Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Carlsberg


Ինչպես են չափում “Ընկերությունը”: Carlsberg գարեջրի փորձը

Ինչպես են չափում ընկերությունը? Հնարավոր է այն չափել? Իրականում սա հարց է, որը չունի ճշգրիտ պատասխան, սակայն Carlsberg գարեջրի գովազդային կոմունիկացիաների մենեջերները որոշել են չափել այն, այն էլ ռեալ գումարով:

Միտքը շատ պարզ է, գիշերվա կեսին մասնակիցը զանգահարում է իր ընկերոջը, և ասում, որ պոկերով տանուլ է տվել մեծ գումար և հիմա իր կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում: Ու ընկերը “հասցնում” է գումարը… Կարծում եմ Հայաստանում այն նույնպես կարող է ինչ որ առումով աշխատել, սակայն վերաբերմունքը գովազդի նկատմամբ միանշանակ չի: Անձամբ ես դեմ եմ կազինոյում տանուլ տալը ինչ որ կերպ “հովանավորել”, նաև դեմ եմ “ընկերություն” գաղափարի վրա աշխատել, միևնույն ժամանակ որպես գովազդի մարդ շաաաաաաաաատ է դուրս գալիս տվյալ գովազդի համարձակության աստիճանը: Չգիտեմ…


Carlsberg -The Crate Escape