Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for January, 2012

Vampire Party!!! Audi !

Գնահատեք!!!

Advertisements

Google.com/maps

Արս տարվա փետրվարին Google ընկերությունը պատրաստվում է ներկայացնել իր Maps ծառայության թարմացված տարբերակը, իր նորարարություններով ու հին ծառայությունների լավացված տարբերակներով ու այս տարվա առաջին գովազդային հոլովակը Google-ից հենց դրա մասին է:


Մասսայական “Բարի” միջոցառումներ կամ T-Mobile-ի ֆլեշմոբերը:)))

Այսօր ուզում եմ ներկայացնել հեռահաղորդակցական աշխարհահռչակ  ֆիրմայի` T-Mobile ի վերջին տարիների ամենահաջող ու ամենահետաքրքիր  FlashMob-երը:

Ի դեպ, հենց Ֆլեշմոբային գովազդի կամ այս կերպ ասած սոցիալական գովազդի պատմության մեջ հենց իր մեծ ներդրումն ունի T-Mobile հեռահաղորդակցական ընկերությունը, որին գիտենք ամերիկայից բերած հեռախոսների վրայի լոգոյով ու հեռախոսների միջի գործարանային զանգով, որը իմիջիայլոց շատ անգամ ենք լսել “Սատանան կրում է PRADA”(The Devil Wears PRADA) հանրահայտ ֆիլմում`

Ներկայացնեմ միջոցառումները ըստ ժամանակագրության:)

(more…)


2011-ի ամենահաջողված գովազդային արշավներից մեկը: Tesco HomePlus Supermarkets

Անցնում էի գովազդային կայքերի ռեվյուների վրայով  ու հանդիպեցի մի արշավի, որը մինչ այժմ չէի տեսել: Հրաշալի կրեատիվը իրականացրել են Հարավային Կորեայում` Cheil Worldwide Կորեական գովազդային ընկերության կողմից: Խնդիր էր դրված գովազդել և ավելավնել HomePlus սուպերմարկետների ցանցի վաճառքները, որը Հարավային Կորեայում երկրորդ տեղն էր գրավում վաճառքներով:

Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մարդիկ աշխատում են ու նույնիսկ շաբաթական մի օր ժամանակ չեն ունենում գնալ սուպերմարկետ գնումների:

Եզրահանգում 1` անհարաժեշտ է օնլայն վաճառել, ապա առաքել,

Եզրահանգում 2` պետք է մարդիկ տեսնեն ողջ տեսականին, առանց կայք մտնելու:

Եվ ինչ է առաջարկել գործակալությունը? Պատկերացնում եք, մարդիկ մետրոյի կայարանում գնացքի սպասելիս “կատարեն գնումներ”? Այո, հենց այդպես էլ արվել է: Մետրոյի կայարանում, իրական չափերով ապրանքների ու ցուցափեղկերի նկարներն են տեղադրվել և ամեն ապրանքի կողքին իրենց QR կոդը, որի միջոցով հաճախորդը կարող է համ ուսումնասիրել ապրանքը, որակը, արտադրման տարեթիվ և այլ տվյալները, համ էլ կատարել պատվեր:

Արդյունքում 130% վաճառքների աճ, 76% օնլայն գրանցումների աճ և որ ամենակարևորն է` HomePlus խանութների ցանցը դարձել է Հարավային Կորեայում համար 1 օնլայն խանութը: