Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

advertisement


2014 in review

The WordPress.com stats helper monkeys prepared a 2014 annual report for this blog.

Here’s an excerpt:

A New York City subway train holds 1,200 people. This blog was viewed about 7,100 times in 2014. If it were a NYC subway train, it would take about 6 trips to carry that many people.

Click here to see the complete report.


“Հիմնական Բնազդ” 60 վայրկյանում Marog Marketing-ից

Վերջին ժամանակներս բավականին որակյալ ու հետաքրքիր գովազդային արշավների ենք ականատես լինում հայակական գովազդային շուկայում: Կոլաի  “Ուրախ Գռուզավիկ” (խմբագրումը հեղինակի)-ի ու  “Անակնկալ այցեր Բնակարաններ” արշավների, ինչպես նաև Բեկոն մսամթերքի աննոռմալ լավ բռենդինգից հետո Մառոգ Մարքեթինգ Մարքեթինգային ու Կրեատվ Գործակալությունը(Կայք, Facebook էջ , Youtube ալիք) օրերս թողարկեց նոր արշավ՝ Jameson վիսկիների համար:

jameson

(more…)


#teaser /N1

Որ բրենդի ինչ գովազդից է տվյալ կադրը?:)

sqreen


Coca Cola-ի ամանորյա հրաշքը:)

Տոներն են մոտենում:)))) Դա զգացվում է նաև գովազդային աշխարհում:

cola2

Coca Cola-ն իր բարի ու ուրախ տրամադրությամբ էլի վարակել է համացանցը: Մի 10 օր չի անցել այն օրից երբ Coca-Cola-ն թակեց 15 000 մարդու դուռ ու ուրախ տրամադրությունը  ներխուժեց իրենց բնակարաններ: Այսօր համացանցում տեղադրվել է մի շատ հետաքրքիր հոլովակ՝ Ամանորյա հրաշքներ անվամբ: Մարդիկ իրենց սմարթֆոնի վրա ներբեռնում են հավելված, պահում որոշակի տեղում փակցված Coca-Cola-ի լոգոյի վրա ու…մնացածը գնահատեք ինքներդ՝

Ի դեպ սա Aurora Baréalisse Marketing & Branding գործակալության հերթական աշխատանքերից է (ավելի շատ աշխատանքների կարող եք ծանոթանալ այստեղ):  Հավելվածը ստեղծել են X-TECH Creative Studio-ի դեվելոփեռները (բառիս լավ իմաստով աննոռմալներ): Ի դեպ Սուպեր Մամա կինոկատակերգության համար էլ էին սարքել նմանատիպ բան Magic Ticket🙂

Դե էսքանից հետո չէի կարող չնշել հեղինակներին:))) Թող ազգը իրանց անձամբ ճանաչի:)))

Louisa Hakobyan– Project Manager, Aurora Baréalisse,

Arthur Azizyan– Creative Director, Aurora Baréalisse,

Arman Atoyan– CEO&Founder, X-Tech):


G-SHOCK/ 5 րոպե զոփմբիների հետ

G-SHOCK ապրանքնանիշի համար թողարկվել է օնլայն արշավ-խաղ, զոմբիների հետ կյանքի ու մահվան հերթական պատերազմի թեմաներով: Հատուկ թողարկված թիզեր հոլովակը տանում է հատուկ արշավի կայք: Թե ինչ է լինում հետո, գնահատեք ինքներդ՝


Teaser-ի հետքերով:)

Ամանորի մոտենալուն հետ սկսվում է թեմատիկ գովազդային շարքերի հեղեղումը գովազդային աշխարհ: Սանտա-ի կերպարը արդեն երկար տարիներ ակտիվ կիրառում է Coca-Cola-ն: Սակայն ժամանակ առ ժամանակ տարբեր բրենդեր փորձում են կոտրել կարծրատիպը: Լավ թե վատ, դա ուրիշ հարց է, բայց որ Սանտաի կերպարի օգտագործումը կոմերցիոն գովազդում, կամ ընդհանուր համայնապատկերների կիրառումը այս չափ կխճճի գովազդը, դա արդեն իմ կարծիքով գովազդի տեսանկյունից չհաջողված քայլ է: Այլ հարց է, թե արշավը ընդհանուր կհաջողի թե ոչ: Ինչևիցե, գնահատեք գովազդի շարքը՝

Հեղինակ՝ Team One  գործակալություն:


Կրկին GoPro-ն հիացնում է

Կրկին GoPro-ն հիացնում է իր անզուգական ու էքստրեմալ վիդեոներով: Ուղղակի վայելեք պահը՝


Հուզիչ սոցիալական գովազդ իսկական ընկերության մասին։ Budweiser

1923 թվականին Տոկիոյում, կայարաններից մեկում մի շուն ամեն օր դիմավորում էր իր տիրոջը։ Օրերից մի օր շան տերը հանկարամահ է լինում և այլևս չի գալիս։ Բայց շունը, որի անունն էր Հատիկո, ամեն օր գալիս է և տխուր սպասում է իր տիրոջը։ Այդպես 9 տարի, մինչև մի օր Հատիկոն կարոտով այլևս վեր չի կանգնում տեղից։

Նույնանման մի սցենար էլ Budweiser-ի գովազդում է, որտեղ փոքրիկ շունիկը ամեն օր սպասում է իր տիրոջը, ու մի օր․․․տերը չի գալիս։ Իսկ ինչ է լինում հետո․․․արդեն հոլովակում՝

Լավ է, որ ամեն ինչ լավ է վերջանում։)

 

 


Event Marketing: SAMSUNG

SAMSUNG կոնցեռնը այս անգամ էլ հետ չի մնացել Event Marketing Campaign իր սկզբունքից ու ամեն հաճելի առիթ փորձում է օգտագործել իր արտադրանքի տարբերակվող առանձնահատկությունը ու առավելությունները ընդգծելու համար: Տեսանելի օրինակ է աշխարհում այս օրերին մեծ տարածում գտած Ice Bucket Challenge online ֆլեշմոբին Samsungi վաճառքի ֆլագման Galaxy S5-ի ֆլեշմոբին միանալը ու առավել ևս Apple-ին, Nokia-ին ու HTC-ին չալենջ նետելը:) Ինչպես մեկնաբանեց մի ֆեյսբուքյան օգտատեր՝ Խենթություն: