Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for December 27, 2013

Եղեգնյա քաղաք HSBC-ից

Կանադական օդանավակայաններից մեկում  տեղադրված շատ հետաքրքիր արտաքին գովազդ: Իրականացումը  JWT  Canada գործակալության`

hsbc_canada_bamboo_city_2400

Advertisements

“Շուխուրչիների” մասին: Moyee Coffee

Շատ հետաքրքիր բացահայտում եղավ ինձ համար Moyee Coffee բրենդը:   Բացի այն, որ իրենց իրենց դիրքավորում են որպես  FairChain (հայերեն համարժեքը հնչում է մոտավորապես “արդարության շղթա”  ), նաև համաշխարհային մակարդակի ազատության ու արդարության առաջամարտիկներին դարձնում են իրենց գովազդային արշավի հիմնական մեխերից:  Apple-ի հայտնի հոլովակի մոտիվներով ու նույն կադրաբաժանումով նկարահանել են մի հոլովակ, որտեղ խոսվում է “Ճշմարտության առաջամարտիկների” մասին: Իմ համեստ մոտեցմամբ, սա ուղակի պրովակացիոն հոլովակ է, որը ավելորդ անգամ ուշադրություն կհրավիրի բրենդի վրա: Ընդամենը այսքանը:

Իսկ սա էլ իրենց Դայրեքթ Մարքեթինգ կամպանիայի պոստեռն է`

moyee_kerstpakketjes_klein

 


Կապույտի վերադարձը: GAP

Ողջ անցյալ տարի GAP ամերիկյան հագուստի բրենդը իր լոգոն սոցիալական հարթակներում թողեց կարմիր ֆոնի վրա: Իրականում GAP-ը իր անհաջող ռեբրենդինգից հետո կրկին փորձեր էր անում հենց լոգոյի հետ, սակայն ամերիկացի պահպանողական լոյալ հաճախորդների արձագանքներին անսալով GAP-ենք կրկին հետ են բերում հին ու բարի, ավանդական կապույտ GAP-ը: Եվ այսպես՝

(more…)


Նվերների փաթեթ: Norwegian Air

Հետազոտությունները ցույց են տվել, որ Ֆինլանդիայում մարդկանց ամենաշատը ավիաընկերություններից դուր է եկել Նորվեգական Ավիաուղիները: Նորվեգական ավիաուղիները ի նշան շնորհակալության իր Ֆինլանդացի հաճախորդների,  շատ հետաքրքիր գովազդային ակցիա է արել: Ֆինլանդիայի ամենամեծ օրաթերթի մեջ դրել են գունավոր տպագիր ներդիր, որը հետո հնարավոր է օգտագործել որպես նվերի փաթեթավորման թուղթ: Համ օգտակար, համ կրեատիվ: Ի դեպ կրեատիվը պատկանում է ֆիննական 358 կրեատիվ գործոկալությանը: Սա էլ հենց պրինտը՝

nor_wrapping_paper_print