Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for April, 2012

Skoda-Հիանալի գովազդ

Ուղղակի գնահատեք:)

“Skoda Superb with automatic DSG gearbox.”

Advertising Agency: Change Integrated, Warsaw, Poland
Creative Director: Jakub Korolczuk
Art Director: Sunil Nair
Photographer: Sunil Nair
Copywriter: Robert Olszewski


Կրեատիվ մարդկային ժամացույց:)

Մարկ Ֆերմանեկ անունով գերմանացի նկարիչ դիզայները Datenstrudel  ընկերության աջակցությամբ ստեղծել են ժամացույց, որը ռեալ ժամանակում փոխում են մարդիկ: 4 մետրանոց տախտակների միջոցով 12 մետրանոց ժամացույցի վրա 24 ժամվա մեջ կատարել են 1611 փոփոխություն 70 բանվոր և դա հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սինխրոնիզացվել է այն սարքի հետ, որով նայելու եք տվյալ ֆլեշը և ռեալ ժամանակում տեսնում եք ռեալ ժամանակը:)

Եվ այս ամենը տեղադրված է Էսքուայեր ամսագրի օնլայն տարբերակում: Մտեք    esquire.ru     և վայելեք:


3D Mapping in Faces

Վերջին ժամանակներս բավականին ակտիվ կիրառվում են 3D Mapping-ի տեխնոլոգիաները գովազդային նպատակներով: Որտեղ ասես պրոյեկցիա արվեց` շենքին, մեքենայի վրա, սառույցների վրա, օդում, ջրում: Հիմա նաև մարդու դեմքին: Ահա դրա վառ օրինակներից երկուսը`


Արջն ու Որսորդը արդեն մեկ տարեկան են:)

Նախորդ տարի ինտերնետը ցնցեց մի գովազդային արշավ, որի մասին ներկայացվել է բազմաթիվ անգամներ և ես նույնպես առիթ եմ ունեցել անդրադառնալ դրան: 2011-ին նույնիսկ 3 մրցանակ վերցրեց այս արշավը Կաննում, ընդ որում 2010 թվականի լավագույն ինտերակտիվ արշավ նոմինացիայում` Գրան Պրին:   Դա TippEx  գրասենյակային արտադրանքի բրենդի, հատկապես շտրիխի գովազդային ինտերակտիվ արշավն էր, որը իրականացրել էև ֆրանսիական Buzzman վիրուսային կրեատիվ գործակալությունը:

(more…)


Լոնդոնի օլիմպիական ու պարաօլիմպիական խաղերի հովանավորի գովազդը

Լոնդոնի օլիմպիական ու պարաօլիմպիական խաղերից առաջ, Dare London գործակալության կողմից թողարկվել է BMW M5-ի նոր տեսահոլովակը: Ուելսի հայտնի ավազային ծովածոցերից մեկում մեքենան բազմակի տեղապտույտներից  հետո ավազի վրա պատկերում է օլիմպիական խորհրդանիշը: Հիմնական կարգախոսն է ` Մաղթում ենք մերոնց հաղթանակ:)