Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for June 11, 2014

MTC -ի հնդկաստանի հավակնությունները

Այս տարի Կաննի Առյուծ մրցանակաբաշխության շորթլիստ է մտցվել MTS -ի հնդկաստանի համար նկարահանված  “Նոր սերունդ/Next Generation” հոլովակը, որը նկարահանված է Էվիան ջրերի գովազդի ոգով: Գնահատեք`


GoPro-ն ավելի մոտ է Աշխարհի գավաթին:)

Կրկին ֆուտբոլային թեմա: Այս անգամ GoPro տեսախցիկը հավատարիմ մնալով իր սկզբունքներին “թողարկել” է յուրահատուգ հոլովակ Բրազիլիայից: Գնահատեք՝


Կրկին ֆուտբոլային: KIA

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թեժացրել է գովազդային կրքերը: Այս անգամ ֆուտբոլային թեմային է անդրադարձել  Brazil2014-ի պաշտոնական գործընկերը՝ KIA ընկերությունը: Եվ ամերիկյան շուկայի համար հատուկ նկարահանված գովազդում կա այն ամենը, ինչ կոգևորի “յանկիներին”:) ` Ամերիկյան ֆուտբոլ, հզորություն, դաշտ, մեքենա ու …երկարաոտ գեղեցկուհի Ադրիանա Լիման🙂 Գնահատեք՝

Իսկ այս նույն արշավի նյուս հոլովակում, Ամերիկյան տրադիցիոնալ մարզաձևերը՝ Ամերիկյան ֆուտբոլը, Բեյսբոլն ու Գոլֆը,  մեկ ամսով իրենց տեղը զիջում են Ֆուտբոլին՝ Բառիս բուն իմաստով:


“Հին” ու “նոր” դպրոցների մենամարտը: Adidas

Ֆուտբոլի աշխարհի առաջնությւանն ընդառաջ սպորտային բրենդերը ակտիվացել են: Հատկապես  հետաքրքիր է adidas-ի նոր գովազդային հոլովակը: Դեպքերը ծավալվում են Բեքհեմենց տանը: Էս Բեքհեմը ու Զիդանը հարբած   գալիս են Բեքհեմենց տուն, տեսնում են էս Բեյլն ու Մոուրան նստած կոմպով ֆուտբոլ են խաղում:) Մե խինդ, մե հուրախությունԲձեքը Զիդանն ու Բեքհեմը սկսում են խնդալ կամպյուտրշիկների  Բեյլենց վրա, յանիմ ինչ խաղացող եք, արեք մի հատ մի թայլա նարդի քցենք , որ այնքան խաղալ չգիտեն, որ համակարգչով են խաղում: Ջահելներն էլ Նոր դպրոցի ներկայացուցիչները աչոտ են ուզում վիրավորվում են ու առաջարկում են տունը ցխել խաղալ ֆուտբոլ: Թե ինչ է լինում հետո, դիտեք գովազդից հետո արդեն հոլովակում՝


#RealDadMoments: Dove+Man Care

Հունիսի 15-ին նշվող “Հայրիկների Օր”-վա կապակցությամբ DoveManCare ապրանքային գիծը Dove-ից Հունիսի 9-ին թողարկեց հետաքրքիր հոլովակ #RealDadMoments  հեշթեգով: Սոցիալական ցանցերում արդեն նկատվում է ակտիվություն:)