Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Բոլոր ժամանակների ԲՐԵՆԴԸ- APPLE!!!

Բոլոր ժամանակների ամենակոմերցիոն Բրենդը` “Apple”-ը պաշտոնապես առաջին անգամ հանդես է եկել 1984 թվականին, երբ հիմնադիր Սթիվ Ջոբսը հավաքեց իր առաջին համակարգիչը` Macintosh -ը:

Բրենդի կամ համակարգչի պատմության մասին գրեթե բոլորը գիտեն, բայց այ Apple-ի գովազային պատմությանը ծանոթ են ոչ բոլորը: Փորձենք փակել այդ բացը:

Գովազդային պատմությունը Բրենդի պես շատ առանձնահատուկ է: Ըստ գովազդային բլոգի հիմնականում կա երկու ուղղվածություն, “Tink different” ,որ քարոզում էր սովորական PC-ի այլընտրանքի ստեղծման, որն էլ հետագայում կայացավ,  և  թրուիստական ուղղվածության (անգլ. thrue-ճշմարտություն)գովազդներում,  ունեցող  ասվում է ճշմարտություն, շեշտադրում անելով ուժեղ կողմերի վրա: Պատահական չէ, որ առաջին գովազդում հենց ասվում է Mac-ի առավելությունների ու չափերի մասին:

Մյուս գովազդը  “Tink Different” շարքի առաջին գովազդն է: Ի դեպ, այս սփոթը պաշտոնապես հեռուստատեսությամբ ԱՄՆ-ում ցուցադրվել է միայն մեկ անգամ: Հոլովակը նկարահանվել էր  այն տարիներին բավականին մեծ աղմուկ հանած “1984” ֆիլմի մոտիվներով, և այլակարծության ու ազատամտության մեջ ուղղակի զուգահեռներ տանելով մարդկանց ևս մեկ անգամ ստիպեց հավատալ, որ “պետք է մտածել այլ կերպ` տարբեր”: Գուցե հենց այս գովազդային հաջողությունն է, որ կարևոր դեր խաղաց Apple-ի հետագա  խելահեղ հաջողության համար:

Այլընտրանքի պարզ օրինակ`

1985-ին շուկա հանվեց Mac Office փաթեթը, որի համար թողարկվեց  “Lemmings” սփոթը, որը փորձեց կրկնել նախկին գովազդների էֆֆեկտը, սակայն այն չունեցավ հաջողություն, ավելին, սկսվեց հակաքարոզ ընդդեմ Mac-ի:

Հենց այս ձախողումն էլ ստիպեց, որ ավելի քան 14 տարի Apple-ի գովազդները  եթեր չհեռարձակվել ԱՄՆ-ում ամենահայտնի գովազդային Prime Time-ում` Սուպերգավաթի ընդմիջումներում: Միայն  1999-ին հենց այդ Prime Time-ին եթեր տրվեց “2000” սփոթը: Այն կապված է մի յուրահատուկ պանիկայի հետ, որը սկսվեց հենց այդ տարի: Բանը նրանում էր, որ 2000 թվականը գոյություն ունեցող համակարգիչների մեջ թվագրվում էր “0000” թվական, որը հնարավոր էր, որ առաջացնի ծրագրային համատարած խափանումներ:  Mac-երը զերծ էին այդ պրոբլեմից և շեշտադրությունը հենց այդ էր:

Կարծիք կա, որ կապված այն բանի հետ, որ  Սթիվ Ջոբսը  ութսունականներին գնացէլ էր Apple-ից, իսկ նա հանդիսանում էր գաղափարական շարժիչը, այդ պատճառով Apple-ն գովազդային աշխարհում ակտիվություն չցուցաբերեց մինչև 2000-ականները: Սակայն գովազդային արշավները շարունակվում էրն:  Հատկապես աչքի ընկան “Դինոզավր” և “7 լեզու” սփոթերը:

1991-ին Apple-ի համար կարևորվեց նրանով, որ թողարկվեց առաջին դյուրակիր համակարգիչը` ժամանակակից MacBook-երի պապին:) `Powerbook-ը:

Թողարկվելու հաջորդ տարին արդեն  Powerbook-ի համար իրականացվեց արշավ` “What’s On Your Powerbook?”, որի գովազդների հավաքածուն ներկայացնում եմ ստորև`

1993-ին թողարկվեց Apple-ի մեկ այլ նորամուծություն` iPhone-ի նախապապը` Newton-ը:  TBWA գործակալությունը ստացավ խնդիր կազմակերպել արշավ, որը կծանոթացներ նորամուծության առավելությունները: Շարքը կոչվեց “Who Is Newton?” , “What Is Newton?” , “Where Is Newton?”`

1995-ին Apple-ն առաջին անգամ պատմության մեջ “նայեզդ” արեց Microsoft ընկերության վրա, ցույց տվեց Windows-ի բացերը`

1996-ին Սթիվ Ջոբսը վերադարձավ Apple, որից հետո սկսվեց Apple-ի գովազդի ոսկեդարը: Հիրավի հեղափոխական գովազդ` “Think different” !!! Ի դեպ այս գովազդին ժամանակին անդրադարձել եմ այստեղ:

“Here’s to the crazy ones. The misfits. The rebels. The troublemakers. The round pegs in the square holes. The ones who see things differently. They’re not fond of rules. And they have no respect for the status quo. You can quote them, disagree with them, glorify or vilify them. About the only thing you can’t do is ignore them. Because they change things. They push the human race forward. And while some see them as the crazy ones, We see genius. Because the people who are crazy enough to think they can change the world, Are the ones who do”. :

Հիրավի հանչարեղ գովազդային տեքստ:

2002-ի սկսվեց բոլորովին նոր որակի գովազդային արշավ` “Switch”-ը, որին հաջորդած 4 տարիներին ավելի քան 30 հանրահայտ մարդիկ, նաև սովորական user-ներ ուղղակի խոսում են թե ինչպես է իրենց կյանքը փոխվել, երբ սկսեցին օգտագործել Mac: 

2006-ից Apple-ն սկսեց  “Get a Mac” շարքը: Այն իրենից ներկայացնում է դանդաղկոտ ու ծույլ PC(դերասան Ջոն Հոդջման) ն և Mac(դերասան Ջասթին Լոնգ)-ի  տարբեր իրավիճակներում հայտնվելու մասին զրույցներ:

2007 -ին այս արշավը Կաննի փառատոնում , գովազդային արշավ նոմինացիայում գրավեց երկրորդ տեղը: Այս գովազդային արշավով ավարտվեց Apple-ի գովազդի պատմության ամենափայլուն էջը, որից հետո եկավ “iԴարաշրջան”-ը` iPod, iPhone, iPad, որը լրիվ ուրիշ փոսթի թեմա է:

Հուսով եմ շատ բան իմացաք այս փոսթից🙂

3 responses

  1. verjic 3rdy Appli reklam chi ))

    June 11, 2011 at 3:58 pm

    • Իրականում ուզում էի հասկանալ թե իրոք կարդում են բլոգս, թե սթից ասում են…:)))))

      June 11, 2011 at 4:04 pm

  2. Pingback: “Շուխուրչիների” մասին: Moyee Coffee | Creative advertisement blog

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s