Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

2011-ի ամենահաջողված գովազդային արշավներից մեկը: Tesco HomePlus Supermarkets

Անցնում էի գովազդային կայքերի ռեվյուների վրայով  ու հանդիպեցի մի արշավի, որը մինչ այժմ չէի տեսել: Հրաշալի կրեատիվը իրականացրել են Հարավային Կորեայում` Cheil Worldwide Կորեական գովազդային ընկերության կողմից: Խնդիր էր դրված գովազդել և ավելավնել HomePlus սուպերմարկետների ցանցի վաճառքները, որը Հարավային Կորեայում երկրորդ տեղն էր գրավում վաճառքներով:

Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մարդիկ աշխատում են ու նույնիսկ շաբաթական մի օր ժամանակ չեն ունենում գնալ սուպերմարկետ գնումների:

Եզրահանգում 1` անհարաժեշտ է օնլայն վաճառել, ապա առաքել,

Եզրահանգում 2` պետք է մարդիկ տեսնեն ողջ տեսականին, առանց կայք մտնելու:

Եվ ինչ է առաջարկել գործակալությունը? Պատկերացնում եք, մարդիկ մետրոյի կայարանում գնացքի սպասելիս “կատարեն գնումներ”? Այո, հենց այդպես էլ արվել է: Մետրոյի կայարանում, իրական չափերով ապրանքների ու ցուցափեղկերի նկարներն են տեղադրվել և ամեն ապրանքի կողքին իրենց QR կոդը, որի միջոցով հաճախորդը կարող է համ ուսումնասիրել ապրանքը, որակը, արտադրման տարեթիվ և այլ տվյալները, համ էլ կատարել պատվեր:

Արդյունքում 130% վաճառքների աճ, 76% օնլայն գրանցումների աճ և որ ամենակարևորն է` HomePlus խանութների ցանցը դարձել է Հարավային Կորեայում համար 1 օնլայն խանութը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s