Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for June, 2011

Drive your Track!!! Jeep

“Ասա ինձ քո սիրած երգը և կասեմ…թե որտեղ կարող ես վարել քո նոր Jeep ամենագնացը” :

Այս կարգախոսով է իրականացվում Ամերիկյան Jeep արտաճանապարհային գիգանտի նոր Wrangler մոդելի գովազդային օնլայն առաջխաղացումը իսպանիայում: Բանը նրանում է, որ նոր Wrangler-ները հագեցած են Infinity HQ ձայնային նորագույն համակարգով և այդ համակարգը նույնացվում է անհարթ ճանապարհների հետ:

Մեքենայի տերը մուտք է գործում www.driveyourtrack.com  կայք, ներբեռնում երաժշտությունը և համակարգը ցույց է տալիս թե ինչ ճանապարհներ են նույնացվում քո երաժշտության հետ: Մնացյալը ինքներդ փորձեք:))  Նախագծի մտահաղացումը և իրականացումը Leo Burnett Iberia  գործակալության:


Սամսունգի նոր “Վիրուսը” :)

Հատուկ ֆրանսիական շուկայի առաջխաղացման նպատակով նկարահանվել է նոր վիրուսային հոլովայ Սամսունգ Galaxy նոր մոդելի համար: Այն Սամսունգի բոլոր վիրուսների պես էլ(մի քանիսին անդրադարձել եմ այստեղ,  այստեղ, այստեղ, այստեղ ու այստեղ) դինամիկ է , հետաքրքիր է ու զվարճալի:) Գնահատեք!!!


Բոլոր ժամանակների ԲՐԵՆԴԸ- APPLE!!!

Բոլոր ժամանակների ամենակոմերցիոն Բրենդը` “Apple”-ը պաշտոնապես առաջին անգամ հանդես է եկել 1984 թվականին, երբ հիմնադիր Սթիվ Ջոբսը հավաքեց իր առաջին համակարգիչը` Macintosh -ը:

(more…)


Sex in Ads

Գովազդի աշխարհում կա գովազդի  2 տիպի դասակարգում`

1. Գովազդ, որը վաճառում է ապրանք,

2. Գովազդ, որը վաճառում է հենց Գովազդ:

Առաջին դեպքում շատ հեշտ է կողմնորոշվել, այսինքն գովազդային մեսիջը հստակ ասում է որ այսինչ բրենդի այսինչ ապրանքը գոյություն ունեցող կատեգորիայում, հենց քեզ համար ամենահարմար ընտրությունն է: Ավելի բարդ է երկրորդ դեպքում, երբ գովազդը նայում ես, բայց միայն 4-5 անգամ անալիզ անելիս նոր կողմնորոշվում ես Գովազդի իմաստը: Այս ենթատեքստում առանձնանում է երկու թեմա` սեքս և հումոր: Առանձնապես հիշվող է նաև երկու թեմաների սիմբիոզը, երբ գովազդի մեջ վաճառվող ապրանքը “խեղդվում” է սեքսի ու հումորի տակ: Թեթև համացանցային ուսումնասիրությունից հետո ներկայացնեմ մի քանի գովազդի օրինակ, որոնցում ակտուալ է սեքսի ու հումորի թեման: Հենց այս թեմաներն են, որ հետագայում գովազդին տալիս են վիրուսային էֆեկտ: Թերևս արժե նաև նշել, որ այն ապրանքանիշերը, որոնք ուղղակիորեն կապված են sex-ի հետ, օրինակ պահպանակները, սովորաբար հենց հումորի վրա են շեշտադրում: Օրինակ`

(more…)


Before/After Ronaldo

2011 թվականի Փետրվարի 11-ին Սան Պաոլոյում աշխարհահռչակ ֆուտբոլիսն Ռոնալդոն հայտարարեց, որ այս տարի պաշտոնապես կավարտի ֆուտբոլիստի իր կարիերան: Երկու օր առաջ կայացավ Ռոնալդոյի վերջին խաղը Բրազիլիայի հավաքականի կազմում, որով և պաշտոնապես ավարտվեց Ռոնալդոյի կարիերան: Արգենտինական F/Nazca Saatchi & Saatchi գործակալության կրեատիվչիկները շուտվանից պատրաստել էին Նայքի գովազդային հոլովակը և սպասում էին պաշտոնական խաղին, որ թողարկեն այն: Հոլովակը Ռոնալդոյի մասին է: Սկզբում չհասկացա գաղափարը, սակայն երկրորդ անգամից գտա “ֆիշկեն” :Ճ Փաստորեն Բրազիլիայում Ռոնալդոյին համարում են Հիսուս Քրիստոսին հավասար, քանի որ ժամանակները թվագրվում են էսինչ թվական Հիսուս Քրիստոսի ծննդից առաջ կամ հետո:Ճ Սպոթը տենց էլ կոչվում է “Ռոնալդոյից առաջ/հետո” !