Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Wolf is back!!! Amazing Viral Ad

Անցյալ տարվա ամենահետաքրքիր վիրուսային կամպանիաներից ուզում եմ առանձնացնել ERISTOFF  օղու բրենդի վիրուսային արշավը յութուբում:

vodka

Օղու բրենդի վերադարձը յուրօրինակ թիզերային վիրուսային հոլովակների շարքով սկսվեց:   2010 թվի Նոյեմբերի 13-ին youtube ցանցում…

…հայտնվեց մի հոլովակ:  Այդ կարճ վիդեոյում, որը նկարահանված էր ինչպես անվտանգության տեսախցիկից, հստակ երևում էր թե ինչպես N23 ավտոճանապարհի վրա պետավտոտեսչության աշխատակիցների  վրա են  հարձակվում գայլեր: Վիդեոն այնքան բնական էր, որ համարյա 10օրում հավաքեց միլիոնից ավել դիտում:  Նույնիսկ սկսեցին սրա մասին խոսել ԶԼՄ-ներում և սկսվեցին “Լրագրողական հետաքննություններ”:

Հետագայում մոտ տաս օրվա ընթացքում թողարկվեցին ու համացանցում տեղադրվեցին ևս երեք թիզերային հոլովակներ` “գազանանոց”, “ավտոկանգառ” և “տուրիստ” կոդային անվանումներով: Ահա դրանք ըստ հերթականության`

Այդ ընթացքում լայն տարածում ստացավ մի կայք` http://wolfisback.ru, որը ի սկզբանե բլոգ էր գայլերի մասին, որտեղ խոսվում ու քոմենթում էին գայլերի արտասովոր պահվածքի մասին, մարդկանց վրա հարձակվելու վերոնշյալ դեպքերի մասին: Մոտ մեկ ամիս անընդհատ թեման առծածելուց հետո, վերջապես թողարկվեց հոլովակը, որը բացահայտում էր, որ այս ամենը ընդամենը “ERISTOFF” օղու բրենդի վերադարձի գովազդային արշավն էր:   Իսկ   http://wolfisback.ru/   գայլերի բլոգը ի վերջո վերափոխվեց “ERISTOFF” օղու կայքի:)

Թեման այնքան հետաքրքիր  էր, որ լայն ռեզոնանս գտավ հասարակության մեջ, անգամ հանրահայտ RT լրատվական գործակալությունը անդրադարձավ դրան: Շնորհիվ հիանալի կատարման ու հիանալի ստեղծագործական թմի աշխատանքի, այն անցյալ տարի ներկայացվել էր Կաննի Առյուծ մրցանակաբաշխության ժամանակ և տարօրինակ կլիներ որ մրցանակ չշահեր:  Կաննում “ՑանցայինՎեբ-Կինո” նոմինացիայում գրավեց երկրորդ տեղը իսկ  հոլովակների ռեժիսյոր Ալեկսեյ Լոկշինը   “Սկսնակ ռեժիսյորների մրցանակաբաշխության” ժամանակ վերցրեց գրան պրին:  Ահա ստեղծագործական կազմը`

Գաղափարը` FirmaStyle,

Կրեատիվ տնօրեն` Ալեկսեյ Մալիբաեվ,

Դիզայներներ` Մակսիմ Դենիսով, Շամիլ Պամազանով,

Նախագծի ղեկավար` Եկատերինա Ֆեդաշկո,

Փրոդաքշն` BAZELEVS ստուդիա,

Պրոդյուսեր` Ալեկսեյ Բորիսով,

Ռեժիսյոր` Ալեկսեյ Լոկշին,

Վիրուսային առաջխաղացում համացանցում` “Կոնցեպտ-բյուրո Jvision”:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s