Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Bank Imperial


Դոնստրոյ: Մայրաքաղաքի սիրտը:

Դոնստրոյ շինարարական ընկերության համար հայտնի ռեժիսյոր Թիմուր Բեկմանբետովը նկրահանել է մի հետաքրքիր գովազդային հոլովակ: Անշարժ գույքի ու շինարարական ֆիրմաների գովազդներին հակառակ Բիկմանբետովը օգտագործելով ավելին տեսնելու իր ունակությունները, փորձել է հեքիաթային միջավայր ստեղծել, որտեղ ամեն մեկը կարող է գտնել իր սրտի ուզածշը: Կարծում եմ հետաքրքիր ու հատուկ էֆեկտնրով հարուստ spot-ը դեռ երկար քննարկման առարկա կդառնա գովազդային ինդուստրիայում:

Հիշեցնեմ, որ Բեկմանբետովը հետխորհրդային շրջանի ամենահայտնի քլիփմեյքերներից է և ներկայումս աշխատում ու ստեղծագործում է Հոլիվուդում: Բեկմանբետովի ամենահայտնի շարքից է Իմպերիալ Բանկի գովազդային արշավը, իսկ ֆիլմերից` Առանձնակի վտանգավոր ֆիլմը` Անջելինա Ջոլիի մասնակցությամբ:


«Всемирная история. Банк Империал»

Այս անգամ ուզում եմ վերհիշենք 90-ականների ամենահաջող կոմերցիոն գովազդային կոմպանիայի` Իմպերիալ Բանկի գովազդային հոլովակների շարքի մասին:

Ավելի քան 5 տարի` 1992-1997 , Իմպերիալ բանկի կինոնովել-սփոթերը նոր հետաքրքիր տեղեկություն են տվել հետխորհրդային տարածքի բոլոր երկրների մարդկանք համաշխարհային պատմության անհայտ, բայց շատ հետաքրքիր ու ուսանելի պահերի մասին:

(more…)