Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

AUDI


Ինչպես AUDI-ն ստեղծեց աշխարհի ամենամեծ ֆուտբոլային ցուցատախտակը

Աշխարհը ապրում է ֆուտբոլով: Առավել ևս այս Աշխարհի առաջնության շրջանակներում ինչեր ասես չտեսանք: Սակայն AUDI կոնցեռնի մեր գործընկերները ուղակի հիացրեցին իրենց կրեատիվ լուծմամբ:

 

Բրուքլինի կամրջի մոտ, այնպիսի տեղ, որը տեսանելի է ողջ ճանապարհի երկայքնով AUDI-ի մասնագետները 28 հատ նոր մեքենաներով և տրանսպորտային կոնտեյներներով ստեղծեցին ԱՄՆ հավաքականի խաղերի հաշիվները ռեալ ժամանակում ցույց տվող Աշխարհի Ամենամեծ Լուսատախտակը: Ուղղակի գնահատեք՝

Այստեղ էլ ցուցատախտակի ստեղծման գործընթացը:


AUDI-ի գովազդ, թե “Չար կատակ”

Գովազդի աշխարհը շատ դինամիկ ու արագ արձագանքում է անխտիր բոլոր իրադարձություններին: Վառ օրինակ եղավ Սոչի 2014 օլիմպիադայի  բացման ժամանակ 5 օլիմպիական օղակների փերֆոմանսի ժամանակ հինգերորդ օղակի չբացվելու փաստը: Մեմերից բանցի համացանցթում հայտնվեց մի շատ հետաքրքիր նկար ու ընկալվեց որպես AUDI-ի գովազդ: Հիշեցնեմ, որ  AUDI-ն հանդիսանում էր Սոչի 2014-ի պաշտոնական գործընկերը  և  ժամանակին թողարկվել էր արշավ հենց հատուկ Ռուսաստանի համար: Հետագայում AUDI կոնցեռնը պաշտոնապես հայտարարեց, որ սա իրենց գովազդը չի;)

audi_four_rings_hed_2014


Հզորություն նույնիսկ ամենախառը ճանապարհներին: AUDI Quattro

Նոր գովազդային պրինտեր Audi Quattro-ի համար Մեքսիկական Lead2Action գործակալության կողմից: Կարգախոսն է` հզորություն նույնիսկ ամենաանիմաստ ճանապարհներին:

audi roads 1

audi roads 2

audi roads 3


AUDI-ի ռուսաստանյան արշավը

Դեռևս անցյալ տարի AUDI-ն հայտարարել էր Ռուսատանյան արշավի մասին: AUDI Quattro© -ն քանի որ դիրքավորվում է որպես ձնային ու անանցանելի ճանապարհների սիրահար մեքենա, դրա համար էլ Ռուսատատնի համար ստեղծվել էր գովազդային նյութեր ու այնքան հաջողված, որ սկսել են այն կիրառել ողջ աշխարհում: Այս տարի էլ վերաթողարկվել է անցյալ տարիների հոլովակը, փոքր ինչ փոփոխություններով`

 

AUDI-ի մասին էպիկ գովազդի , AUDI-ի կրակոցիների,  AUDI-ով ինքնասպանության փորձի  ու “Վամպիրների” փարթիի  մասին, ինչպես նաև Ձմեռային նախասիրությունների մասին ժամանակին ներկայացրած եմ եղել:

Սա արդեն հենց Սոչի 2014 -ի համար նկարահանված գովազդային սփոթն է՝


Audi: Mind Race

Ամեն ինչ պետք է անել “Գլխով”: 2013/14 թվականաի Բարսելոնայի գլխավոր պարտնյոր AUDI կոնցեռնը զգուշացնում ու ցուցադրում է, որ ցանկացած գործողության ժամանակ աշխատանքը իրականացվում է ձեռքով, ոտքով և ամենակարևորը “գլխով”: Եվ DDB -ի  Իսպանական  գործընկերները հետաքրքիր “մրցարշավի” շնորհիվ ցույց տվեցին, որ ամենակարևորը մեքենա վարելիս “Գլխի” աշխատանքն է: Գնահատեք՝

AUDI: Mind Race from Artak Harutyunyan on Vimeo.


AUDI: Epic Commercial


New amazing ad from AUDI

Making՝


Լոնդոնի օլիմպիական ու պարաօլիմպիական խաղերի հովանավորի գովազդը

Լոնդոնի օլիմպիական ու պարաօլիմպիական խաղերից առաջ, Dare London գործակալության կողմից թողարկվել է BMW M5-ի նոր տեսահոլովակը: Ուելսի հայտնի ավազային ծովածոցերից մեկում մեքենան բազմակի տեղապտույտներից  հետո ավազի վրա պատկերում է օլիմպիական խորհրդանիշը: Հիմնական կարգախոսն է ` Մաղթում ենք մերոնց հաղթանակ:)


AUDI-ի “Ձմեռային” նախասիրությունները

Ինչպես գիտենք AUDI ընկերությունը իր Quattro քարշակով մեքենաների հիմնական թիրախավորումը կատարում է Ձմեռային Եվրոպայի և Ամերիկայի երկրները, ուստի հենց այս ձնառատ ձմռանը ուզում եմ ներկայացնել AUDI-ի միանգամից  երկու իմ կողմից շատ սիրված գովազդ, առաջինը հիմնված պատմության “Սըքսես սթորիների” վրա, իսկ երկրորդը` էմոցիոնալ:

Ուղղակի գնահատեք:)