Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Մասսայական “Բարի” միջոցառումներ կամ T-Mobile-ի ֆլեշմոբերը:)))

Այսօր ուզում եմ ներկայացնել հեռահաղորդակցական աշխարհահռչակ  ֆիրմայի` T-Mobile ի վերջին տարիների ամենահաջող ու ամենահետաքրքիր  FlashMob-երը:

Ի դեպ, հենց Ֆլեշմոբային գովազդի կամ այս կերպ ասած սոցիալական գովազդի պատմության մեջ հենց իր մեծ ներդրումն ունի T-Mobile հեռահաղորդակցական ընկերությունը, որին գիտենք ամերիկայից բերած հեռախոսների վրայի լոգոյով ու հեռախոսների միջի գործարանային զանգով, որը իմիջիայլոց շատ անգամ ենք լսել “Սատանան կրում է PRADA”(The Devil Wears PRADA) հանրահայտ ֆիլմում`

Ներկայացնեմ միջոցառումները ըստ ժամանակագրության:)

Ֆլեշմոբ N1`

2009 թվի Հոնվարի 15-ին Լոնդոնյան մետրոյի ուղևորները Liverpool Street կայարանում ականատես եղան մի հրաշալի երևույթի: Շուրջ 350 մարդ մոտ 3 րոպե  պարում էին ժամանակակից ու դասական երաժշտության պոպուրիի ներքո: Հոլովակը հավաքել է 30 000 000 դիտում:) Գնահատեք`

 

Ֆլեշմոբ N2`

2009-ի Ապրիլի 30-ին Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում կազմակերպվեց SING ֆլեշմոբը: Մասնակցեցին ավելի քան 13000 մարդ, բաժանվեց ավելի քան 2000 միկրոֆոն, իսկ միջոցառումը նկարահանվում էր 20-ից ավել տեսախցիկներով: Հավաքել է 5 000 000 դիտում:

 

Ֆլեշմոբ N3`

Կրկին  տրանսպորտային հանգույց, այս անգամ  Լոնդոնի Հիթրոու օդակայանի դիմավորման սրահ: 2010 -ի Հոկտեմբերի 27-ին կազմակերպվեց պարային-երգային դիմավորում:) Հավաքել է ավելի քան 9 000 000 դիտում:

 

Ֆլեշմոբ N4`

Երևի ամենացնդած ֆլեշմոբերից մեկը, որը իրականացրել է T-Mobile-ն: Ինչպես գիտենք այս տարի   Բրիտանական թագաժառանգը ամուսնացավ և  T-Mobile ընկերությունը չկարողացավ բաց թողնել հնարավորությունը մի լավ “ղժալ” թագավորական ընտանիքի վրա, իհարկե օրենսդրական թույլատրելի նորմերի մեջ:)))) Միջոցառումը նկարահանվել է 2011-ի Ապրիլի 13-ին և համացանցում տեղադրվել է արդեն Ապրիլի 15-ին: Հավաքել է 25 000 000-ից ավել դիտում:)

 

Ֆլեշմոբ N5`

Իմ ամենասիրած միջոցառումը, որ իրականցրել է իմ ամենասիրած գործակալություններից մեկի` Saatchi & Saatchi-ի Մադրիդյան ֆիլյալը, ներկայացնում է հանրահայտ Անգրի Բիրդս հանրահայտ խաղի “ՄԵԾԱԿԵՐՏ”-ը: 2011-ի Մայիսի 11-ին Բարսելոնա քաղաքի Տերրասա թաղամասում պատրաստվեց մեեեեեեեեեծ տնակներ, որոնք իրական “Կատաղած” թռչունիկներով քանդվում էին  մարդկանց կողմից:Ճ Միջոցառումը ավելի շատ տոն էր, քան գովազդային Ֆլեշմոբ: Հավաքել է ավելի քան 10 000 000 դիտում:

Բոնուս:))) 

T-Mobile Angry Birds Live – Behind The Scene

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s