Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for September 15, 2014

Ռեգբիի աշխարհի առաջնությանն ընդառաջ

2015 թվականի Ռեգբիի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերը գովազդելու, ինչպես նաև մարզական միջոցառումների տոմսերը պաշտոնական ռեսուրսներից ձեռք բերելու նպատակով Անգլիայի Ռեգբիի Ֆեդերացիան կազմակերպում է տարատեսակ մասսայական միջոցառումներ:

irb

Դրանցից մեկը ամենամարդաշատ Scrum-ն է, որը գրանցվել է Գինեսի Ռեկորդների գրքում:

Միջոցառման, մասնակիցների ու կազմակերպիչների մասին, ինչպես նաևհամառոտ ակնարկ թե ինչպես հղացավ գաղափարը, տեղադրված է Միջազգային Ռեգբիի Ֆեդերացիայի (IRB) -ի պաշտոնական կայքում:

Ռեգբին գովազադի մեջ օգտագործելու մի քանի օրինակներ նախկինում ներկայացրել էինք կայքում:

Ի դեպ: Scrum-ը (Схватка, հայերեն թարգմանվել է որպես՝ հարձակման խաղարկում)՝ ռեգբիի մեջ, հարձակման ժամանակ գնդակի խաղարկման ձևերից է, երբ ամեն թիմից 8 հոգի իրար կիպ գրկելով ստեղծում են տանկի նման մարդկային մարմինների զանգված ու դեմառդեմ իրար հրելով փորձում են խաղարկել ու շահել գնդակը: Ավելի մանրամասն Scrum-ի մասին կարող եք ծանոթանալ այստեղ:  

Advertisements

Օպերատորը: CANAL+ ֆրանսիական հեռուստաալիքի կրեատիվ գովազդը:

Հնարավոր է արդյոք հեռուստաընկերությունը մարզական միջոցառումը այնպես ներկայացնի, այնպես նկարահանի կամ լուսաբանի, որ տրամադրությունը փոխանցվի էկրանից այն կողմ?  Պարզվում է հնարավոր է…. 

canal+

Ֆրանսիական CANAL+ հեռուստաընկերության գովազդում ներկայացվում է հենց այդ տրամադրությունը, երբ օպերատորները մտնում են խաղի մեջ… նկարում են դետալները… ու հեռուստադիտողին մնում է միայն վայելել խաղը՝

Կրեատիվը և իրագործումը Ֆրանսիական BETC  գործակալությանն է, որը օրերս թողարկել էր Lacoste բրենդի “Մեծ Թռիչքը“: