Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for January 20, 2011

“MINI vs Monster”!!! Բացահայտում!!!

Անցյալ շաբաթ բլոգում ներկայացրել էի  Mini ընկերության teaser-ը: Վերջապես համացանցում հայտնվեց բացահայտումը`

3D տարբերակը համացանց կդրվի առաջիկայում, համենայն դեպս այդպես է ասվում Mini-ի կայքում:

Advertisements

New Mercedes-Benz CLS!!!

Օրերս եթեր է հերառձակվել և youtube պորտալում տեղադրվել է նոր  Mercedes-Benz CLS մեքենայի գովազդը: Սփոթի հիմքում ընկած է այն գաղափարը, որ ամեն ինչ ունեցող տղամարդը ի դեմս Mercedes-Benz CLS  մեքենայի ունի երազելու բան: “Լեռներ փախածը”/”Escaped To The Mountains” պայմանական անուն կրող գովազդային սփոթը ցույց է տալիս, որ ամեն ինչ ունեցող տղամարդը հրաժարվելով ամենից փախել է լեռների և ավելի մոտենալով իր նախամարդյան հիմքերին, վարում է “բնամարդու” կենցաղ: Ու նա ապրում է բնության գրկում խաղաղության ու հանգստության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ պատահական զուգադիպության շնորհիվ իր շանը հետապնդելիս դուրս չի գալիս ճանապարհ ու չի տեսնում նոր Mercedes-Benz CLS-ը: Այդ պահից նրա կյանքը կրկին փոխվում է: