Օրինակ Նոր Զելանդիայում “Ուղիղ աղիքի քաղցկեցի դեմ պայքարի ասոցիացիան”  շատ յուրօրինակ միջոցի է դիմել՝ օնլայն կայք, որը կլինի վիրուսային ու որի միջոցով հնարավոր է մարդկանց ուշադրությունը հրավիրել այդ խնդրին: Ահա այն՝


Robin Williams-ի հիշատակին!!!

Տխուր…

snickers-robin-williams-hed-2014

Օրերս կյանքից հեռացավ շատ հետաքրքիր ու սիրված դերասան, Օսկարակիր Ռոբին Վիլիամսը: Լինելով հանճարեղ դերասան, նա կարողացել էր մարմնավորել կոմիկականից մինչև դրամատիկ կերպարներ:

(more…)


VW Golf Rabbit vs. Range Rover Evoqe

Վերջին ժամանակներս ավտոարտադրողները իրենց գովազդային կոնցեպտներում սկսել են հաճախ օգտագործել որսաշների ու հետապնդման թեմաները:

dog

Մասնավորապես օրերս թողարկված Volkswagen Rabbit մոդելի մեքենայի համար DDB  գործակալության կողմից նկարահանված դինամիկ գովազդը ցույց է տալիս որսաշների հետապնդումը…արագընթաց նապաստակին(rubbit):

(more…)


Make the logo bigger: New Republique

‘Make the logo bigger’ is probably the most common request from clients to their agency. New Republique brings you the Chrome extension all creatives have been waiting for. Click the sad client face to turn-that-frown-upside-down with super-enlarged logos.

  • Agency: New Republique, Sydney
  • Creative Director: Andrew Jones
  • Art Director: Stephen Brabazon
  • Developer: Jackson Alsop
  • Designer: Sofia Santos