Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for September 22, 2014

Հուզիչ սոցիալական գովազդ իսկական ընկերության մասին։ Budweiser

1923 թվականին Տոկիոյում, կայարաններից մեկում մի շուն ամեն օր դիմավորում էր իր տիրոջը։ Օրերից մի օր շան տերը հանկարամահ է լինում և այլևս չի գալիս։ Բայց շունը, որի անունն էր Հատիկո, ամեն օր գալիս է և տխուր սպասում է իր տիրոջը։ Այդպես 9 տարի, մինչև մի օր Հատիկոն կարոտով այլևս վեր չի կանգնում տեղից։

Նույնանման մի սցենար էլ Budweiser-ի գովազդում է, որտեղ փոքրիկ շունիկը ամեն օր սպասում է իր տիրոջը, ու մի օր․․․տերը չի գալիս։ Իսկ ինչ է լինում հետո․․․արդեն հոլովակում՝

Լավ է, որ ամեն ինչ լավ է վերջանում։)

 

 


Գլադիատորական ՌԵԳԲԻ-ՖՈՒՏԲՈԼ: CANON

Շատ երկրներ, տուրիզմը զարգացնելու համար ստեղծում և իրականացնում են տարբեր միջոցառումներ, որպեսզի տուրիստների համար լինի ավելի դիտարժան ու հետաքրքիր: Նույն կերպ իտալիայում ստեղծվել ու իրականացվում է “Գյադիատորական ֆուտբոլ” մարզաձևը, որի մեջ տարրեր կան Ռեգբիից, Ֆուտբոլից, բոքսից և նույնիսկ ըմբշամարտից: Խաղը դիտարժան լինելուց բացի, դինամիկ է, գունեղ, վառ ու արագ: Հենց այս հատկանիշներն են, որ կիրառվել են CANON  ֆոտոխցիկի նոր գովազդում սարքի առանձնահատկությունները ցույց տալու համար՝

Ի դեպ, Արամ Խաչատրյանի անմահ ստեղծագործությունը իր դինամիկայով ու ոգով արտացոլում է գովազդում առկա ողջ էներգիան:)

Էլի հետաքրքիր վիդեոներ կան Canon Europe Youtube ալիքում:

(more…)