Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for November 28, 2014

Coca Cola-ի ամանորյա հրաշքը:)

Տոներն են մոտենում:)))) Դա զգացվում է նաև գովազդային աշխարհում:

cola2

Coca Cola-ն իր բարի ու ուրախ տրամադրությամբ էլի վարակել է համացանցը: Մի 10 օր չի անցել այն օրից երբ Coca-Cola-ն թակեց 15 000 մարդու դուռ ու ուրախ տրամադրությունը  ներխուժեց իրենց բնակարաններ: Այսօր համացանցում տեղադրվել է մի շատ հետաքրքիր հոլովակ՝ Ամանորյա հրաշքներ անվամբ: Մարդիկ իրենց սմարթֆոնի վրա ներբեռնում են հավելված, պահում որոշակի տեղում փակցված Coca-Cola-ի լոգոյի վրա ու…մնացածը գնահատեք ինքներդ՝

Ի դեպ սա Aurora Baréalisse Marketing & Branding գործակալության հերթական աշխատանքերից է (ավելի շատ աշխատանքների կարող եք ծանոթանալ այստեղ):  Հավելվածը ստեղծել են X-TECH Creative Studio-ի դեվելոփեռները (բառիս լավ իմաստով աննոռմալներ): Ի դեպ Սուպեր Մամա կինոկատակերգության համար էլ էին սարքել նմանատիպ բան Magic Ticket🙂

Դե էսքանից հետո չէի կարող չնշել հեղինակներին:))) Թող ազգը իրանց անձամբ ճանաչի:)))

Louisa Hakobyan– Project Manager, Aurora Baréalisse,

Arthur Azizyan– Creative Director, Aurora Baréalisse,

Arman Atoyan– CEO&Founder, X-Tech):

Advertisements

Հոլովակ, որը ունի երկու կողմ: HONDA R

Օրերս Honda-ն իր youtube-յան ալիքում տեղադրել է բազմալեզու հոլովակ՝ իր նոր R-Series մոդելի համար: Սա Youtube-յան կրեատիվ ֆլեշ անիմացիաների շարքից է, որը ունի դիտողի ակտիվ մասնակցության ինտերակտիվ լուծում:) Հոլովակը սիրուն ու պուպուշ հոլովակ է տարբեր պեյզաժային տեսարաններով…սակայն դիտելու ընթացքոմ եթե սեղմում եք ստեղնաշարի R -ի կոճակը ու սեղմած պահում, ապա տեսնում եք բոլորովին այլ ֆիլմ:)

դւ ռի

Գնահատեք անցնելով հենց արշավի էջ:

Ի դեպ տվյալ գովազդը մոնտաժվել է Final Cut Pro X ծրագրով, որի մասին գրել են որպես գովազդային տրյուկ:) Սենց ասած երկուսը մեկում:)