Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Գիտությունը և Գովազդը!!!

Ժամանակակից խելահեղ “Բրենդային” աշխարհում ընկերությունները փորձում են նորոնոր շուկաներ գրավել կամ նոր ապրանքներ վաճառել շնորհիվ կրեատիվ լուծումներով գովազդային կամպանիաների: Հիմա արդեն ոչ մեկին չես զարմացնի եռաչափ գովազդով, հետաքրքիր տպագիր նյութով, գեղեցիկ արտաքին ցուցանակներով:

Brands

 Հիմա առավել քան աշխատող տարբերակ է բոլոր հնարավոր ձևերի յուրօրինակ համատեղումը գովազդային արշավի ժամանակ: Օրինակ վերջերս բավականին ակտուալ է վաճառվող ապրանքը կամ ծառայությունը իր հնարավորություններով ներկայացնել զանազան մրցույթների ու գիտական փորձերի կազմակերպմամբ: Մի քանի օրինակներ`

Sony և Intel ընկերությունները անցյալ տարի տիէզերք են արձակել “Ուսանողական հրթիռ”-ը:

Sony ընկերությունը պնդում էր որ առաջին հրթիռը, որ բաց է թողնվել դեպի լուսին, ավելի քիչ աշխատունակությամբ էր օժտված, քան ներկայիս Sony Vaio մոդելի ցանկացած համակարգիչ` հետևաբար ներկայիս տեխնոլոգիաներով հնարավոր է տիէզերք արձակել հրթիռ: Ու ընկերությունը ֆինանսավորելով ամբիցիոզ ուսանողների մի խմբի` Թոմ Աթչիսոնի (Head of Rocket Mavericks Associations ) գլխավորությամբ տիէզերք արձակեցին հրթիռ:

Խնդրի իրականացման վերջնական նպատակն էր 7.62 մ երկարությամբ ու մոտ 200 կգ զանգվածով հրթիռ արձակել, որը կհասներ մինչև ստրատոսֆերա: Աշխատանքների նախագծումը կատարվել էր Vaio Z (Intel Core i5) և  Vaio F (Intel Core i7) սերիայի համակարգիչներով: Ի սկզբանե հրթիռի արձակումը պլանավորված էր 2010 թվի Ապրիլին` Նևադայի անապատներից, սակայն տեխնիկական պատճառներով  ու եղանակային անբարենապաստ պայմանների առկայությամբ  այն հետաձգվեց ավելի քան երեք ամիս: Սակայն ի վերջո հրթիռը արձակվեց ու արդյունքը եղավ այն, որ “SONY ընկերության արտադրած սարքերի աշխատունակությունը այնքան է բարձր, որ հաճախ անհասանելի թվացող արդյունքներին հնարավոր է հասնել, չզգալով սեփական հնարավորությունների սահմանագծերը”:

Google Demo Slam

Անցյալ տարի մեկնարկեց Google ընկերության կողմից սկսվող մի նախագիծ, որը կոչված էր սիրողական մակարդակով նկարահանված հոլովակներով Google-ի ծառայությունների ու հնարավորությունների ցուցադրմանը: Ծրագիրը անվանվում է Google Demo Slam և բավականին կրեատիվ վիդեոներ նկարահանվեցին  Google-ի  ծրագրային լուծումների կիրառման մասին: Դրանցից մեկի` Google Earth-ի միջոցով տեխնոլոգիական տրենաժորի մասին պատմել եմ Բլոգում:  Այս շարքից ներկայացնեմ մի վիդեո, որտեղ 450 էջ “Google docs օնլայն-օֆիս”-ի օգնությամբ, երեք անիմատոր. երեք օրում կարող են նկարահանել միլտիպլիկացիոն presentation!!!

 “Samsung LED Sheep Art”

Այս նախաձեռնությունը տատանվում է գիտականի ու վիրուսային “սարքովի” նկարահանումների միջև: Մինչև այժմ կասկածներ կան, որ նկարահանումները ռեալ չեն, սակայն “Samsung” ընկերությունը, որի LED հեռուստացույցերի գովազդային կամպանիայի հիմնական հոլովակն էր,  հավաստիացնում էր, որ իրական ոչխարներ են, իրական հովիվներ, իրական շներ և իրական ժամանակում նկարահանումներ: Գնահատեք ինքներդ`

Google Science Fair 2011

Կրկին Google ընկերության hand-made video շարքից մրցույթ-փառատոն գիտական թեմայով: Րոպեյուկես տեվողությամբ հոլովակը ներկայացնում է պատանիների շրջանում գիտա-տեխնիկական օլիմպիադայի գաղափարը:  Նախագիծը համատեղ է` LEGO, National Geographik և  Scientific American  ամսագրի հետ համատեղ Google-ն խրախուսում է  13-18 տարեկան հանճարներին:)

 Այս և այլ շատ օրինակներով կարելի է գնահատել, թե ինչ մեծ նշանակություն ունի ժամանակակից գովազդային արշավների ժամանակ գիտական-կրթական ծրագրերի իրացումը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s